Երևան
12 °C
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հաջորդ տարի եւս մեկ մոլը կբացի Երեւան քաղաքում: Armtimes.com-ին հասած տեղեկությունների համաձայն, Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «սերվիսի խաչմերուկ» կոչվող տարածքում կառուցվող առեւտրի կենտրոնը պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին՝ չնայած այն բանին, որ տարածքում շինաշխատանքներ կատարողներին սեփականատերերի այլ անուններ է ասվում: Այս մոլն ունի առանձնահատկություն, այն տարբերվելու է Երեւանում հայտնի առեւտրի կենտրոններից իր մասնագիտացված լինելու հանգամանքով:
«Գարաժ մաստեր մոլլ»-ը նախատեսված է ավտոմեքենաների պահեստամասերի, աքսեսուարների եւ նմանատիպ այլ պարագաների վաճառքի համար: Ծրագրված է նաեւ, որ տարածքում լինելու են ավտոմեքենաների սպասարկման կետեր: Մազմանյան եւ Շիրազի փողոցների հատման մասում գտնվող «Գարաժ մոլ»-ի շինարարությունը գրեթե ավարտված է, այժմ ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում:
Նշենք, որ ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքի ամենահայտնի կետերը տեղակայված են Երեւանի «տեցի կրուգ» կոչվող տարածքում: Շատերը գիտեն, որ այդ վայրում կարելի է գտնել ամեն մանրունք, որը կապված է ավտոմեքենայի հետ: Քանի որ «տեցում» բազմաթիվ վաճառակետեր կան, այնտեղ համեմատաբար էժան են պահեստամասերը: Մտավախություն կա, որ այս մոլը, ինչպես սուպերմարկետների դեպքում եղավ, փոքր բիզնեսի համար գորշ ապագա է նախանշում:
«Գարաժ մաստեր մոլլ»-ից սակայն պնդում են, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կապ չունի առաջիկայում բացվող մոլի հետ: Ընկերության կոմերցիոն տնօրեն Սերգեյ Գեւորգյանը armtimes.com-ում հրապարակված «Սամվել Ալեքսանյանը եւս մեկ խոշոր մոլ կբացի» վերտառությամբ նյութի հրապարակումից հետո կապ հաստատեց խմբագրության հետ եւ ասաց, որ հրապարակման է Սամվել Ալեքսանյանին վերաբերող հատվածը չի համապատասխանում իրականության:
«Այս մոլը բացարձակապես Սամվել Ալեքսանյանի հետ կապ չունի: Ոչ մի գաղտնիք չկա «Ավտոգրուպ» ընկերության սեփականատերը Կարեն Շախմուրադյանն է: Ընդհանրապես, Կարեն եւ Աշոտ Շախմուրադյան եղբայրներինն է «Ավտոգրուպ» ընկերությունը»,- ասաց Սերգեյ Գեւորգյանը՝ նշելով, որ խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանի մասին է:






Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT