ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կրկին դատարան չի ներկայացել. նրան բերման կենթարկե՞ն

15/06/2017 schedule20:53

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվել է «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստը:

Նախատեսվում էր, որ այսօր դատարանը կլսի գործով առանցքային տուժող, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Սակայն Ուրիխանյանը հերթական անգամ չի ներկայացել դատական նիստին:

Մեր զրույցում գործով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ  Ուրիխանյանի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ Հայաստանում ընթանում են Եվրոպայի խորհրդի աշխատանքային հանձնաժողովի աշխատանքները, եւ նրա ներկայությունը պարտադիր է: Սա զայրացրել է պաշտպանական կողմին: «Միջնորդեցի կա՛մ ազատ արձակել Անի Հովհաննիսյանին, կա՛մ Տիգրան Ուրիխանյանին բերման ենթարկել, իսկ եթե ոչ, ապա անթույլատրելի ճանաչել Ուրիխանյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը»,- մեր զրույցում ասաց Սիմոնյանը: Դատավոր Արշակ Վարդանյանն ի պատասխան հայտնել է, որ եթե հաջորդ դատական նիստին  էլ Տիգրան Ուրիխանյանը չներկայանա, ապա  նրան բերման ենթարկելու որոշում կկայացնեն, եւ  կքննարկվի նաեւ Անի Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու հարցը:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 22-ին, ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ինչպես նաեւ ըստ մեղադրանքի՝ լինելով «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով կատարել է խոշոր չափերի շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից պահանջել է խոշոր չափի` 1 մլն դրամ գումար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3330 դիտում

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին