Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ երեկ կատարված զազրելի բռնությունները Հայաստանի բոլոր մտածող քաղաքացիների մոտ հարց է առաջացրել` ինչ նպատակով է դա արվում:
Տարբեր վերլուծություններ եւ վարկածներ են շրջանառվում, սկսած նրանից, որ ոստիկաններն անտեղի չէին անի այդ ամենը, այսինքն՝ Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը եւ մյուսները հիմք են տվել իրենց հետ նման կերպ վարվելու համար: Վերջացրած նրանով, որ ինչ-որ նպատակով իշխանությունը սրում է «Սասնա ծռերի» շուրջ իրավիճակը: Փորձ է արվում գտնել նաեւ այն հարցի պատասխանը, թե որն է այդ նպատակը: Ալեք Ենիգոմշյանի կարծիքով՝ օրինակ նպատակը դատավարությունները, ի վերջո, փակ անցկացնելն է:
Այս դեպքում էլ, սակայն հարց է առաջանում, թե ինչու փակ դատեր անել, եթե «Սասնա ծռեր»-ի մեկ տարի առաջ արած քայլը առանց այն էլ մեծ համակրանք չի վայելում լայն հանրության շրջանում, եւ մի քանի տասնյակ հարազատների ու համախոհների ներկայությունը այդ դատավարություններին ոչինչ չի փոխում, եթե նույնիսկ մի քանի անեծք ավելի է հնչում, կամ դատավարությունները սկսում են «մահ ռեժիմին» վանկարկումներով: Հայաստանում ստեղծված մթնոլորտն այնպիսին է, որ մի քանի տարի կարելի է այս նույն կոչերով դատեր անցկացնել, եւ դրանից ռեժիմը հաստատ չի մահանա:
Կարող է լինել նաեւ վարկած, որ դատական պրոցեսի ընթացքում ի հայտ կգան որոշակի հանգամանքներ, որոնք մինչեւ հիմա հայտնի չեն եւ նոր լույս կսփռեն անցյալ տարի ՊՊԾ գնդում կատարվածի վրա, ինչն իշխանություններին այնքան էլ ձեռնտու չէ: Կարելի էր կենտրոնանալ այս վարկածի վրա, սակայն կան մի շարք այլ գործոններ, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ խնդիրն իրականում դրա մեջ չէ:
Վերլուծաբանները վաղուց գրում են, որ իշխանության տարբեր գործողություններ ներկա փուլում ուղղակիորեն կապված են 2018-ի հետ, երբ կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը եւ, ըստ էության, Հայաստանում նոր ղեկավար կընտրվի: Հայտնի է, որ չնայած այն բանին, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն է Հայաստանի հաջորդ ղեկավար ընտրող ուժը, Սերժ Սարգսյանի համար կան որոշակի մտահոգություններ, որ իր անձնական իշխանությանը վտանգ է սպառնում: Ըստ այդմ, քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի բոլոր գործողություններն ուղղված են այդ վտանգները չեզոքացնելուն: Առաջին հորիզոնականում այս իմաստով, իհարկե, վարչապետ Կարեն Կարապետյանն է, որը, ի հեճուկս բոլոր սպասումների, դեռեւս դիմադրում է Սարգսյանին:
Շատ կարեւոր են, սակայն հասարակական տրամադրությունները: Ակնհայտ է, որ իշխանությունների նպատակները, երկրում ստեղծել բարեփոխումների, հանդուրժողականության եւ խաղաղության մթնոլորտ, տապալվում են: Չնայած արվող որոշակի քայլերին, այդ թվում կաշառակեր դատավորների եւ հանրության այլ կարկառուն ներկայացուցիչների ձերբակալությունները, պետական կառույցներում աշխատաոճի փոփոխությունը եւ այլն, հանրային դժգոհության մակարդակը ոչ մի կերպ չի նահանջում, եւ մեծ հաշվով մարդիկ իրենց բավարարված չեն զգում: Սա ունի իր օբյեկտիվ պատճառները, օրինակ, որ այդ բարեփոխումների եւ արդարության ձեռքը ոչ մի կերպ չի հասնում մերձիշխանական օղակներին, եւ Սերժ Սարգսյանի հովանավորյալ կաշառակերներին: Իսկ այս փաստն արդեն բավարար է, որ մնացած տասնյակների նկատմամբ իրականացվող արդարադատությունը որեւէ արժեք չունենա հանրության համար:
Այնպես որ, հանրային մակարդակում գոյություն ունեցող դժգոհությունը օր առաջ պետք է ջրի երես հանել, հասկանալու համար դրա մասշտաբներն ու հնարավոր վտանգներն իշխող ուժի համար:
«Սասնա Ծռերի» անդամների հետ կատարվողը այդ դժգոհությունը վեր հանելու եղանակներից մեկն է: Հանրությունը, ճիշտ է, չի ողջունում այն ճանապարհը, որ նրանք ընտրել էին երկրում արդարություն վերականգնելու համար, բայց նաեւ Պավլիկ Մանուկյանին, Արեգ Կյուրեղյանին եւ շատ շատերին հանցագործ չի համարում` համոզված լինելով, որ նրանց արարքի հիմքում երկրին եւ ժողովրդին ծառայություն մատուցելու մղումն էր: Այսպիսի ընկալման պարագայում այդ մարդկանց խցերում դաժան ծեծի ենթարկելը չի կարող ցասում չառաջացնել, եւ շարունակվելու դեպքում այդ ցասումը, անպայման, իր արտահայտությունը որեւէ ձեւով ունենալու է:
Խոսքը ոչ միայն ծեծի մասին է: Նույն նպատակին են ծառայում նաեւ «Սասնա Ծռերի» եւ Ժիրայր Սեֆիլյանի դատավարություններից առաջ պաշտպանների նկատմամբ կատարվող նորամուծությունները, դատարանի շենքը վարժեցրած շներ բերելը, սեւ դիմակներով եւ ավտոմատով զինված ոստիկաններ կանգնեցնելը: Կամ դատարանի բակում հայտնի փաստաբաններին հրմշտելը: Բոլոր ուղղություններով միաժամանակ արվող այս գործողությունները չէին կարող սպոնտան լինել եւ մեկ կետից հրահանգավորված չլինել:
Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացնում նաեւ Երեւանի փողոցներում, պատահական մեքենաների կանգնեցնում, եւ խուզարկություն են իրականացնում: Ընդ որում, պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ այդ միջոցառումը կապված է կոնկրետ քրեական գործի հետ, բայց գաղտնի է պահվում, թե որ գործի: Ծիծաղելի կլինի, իհարկե, այն մեկնաբանությունը, թե չի ասվում, որ տվյալ գործով անցնողները հանկարծ գլխի չընկնեն:
Արդեն երկու օր է ոստիկանները նաեւ ընկել են փողոցում առեւտուր անող չարքաշ մարդկանց ետեւից: Կա տեսանյութ, թե ինչպես են ոտքով շրջում տատիկի` մի քանի կիլոգրամանոց ծիրանի արկղը, եւ այդ տատիկը, որ պետք է օրվա վերջում չոր հացի փող վաստակած լիներ ծիրանը վաճառելով, լաց լինելով գետնից հատ-հատ հավաքում է ծիրանները:
Պետք է սպասել, որ առաջիկայում այս կարգի գործողությունները շարունակվելու են: Նպատակը մեկն է, նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց ամիսներ առաջ հանրության` ըմբոստության ընդունակ շերտի ցասումը հասցնել պիկի, տեսանելի եւ վերահսկելի դարձնել այն, այդպիսով նաեւ` ժամանակ ունենալ դրա դեմ անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար:
Հ.Գ. Քիչ առաջ հրապարակվեց այն գրությունը, որն իբր «Սասնա Ծռերը» երեկ դատարանի դահլիճում փոխանցել են իրար: Գրության մեջ պայքարը շարունակելու ճանապարհային քարտեզն է, սակայն լավագույն ցանկության դեպքում այդ մարդկանց նկատմամբ կիրառված բռնությունները հնարավոր չէ կապել այդ գրության հետ, այն պարզ պատճառով, որ ուղեկցող ոստիկանները չէին կարող հասցրած լինել կարդալ այդ թղթի բովանդակությանը: Ինչ վերաբերում է բուն գրությանը, ապա հավատում ենք, իհարկե, որ բանտում գտնվող այդ մարդիկ կցանկանան շարունակել եւ ավարտին հասցնել իրենց գործը, սակայն արտաքին աշխարհից կատարյալ մեկուսացման մեջ լինելով դա ավելի շատ հոլիվուդյան սցենար է հիշեցնում: Եւ հետո մենք չգիտենք, թե այդ խմբում քանի գործակալ կա, եւ այդ գրության ետեւում իրականում ով է կանգնած:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT