Դերժավայի Արկադի ընկերությունում դիտարկում է սկսվել. կկասեցվի՞ մանկական կերի վաճառքը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է սկսել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ) պատկանող ընկերությունում: Բանն այն է, որ «Հետք» էլեկտրոնային պարբերականն օրերս գրել էր, որ «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերի վրա բացակայում է դրա բաղադրության վերաբերյալ հայերեն մակնշումը: Մինչդեռ ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են կառավարության որոշմամբ:

ՍԱՊԾ-ից հայտնեցին, որ ստուգումը սկսել են այսօր, որը կտեւի 2 օր: «Ներմուծողի մոտ՝ «Սլավ գրուպ»-ում, դիտարկման հրաման է տրվել՝ մակնշման հնարավոր խախտումները հայտնաբերելու եւ շտկելու նպատակով: Դիտարկման ավարտին կներկայացնենք նաեւ արդյունքները»,- armtimes.com-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը: Նրա խոսքով, վերահսկողության դիտարկման արդյունքում պետք է հայտնաբերվի խախտումը, նոր դրա հիման վրա տրվի հանձնարարական՝ կախված խախտման բնույթից: Ստուգումները կտեւեն 2 օրը:

«Սլավ գրուպ» ընկերության հետ էր կապված այս տարվա հունվարին բարձրացված աղմուկը, երբ սոցիալական ցանցերում կայծակնային արագությամբ տեղեկատվություն տարածվեց, որ ընկերության ներկրած մանկական կերն արտադրվել է Ադրբեջանի Հանրապետությունում: Այդ լուրը հետագայում հերքվեց: ՍԱՊԾ-ն էլ հայտարարեց, որն «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և այստեղ չկա որևէ խախտում: Փոխարենը դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ դեղատներում վաճառվող «Nutrilon ProNutra» մանկական կերի հայերեն մակնշումը թերի է՝ բացակայում են ներմուծողի տվյալները:
ՍԱՊԾ տեսուչների կողմից տեղում կասեցվել է վերը նշված մանկական կերի վաճառքը: Ներմուծողին հանձնարարվել է վերացնել մակնշման բացթողումը:

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորի ընկերությունը հաճախ է սահմանված կարգը խախտում: Տարիներ առաջ էլ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը զգուշացրել էր «Սլավ գրուպ»-ի մակնշման խնդրի վերաբերյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19196 դիտում

Մարզիչն եկավ թե՝ արա դանդաղ հաղորդի, տղեքը հասցնեն խաղան. գյումրեցի մարզական չեմպիոն մեկնաբանը՝ Սամվել Աղանյան

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Կրթվելը նորաձև է Աշտարակում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վանաձորում մեքենաներ են բախվել

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ավիահաղորդակցությունը ամբողջությամբ դադարեցվել է

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 50-ից, փրկարարները որոնում են ճամբարից կորած 20-ից ավել երեխայի

Հայտնի են վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի հաղթողները

Պուտինը խոսել է ԱՄՆ պետականության մեջ Ռուսաստանի ներդրման մասին

Տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման դեպքում պետությունը կփոխհատուցի արժեքի մինչև 50%-ը. տեսանյութ

Ինչու է Զելենսկին պահանջում հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. Զախարովան մանրամասնել է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով. կարճատև անձրևներ կտեղան

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է

Անթալիայի կենդանաբանական այգուց առյուծ է փախել. բնակիչներից մեկին ծանր վնասվածքներ հասցրած գիշատչին որոնում են

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 6-ին

Արևածագի ձորում ցեխակույտերի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Անօրինական միգրացիային աջակցությունը չի կարող անհետևանք մնալ. ԱՄՆ դեսպանություն

Առաջնորդությունը տիտղոս կամ պաշտոն չէ, այլ կենսակերպ է՝ համախմբելու, ոգեշնչելու մարդկանց. ՄԻՊ

ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

Լավրովը մեկնել է Ռիո դե Ժանեյրո, որտեղ մասնակցելու է BRICS գագաթնաժողովին

Գյումրիում կարի արտադրամաս է հրդեհվել

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարարի հետ. կնքվել է համագործակցության հուշագիր

Հյուրատներից մեկից օտարերկրացի տղամարդու են առևանգել. կասկածներ կան, որ մինչ այդ վերջինիս սպանել են

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ հատված է նորոգվել. ՃՏՊ-ների թիվը կրճատվել է

Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին և էլեկտրասյանը. կան վիրավորներ

Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Չիտայի շրջանում. տուժածներից 3-ի վիճակը ծանր է. տեսանյութ

Ուժեղ քամին 2 մարզում և Երևանում ավերածություններ է գործել

Մեծամորում վագոն-տնակ է այրվել

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա, կա տուժած

Երկրաշարժ Հայաստանում

Երևանում բեռնատարը կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին. լուսանկարներ

««Բոշա՛», «Բոշան դու՛ ես»» ներկայացման երկրորդ արարը կամ՝ ի՞նչը չեն կարողանում կիսել Բաքուն ու Մոսկվան

ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան

Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան

Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է

Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել