Լուրջ, բայց՝ ոչ հուսահատական. կենցաղային դավեր ՍԴՀԿ-ում

24/06/2017 schedule16:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 26-ի համարում

1887-ին ստեղծված եւ հայ քաղաքական կյանքի մեջ ամենահին կուսակցությունը համարվող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հայաստանյան կազմակերպությունը կրկին պառակտման եզրին է: Համահնչակյան կենտրոնական վարչությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հրանտ Ամիրյանն այդ ամենի մեղավորը համարում է Համահնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Տիրան Ակինյանին: Ամիրյանի կողմից մեզ ներկայացված փաստերը բացահայտում են այդ կուսակցության հայաստանյան կառույցում առկա խնդիրների ավելի խորքային, այսինքն՝ կենցաղային հիմքը, որոնց շատ դեպքերում անհարկի քաղաքական բացատրություն է տրվում: «Դեռեւս մեկ տարի առաջ իմ եւ ՍԴՀԿ Հայաստանի ատենապետ Ջորջ Հակոբյանի հարաբերությունները շատ նորմալ եւ աշխատանքային էին:

Մենք դրսի մի շարք ընկերների աջակցությամբ հիմնել եւ գրանցել էինք բարեսիրական, բարեկրթական միության Հայաստանի մասնաճյուղը, որը գրանցվել էր իմ անունով, բանկային հաշիվները եւս իմ անունով էին: Սակայն սրանից մեկ տարի առաջ Հայաստան եկավ Համահնչակյան կենտրոնի անդամ, ԱՄՆ քաղաքացի Սեդրակ Աճեմյանը եւ հայտարարեց, որ միության գումարներն իրենն են, եւ ինքն էլ ուզում է, որ դա ղեկավարի իր ընկեր Ստեփան Մանթարլյանը, որը դեռեւս 2000 թվականին մեխանիկորեն դուրս էր մնացել կուսակցությունից»,-պատմում է Հրանտ Ամիրյանը՝ նշելով, որ հենց այդ պահից Հակոբյանը պաշտպանեց Աճեմյանին, եւ իրենց հարաբերությունները դադարեցին ընկերական լինելուց:

Շարունակելով իր պատմությունը՝ Ամիրյանը հիշում է, որ 2003 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցավ «մի զավեշտալի խեղկատակություն», որն էլ անվանվեց ՍԴՀԿ ԿՎ եւ Հայաստանի կազմակերպության համատեղ լիագումար նիստ: «Ես բոյկոտեցի այդ նիստի ընթացքը, քանի որ ատենապետ Ակինյանը փոխանակ քննարկման դնելու արդեն հաստատված եւ մայր կնիքով վավերացված օրակարգը, այն է՝ «ՍԴՀԿ հնչակյան կուսակցության Հայաստանի կենտրոնական վարչության ներկա ներկուսակցական կյանքի նյութաբարոյական տեղեկագիր եւ Հայաստանի քաղաքական կացության զարգացումները», հանդես եկավ մեկ ժամանոց միամիտ, անկապ եւ անիմաստ ճոռոմաբանությամբ: Չուզենալով Ձեր ուշադրությունը ծանրաբեռնել այդ նիստում տեղի ունեցած մյուս խայտառակությունների վրա՝ նշեմ միայն, որ դրան մասնակից չդառնալու համար կեսից լքեցի սրահը»,-ասում է մեր զրուցակիցը:

Ըստ մեր զրուցակցի՝ օրակարգի քննարկումը ենթադրում էր Ջորջ Հակոբյանի կողմից թույլ տրված բազմաթիվ ապօրինությունների բացահայտումը: Սակայն Հակոբյանի ձեռքի տակ կար այնպիսի մի կոնպրոմատ, որը ստիպեց Ակինյանին՝ շրջանցել հարցի քննարկումը: «1993 թվականին, խավարի եւ ցրտի տարիներին, Ակինյանը լինելով Հայաստանին օգնելու համար ստեղծված «Հայաստան համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, փորձել էր մաքսանենգ ճանապարհով Հայաստանից հանել 75 հազար ԱՄՆ դոլար: Մաքսանենգը բռնվել էր, գումարը պետականացվել էր, իսկ նա վտարվել էր հոգեբարձուների խորհրդից: Դատական գործը կարճվել էր մեղադրյալի գտնվելու վայրի անհայտ լինելու պատճառաբանությամբ, քանի որ Հայաստանի իշխանությունները չէին ցանկացել խայտառակությունը մինչեւ վերջ հասցնել եւ Ակինյանին չէին հրավիրել ճաղերից ներս»,-բացատրում է Հրանտ Ամիրյանը:

Ամիրյանը վստահ է, որ Ջորջ Հակոբյանը իր մոտ եղած հենց այդ թղթապանակով է սպառնացել Ակինյանին, սակայն Ակինյանը, բնականաբար, չէր կարող ներել Ջորջին եւ այդ պատճառով որոշել է նրանից վրեժխնդիր լինել, եւ վերջինս 2004 թվականի փետրվարի 1-ին մեկնեց ԱՄՆ: «Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ հայաստանյան կառույցն ամբողջովին ինքնուրույն է, Ակինյանը փորձեց Հայաստանում կարգել նոր ատենապետ՝ ի դեմս Ստեփան Մանթարլյանի, իր աջակցությունը հայտնելով Հայաստանում Ջորջի դեմ պայքարող այլ անձանց: Ի պատիվ մեր կենտրոնական վարչության, նրանք ցույց տվեցին, որ ՀՀ-ն իր համար ոչ Սիրիա է, ոչ Լիբանան, եւ նա չի կարող այստեղ կարգադրել՝ ինչպես ուզում է»,-ասում է պարոն Ամիրյանը:

Մեր զրուցակիցը մեզ ներկայացրեց Ակինյանի եւ «Հայաստանի կոմունիստների միություն» կուսակցության նախկին ղեկավար Իշխան Թովմասյանի նամակագրությունը՝ ապացուցելու համար, թե ինչպես է անկուսակցական Թովմասյանը վատաբանում ՍԴՀԿ ատենապետ Ջորջ Հակոբյանին, եւ ինչպես է դրան պատասխանում կուսակցության համահնչակյան կենտրոնի ղեկավարը: «Կուսակցության վերագրանցման հարցում Ջորջը ցուցաբերեց անգրագիտություն եւ անզգուշություն... Ընկեր Ակինյան, Ջորջի թերությունների եւ սխալների մասին անհնար է մեկ դիմումով կամ մեկ օրվա զեկույցում քվեարկել: Եւ կներեք ինձ, որ այս պահի դրությամբ հավասարվում եմ Ջորջին այն առումով, որ մեր թերությունները մեր ուժերով չենք կարողանում ուղղել ու անհանգստացնում ենք Ձեզ»,- գրում է իրեն «Ազգային համաձայնության խորհրդարանի նախագահ» ներկայացող Իշխան Թովմասյանը:

Սակայն շատ ավելի արտառոց է Ակինյանի պատասխանը՝ նույնիսկ ՍԴՀԿ շարքային անդամ չհանդիսացող Իշխան Թովմասյանին. «Պահը լուրջ է, բայց ոչ հուսահատական, շատ ավելի մեծ փորձություններից է դուրս եկել մեր կուսակցությունն՝ իր միջի թույլերին զտելով: Սա այն պահն է, որ պետք է համախմբվել եւ դառնալ ավելի համարձակ. ձեզ ընկեր ունենալու անհամբեր սպասումներով եւ հարգանքով՝ Տիրան Ակինյան»: Իր մեկ այլ նամակում Ակինյանը գրում է, որ իրենք դեմ են եղել Հակոբյանի Վաշինգտոն գնալուն, քանի որ դա համարում են. «Անպատեհ, վտանգավոր եւ մեր տասնամյակներում քաղաքական գծին անհամապատասխան»: Հրանտ Ամիրյանն ասում է, որ Տիրան Ակինյանը եւ նրա նախորդները միշտ ձգտել են, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը ղեկավարի անպայման սփյուռքյան ծագում ունեցող մեկը:

«Սկզբում այն ղեկավարել էր Երվանդ Աճարյանը, որը լիբանանցի էր, ապա՝ Ջորջ Հակոբյանը, իսկ այժմ էլ նրան փորձում են փոխարինել Ստեփան Մանթարլյանով: Վերջիններս նույնպես սփյուռքյան ծագում ունեն, այս իրավիճակում ինձ այլ բան չի մնում, քան հայտարարել, որ այս պահից ինձ դուրս եմ համարում ՍԴՀԿ կենտրոնական վարչությունից»,-հայտարարում է մեր զրուցակիցը: Նա ասում է, որ մտադիր է գրանցել նոր կուսակցություն, որը կկոչվի ուղղակի՝ Հնչակյան կուսակցություն: «Արդեն խոսել եմ սփյուռքում բնակվող բազմաթիվ հավատավոր ընկերների հետ, որոնք ամոթ են զգում Ակինյանի եւ նրա խմբակի գոյության փաստից: Մեկ տարի հետո տեղի է ունենալու համահնչակյան 18-րդ համագումարը, եւ եթե դրանից հետո էլ կուսակցության ղեկը մնա այդ մարդուկի ձեռքին, շատ- շատերը պատրաստ են վճռական որոշում կայացնել»,-վստահեցնում է ՍԴՀԿ հայաստանյան կառույցի հիմնադիր անդամ, 13 տարվա հնչակյան Հրանտ Ամիրյանը:

Հ.Գ. Հրանտ Ամիրյանը պարզել է, որ բարեսիրական, բարեկրթական միության միջոցներով Իշխան Թովմասյանի հայրենի Հացավան գյուղում կառուցվել է անասնաֆերմա: Ըստ նրա. «Ընկերները հավանաբար դպրոցը շփոթել են գոմի, մանկապարտեզը՝ մսուրի հետ»:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2137 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)