12-ամյա հարձակվող Էդգար Ասլանյանը կկարողանա տեսնել համաշխարհային ֆուտբոլի աստղերի խաղը

16/06/2017 schedule16:44

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի սան Էդգար Ասլանյանը «Բարսելոնայի» երկրպագու է, բայց ուրախ է, որ հնարավոր է՝ «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի խաղը դիտելու հնարավորություն ստանա: 12-ամյա հարձակվողը ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի՝ Հայաստանի այս տարվա ներկայացուցիչն է: Իր մարզչի՝ Լեւոն Ղասաբօղլյանի հետ մեկնելու է Ռուսաստան, դիտելու է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչը եւ մասնակցելու է դրա շրջանակներում անցկացվող ծրագրին: Armtimes.com-ի հետ զրույցում Էդգարը կիսվեց իր ակնկալիքներով:  

«Ես ուզում եմ գնալ այնտեղ եւ տեսնել, թե իմ տարիքի օտարերկրյա ֆուտբոլիստներն ինչպես են խաղում: Ես «Բարսելոնայի» երկրպագու եմ, բայց այնտեղ ցանկանում եմ տեսնել Պորտուգալիայի հավաքականի, ավելի կոնկրետ Կրիշտիանու Ռոնալդուի խաղը: Այս մրցաշարն ինձ շանս կտա, որ ընկերանամ արտասահմանցի ֆուտբոլիստների հետ: Նաեւ փորձ կտա, որ հետագայում կարողանամ խաղալ այլ երկրներում, չգիտեմ, որ թիմերում կուզենայի խաղալ, օրինակ, «Բարսելոնայում» կամ «Մանչեստեր Յունայթեդում», ինչպես Հենրիխ Մխիթարյանը»,- ասաց նա:

Ռուսական «Գազպրոմ» ընկերության հիմնադրած մրցաշարին այս տարի մասնակցում են 2005 թվականին ծնված 64 երկրների 1-ական ֆուտբոլիստ եւ 8 մարզիչ: Ակադեմիա 1-05 թիմի մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանը նրանց թվում է: 64 երեխաները բաժանվելու են 8 խմբի, 8 մարզիչն էլ գլխավորելու են 1-ական թիմ, եւ նրանց միջեւ մինի-մրցաշար է անցկացվելու: Ամենայն հավանականությամբ՝ կազմակերպիչներն այնպես կանեն, որ մարզիչների թիմերում իրենց երկրների ներկայացուցիչները չլինեն:

Էդգարը, հայրը՝ Տիգրան Ասլանյանը, եւ մայրը՝ Լիլիթ Խաչատրյանը

Ինչպես Էդգարը, այնպես էլ նրա ծնողները մեծ ոգեւորությամբ են սպասում «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին: Մայրը՝ մասնագիտությամբ լրագրող Լիլիթ Խաչատրյանը, ուշադիր հետեւում է դրա հետ կապված բոլոր նորություններին, որդուն էլ սովորեցնում է մանրամասները: Հույս ունի, որ մրցաշարը կնպաստի երեխայի՝ որպես ֆուտբոլիստ աճին:

«Ամուսինս ֆուտբոլիստ է, երկար տարիներ եմ մարզադաշտերում անցկացնում, դա մեծ հաճույք է: Շատ եմ ցանկանում, որ տղաս մեծ բարձունքների հասնի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ միաժամանակ կարեւորում է բարձրագույն կրթությունը եւ հետեւում է, որ երեխան դասերը երկրորդ պլան չմղի:

Էդգարի հայրը՝ Տիգրան Ասլանյանը, նախկին ֆուտբոլիստ է, երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի Բարձրագույն խմբում, այժմ էլ որպես մարզիչ աշխատում է «Բանանց» ֆուտբոլային ակումբում: «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը, ըստ նրա, փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն է, եւ որդուն խորհուրդ է տալիս չկաշկանդվել եւ օգտվել դրանից:

«Ամենակարեւորը, որ չլարվի, որովհետեւ առաջին անգամ է միջազգային հարթակ դուրս գալիս, կաշկանդված չլինի, աշխույժ լինի, խաղա նվիրված»,- ասաց նա:

Մարզիչը՝ Լեւոն Ղասաբօղլյանը, նույնպես ուշադիր է իր սաների դասերին: Մի օր անակնկալ այցելել է Էդգարի դպրոց, լսել նրա անգլերենի դասը:

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը Ռուսաստանում ընթանալու է հունիսի 17-ից հուլիսի 2-ը, իսկ «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը՝ հունիսի 26-ից հուլիսի 3-ը Սանկտ Պետերբուրգում: Երեխաները, բացի ֆուտբոլային մինի-մրցաշարից, մասնակցելու են մի շարք այլ միջոցառումների: Նաեւ հնարավորություն են ունենալու դիտելու Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ հանդիպումը, որը կայանալու է հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4596 դիտում

Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը