Ադրբեջանի ստացած հերթական ռազմամթերքը կարող է կանաչ լույս վառել նոր էսկալացիայի համար

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակն է մատակարարել Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։ Սա հատկապես մտահոգիչ է հայ-ադրբեջանական սահմանին չդադարող կրակահերթերի ու միջազգային կառույցների՝ մոտալուտ պատերազմի մասին ենթադրությունների ֆոնին։

 «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի ադրբեջանական բաժնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը armtimes.com-ին ասում է, որ թեև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի նշում, թե ինչ զինատեսակներ են գնվել, սակայն հրապարակած տեսանյութում երևում են «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ։

«Տեսանյութից մատակարարված համակարգերի հստակ քանակը հնարավոր չէ որոշել, սակայն խոսքը շուրջ 10 միավոր «Քրիզանտեմա-Ս» մարտական մեքենաների վաճառքի մասին է։ Դրանք, ըստ էության, պաշտպանողական զինատեսակներ են, ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի տանկերն ու այլ զրահատեխնիկան խոցելու համար են նախատեսված»,-ասում է փորձագետը՝ նշելով, որ բավականին արդյունավետ գործող զինատեսակ է, սակայն Ադրբեջանի միակ հակատանկային հրթիռային համալիրը չէ, մինչ այդ ունեին Spike իսրայելական արտադրության հակատանկային հրթիռային համալիրներ։

Այս համալիրների ձեռքբերման պայմանագիրը, ըստ բաց աղբյուրների, ստորագրվել է դեռևս 2014-ին և պետք է ավելի շուտ մատակարարվեին, սակայն Ադրբեջանի ֆինանսական խնդիրների պատճառով մատակարարվում է 2017-ի հունվարից։

«Բնական է, Ռուսաստան Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի համար պետք է լինի մտահոգիչ, ինչը վերջին, մասնավորապես հինգ-վեց տարիների ընթացքում, բավականին արագ տեմպերով է զարգանում։ Ադրբեջանը միշտ էլ ավելի շատ տեխնիկա է գնում և ավելի շատ է զինվում, այս պարագայում հայկական կողմի քաղաքականությունը պետք հիմնականում միտված լինի պաշտպանողական զինտեխնիկայի գնմանը, քանի որ մենք ռեսուրսների պատերազմի մեջ չենք կարող մտնել, ակնհայտորեն բոլորիս համար հասկանալի է, որ թե ֆինանսական, թե մարդկային ռեսուրսներով Ադրբեջանը մեզ գերազանցում է»,-ասում է Հովհաննիսյանը։

Քաղաքական վերլուծաբան, միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը նույնպես մտահոգիչ է համարում, որ զենքի մատակարարումը տեղի է ունենում մի շրջանում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն չի թաքցնում հերթական էսկալացիային գնալու իր մտադրության փաստը։

«Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից այսպիսի շրջանում նման սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանը կարող է ընկալել որպես էսկալացիայի թույլտվություն՝ գոնե Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանն էլ փորձելու է տեղի ունեցածը մեկնաբանել, թե ինքը Հայաստանին անցյալ տարի իսկանդեր տրամադրելով փոխել է ռազմավարական բալանսը, հատկապես իսկանդերների ցուցադրությունից հետո Ադրբեջանում կար մտադրություն, թե բալանսն այնպես է խախտված, որ իրենք չեն կարողանա մտածել ռազմական եղանակով խնդիրը կարգավորելու մասին, և ակնհայտորեն, այդ վախերը նրանց բերեցին Ռուսաստանի սպառազինության ձեռքբերման վրա ավելի կենտրոնացվածության: Ադրբեջանում սա կմեկնաբանեն, թե Հայաստանի ռազմավարական դաշնակիցն իրենց համար կանաչ լույս է վառում»,-կարծում է Սաֆարյանը։

Տպել
19032 դիտում

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը