Աշխարհի չեմպիոն Կապդեւիլան կրկին Երեւանում է, նա բարձր է գնահատում հայկական ֆուտբոլը

26/06/2017 schedule21:03

«Վիլյառեալի» եւ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Խուան Կապդեվիլան, որը խաղում է Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմայում», կրկին Հայաստանում է: Ինչպես անցած մրցաշրջանում, այս անգամ էլ նա կփորձի շրջանցել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին»: Այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա իր կարծիքն արտահայտեց առաջիկա մրցակցի մասին:

«Մի փոքր ուսումնասիրել ենք մրցակցին, նաեւ ունենք նրանց դեմ խաղալու անցած տարվա փորձը: «Ալաշկերտում», նախորդ տարվա համեմատ, փոփոխություններ կան: Մենք էլ խաղին մոտեցել են նախորդ տարվա դասը սովորած: Պատրաստվում ենք բարդացնել մրցակցի կյանքը, որովհետեւ կարծում եմ՝ հիմա ավելի ուժեղ ենք եւ կունենանք մեր հնարավորությունները թե վաղվա խաղում, եւ թե դիմակայությունում: Վաղը փորձելու ենք լավ խաղ ցուցադրել եւ մեզ բավարարող հաշվով ավարտել հանդիպումը, որովհետեւ բացի վաղվանից՝ կա նաեւ պատասխան խաղը»,- ասաց նա:

Իսպանացի ֆուտբոլիստը նաեւ նկատեց, որ հայկական ֆուտբոլը մեծ առաջընթաց է գրանցել վերջին տարիների ընթացքում: Նա ընդգծեց, որ հայկական ֆուտբոլը զարգանում է համաշխարհային ֆուտբոլին զուգընթաց:

«Ինչպես բոլոր փոքր երկրների, այնպես էլ հայկական ֆուտբոլը շատ է զարգացել: Ֆուտբոլն անընդհատ աճում է, եւ շատ լավ է, որ փոքր երկրների թիմերը կարողանում են պայքարել գերտերությունների դեմ: Հայկական ֆուտբոլն էլ շարունակում է աստիճանաբար ուժեղանալ»,- ասաց նա:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաեւ «Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը: Նա խոսեց իր թիմի նպատակների եւ մրցակցի մասին: Իմբերնոնը նշեց, որ վիճակահանության արդյունքում իրենց բաժին է հասել հնարավոր ամենաբարդ մրցակիցը:

«Մեր նպատակն է անցնել հաջորդ փուլ: Գրեթե վստահ եմ, որ մեզ բաժին հասավ ամենաբարդ մրցակիցը: Գիտենք դա, որովհետեւ անցած տարի տեսանք, թե որքան դժվար է «Ալաշկերտի» դեմ: Ավելի պատրաստված ենք եկել»,- ասաց նա:

Անցած տարի Իմբերնոնի եւ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի միջեւ հեռակա բանավեճ էր ծավալվել: Խաշմանյանը նախախաղային ասուլիսի ժամանակ ասել էր, որ պատրաստվում են ճզմել մրցակցին: Իմբերնոնն այդ խոսքերից վիրավորվել էր, սակայն հիմա, նրա խոսքով, ամեն ինչ անցյալում է:

«Եթե մեկ տարի անց չկարողանայի մոռանալ, դա ոչ մի լավ բան չէր ասի իմ մասին ոչ որպես մարզիչ, ոչ էլ որպես մարդ (ծիծաղում է)»,- ասաց նա:

«Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մեկնարկելու է ժամը 20:00-ին:

Անցած տարի այս 2 թիմերը կրկին միմյանց դեմ էին դուրս եկել Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում: 2 խաղերի արդյունքում «Ալաշկերտը» հաղթեց 3:0 հաշվով եւ հաջորդ փուլ անցավ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2171 դիտում

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը