Դեպարտամենտն ուզում է համոզվել, որ զենք-զինամթերք չի տեղափոխվում դատարան. ՓՊ նախագահ

30/06/2017 schedule12:03

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Այսօր, մինչ նիստի մեկնարկը, դատարանի մուտքի մոտ էր Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Վերջինս ականատես եղավ, թե ինչպես Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանից կարգադրիչները պահանջում են բացել պայուսակը: Տիգրան Հայրապետյանը, ինչպես նախորդ անգամները, այսօր եւս պնդում էր, որ եթե բացի պայուսակը, ապա դա կլինի ոչ թե զննություն, այլ՝ խուզարկություն:

Արա Զոհրաբյանի, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի եւ Տիգրան Հայրապետյանի միջեւ տեղի ունեցած քննարկումներից հետո Հայրապետյանը մտավ նիստերի դահլիճ:

« Արա Զոհրաբյանի ներկայության կապակցությամբ կարող եք ներս մտնել»,- ասաց Փոլադյանը:

«Եթե լինեին համապատասխան սարքավորումներ, այս հարցերը չէին առաջանա», - լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով փաստաբանների խուզարկությանը, ասաց Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ պետության շահերից է բխում որոշակի անվտանգության միջոցառումների իրականացումը։ Բայց դա, ըստ նրա, պետք է այնպես անել, որ մարդկանց իրավունքները չոտնահարվեն։ «Փաստաբաններին չպետք է նվաստացնել, երբ բացում են փաստաբանների պայուսակները, դա որոշակի անհարմարություններ եւ հոգեբանական ճնշվածություն է առաջացնում։ Չի կարելի խուզարկել փաստաբաններին, եւ զննումներ կատարելիս չի կարելի խտրական մոտեցում ցուցաբերել», - ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Փաստաբանների պալատը նամակով կդիմի դատական դեպարտամենտին՝ խնդրելով ապահովվել զննող սարքով, որպեսզի սարքով զննեն, ոչ թե խուզարկեն:

Մեր հարցին՝ չեք կարծում, որ այս իրավիճակը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, ինչի պատճառով էլ նիստերը ձախողվում են, Զոհրաբյանն ասաց. «Այն, որ խոչընդոտվում է , դա փաստ է, բայց դա անհարկի է, թե ոչ իրավաչափ, դա դեռ վիճելի հարց է, որովհետեւ, եթե խոսենք անվտանգության տեսակետից, պետական ծառայողներն ասում են, որ մեր անվտանգության տեսանկյունից պետք է համոզվենք, որ զենք զինամթերք չի տեղափոխվում, այդ առումով կարծում եմ, որ անհարկի չի: Կարեւոր է, որ այստեղ փաստաբանները խտրական վերաբերմունքի չարժանանան»,- ասաց Զոհրաբյանը:

Նշենք, որ նիստը սկսվեց առանց Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի: Նախորդ նիստին նրանք 6 ժամով հեռացվել են նիստերի դահլիճից: Այժմ նիստը մեկ ժամով հետաձգվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4216 դիտում

Մարզիչն եկավ թե՝ արա դանդաղ հաղորդի, տղեքը հասցնեն խաղան. գյումրեցի մարզական չեմպիոն մեկնաբանը՝ Սամվել Աղանյան

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Կրթվելը նորաձև է Աշտարակում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վանաձորում մեքենաներ են բախվել

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ավիահաղորդակցությունը ամբողջությամբ դադարեցվել է

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 50-ից, փրկարարները որոնում են ճամբարից կորած 20-ից ավել երեխայի

Հայտնի են վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի հաղթողները

Պուտինը խոսել է ԱՄՆ պետականության մեջ Ռուսաստանի ներդրման մասին

Տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման դեպքում պետությունը կփոխհատուցի արժեքի մինչև 50%-ը. տեսանյութ

Ինչու է Զելենսկին պահանջում հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. Զախարովան մանրամասնել է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով. կարճատև անձրևներ կտեղան

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է

Անթալիայի կենդանաբանական այգուց առյուծ է փախել. բնակիչներից մեկին ծանր վնասվածքներ հասցրած գիշատչին որոնում են

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 6-ին

Արևածագի ձորում ցեխակույտերի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Անօրինական միգրացիային աջակցությունը չի կարող անհետևանք մնալ. ԱՄՆ դեսպանություն

Առաջնորդությունը տիտղոս կամ պաշտոն չէ, այլ կենսակերպ է՝ համախմբելու, ոգեշնչելու մարդկանց. ՄԻՊ

ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

Լավրովը մեկնել է Ռիո դե Ժանեյրո, որտեղ մասնակցելու է BRICS գագաթնաժողովին

Գյումրիում կարի արտադրամաս է հրդեհվել

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարարի հետ. կնքվել է համագործակցության հուշագիր

Հյուրատներից մեկից օտարերկրացի տղամարդու են առևանգել. կասկածներ կան, որ մինչ այդ վերջինիս սպանել են

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ հատված է նորոգվել. ՃՏՊ-ների թիվը կրճատվել է

Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին և էլեկտրասյանը. կան վիրավորներ

Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Չիտայի շրջանում. տուժածներից 3-ի վիճակը ծանր է. տեսանյութ

Ուժեղ քամին 2 մարզում և Երևանում ավերածություններ է գործել

Մեծամորում վագոն-տնակ է այրվել

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա, կա տուժած

Երկրաշարժ Հայաստանում

Երևանում բեռնատարը կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին. լուսանկարներ

««Բոշա՛», «Բոշան դու՛ ես»» ներկայացման երկրորդ արարը կամ՝ ի՞նչը չեն կարողանում կիսել Բաքուն ու Մոսկվան

ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան

Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան

Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է

Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել