Խանդոյանի եւ Կյուրեղյանի վնասվածքներն արձանագրվել են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

29/06/2017 schedule15:02

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ տեղեկացել, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի եւ Արայիկ Խանդոյանի նկատմամբ բռնության վերաբերյալ արձանագրում է կատարվել ՔԿՀ-ի մատյանում: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ եթերի միջոցով:

«Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներն ինձ հավաստիացրեցին, որ Խանդոյանի եւ Կյուրեղյանի մարմինների վրա բոլոր վնասվածքներն արձանագրվել են եւ ավելին՝ այդ վնասվածքների մասին արձանագրությունն ուղարկվել է գլխավոր դատախազություն եւ նախաքննությունն իրականացնող մարմնին: Ենթադրվում է, որ դատարանը նույնպես դրա մասին կտեղեկանա: Այսինքն՝ բռնությունների փաստը պաշտոնապես արձանագրված է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրեն այսօր թույլ չեն տվել այդ արձանագրությունը տեսնել, որպեսզի հնարավոր լիներ պատկերացում կազմել, թե ինչ մասշտաբի վնասվածքների մասին է խոսքը:

Նա նշեց, որ պատգամավորների տեսակցությունների վրա արգելանք է դրված: «Ըստ էության, «Ելք» խմբակցության պատգամավորների համար է արգելանք սահմանված, որովհետեւ այս ընթացքում մենք ենք անընդհատ ցանկություն հայտնել հանդիպել այդ մարդկանց»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ Անդրիաս Ղուկասյանին այցելելուց հետո իմացել է, որ այն պաշտոնյան, որը թույլ է տվել Փաշինյանին այցելել Ղուկասյանին, պաշտոնի իջեցման է «արժանացել»:

Նիկոլ Փաշինյանը ՔԿՀ-ի տարածքում տեսել է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատներին թույլ են տալիս տեսակցել կալանավորվածներին:

««Ելք» խմբակցությունն էլ ավելի գործուն կերպով կհետեւի դատավարությանը, որպեսզի մենք հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկենք «Սասնա ծռեր» խմբի անդամների իրավունքները պաշտպանելու եւ նաեւ մեր պատգամավորական գործունեության ընթացքում հնարավոր ապօրինությունները կանխելու համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6405 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին