Երևան
12 °C
Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի խորհրդականների եւ օգնականների թիվը 22-ից կրճատվել է եւ դարձել է ոչ թե 6, այլ՝ 11: Այս մասի armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Այդ 11 օգնականների եւ խորհրդականների հաստիքներից 6-ը հասարակական հիմունքով խորհրդականի համար է, 1-ը՝ գլխավոր խորհրդականի, 1-ը՝ պարզապես խորհրդականի եւ 3-ը՝ օգնականի: Ազգային Ժողովի պաշտոնական կայքում դեռ հասանելի չի, թե ովքեր են կոնկրետ զբաղեցնում խորհրդականների եւ օգնականների պաշտոնները: Այսինքն՝ անուն առ անուն դեռեւս դա ստուգել հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի անդրանիկ նիստում Արա Բաբլոյանն ասել էր, որ հաշվի առնելով խորհրդարանական մի քանի հանձնաժողովների միացման արդյունքում դրանց ծանրաբեռնվածությունը եւ վերահսկողական գործառույթները՝ առաջարկվում է ավելացնել հանձնաժողովների փորձագետների թիվը: ԱԺ նախագահը հորդորել էր գործընկերներին այս հարցում առաջնորդվել բացառապես պետության ունեցած հնարավորությունների սահմաններում: «Ես ուզում եմ մենք չանձնավորենք խնդիրը: Ամենամեծ բեռն այսօր իմն է, երբ ես իմ աշխատակազմում 22 խորհրդականներին ու օգնականներին կրճատել եմ՝ թողնելով 6 հոգու: Շատ բարդ գործ է: Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, եւ նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներից»,- ասել էր Արա Բաբլոյանը՝ նշելով նաեւ, որ ԱԺ-ի մշտական հանձնաժողովների հաստիքները պետք է ավելացվեն:
ԱԺ նախագահի այս նախաձեռնությունը փորձ արվեց որպես գեղեցիկ PR ակցիա մատուցել հանրությանը: Մամուլում եղան նաեւ հրապարակումներ, որտեղ համեմատական տարվեց ԱԺ նախկին նախագահ, այժմ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ՝ ընդգծելով, որ Սահակյանն էր ուռճացրել ԱԺ նախագահի խորհրդականների եւ օգնականների թիվը:
ԱԺ-ի հանրային կապերի վարչության պետին հարցրել էինք նաեւ, թե փորձագետի քանի՞ հաստիք է ավելացել ԱԺ-ի հանձնաժողվներում: «ՀՀ ԱԺ խորհրդի 26.05.2017 նիստում եւ որոշմամբ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ավելացել է փորձագետի երկուական հաստիք, մնացյալ 5 հանձնաժողովներում՝ փորձագետի մեկական հաստիք: ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի ավելացման հարցին Խորհրդի անդամներն առաջարկել են անդրադառնալ առաջիկայում»,- փոխանցեց Արսեն Բաբայանը: Ամբողջացնելով փորձագետների ստեղծվելիք հաստիքների թիվը՝ ստանում ենք 11 հաստիք առանց եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի հնարավոր հաստիքի: Այդ 11-ին էլ գումարում ենք ԱԺ նախագահի խորհրդականների եւ օգնականների հաստիքները եւ ստանում ենք 22, այն թիվը, որը կար Գալուստ Սահակյանի նախագահության ժամանակ, պարզապես այժմ այդ խոհրդականները «օրենքով սահմնանված կարգով» եւ մրցույթի արդյունքում կձեւակերպվեն փորձագետ եւ վերջ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից պարզում ենք, որ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականը Վրեժ Գասպարյանն է, որը 2011 թվականին եղղել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը, որից հետո մինչ օրս խորհրդարանի խոսնակների գլխավոր խորհրդականն է եղել: Արա Բաբլոյանը խորհրդականներից մեկն այժմ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, Նոր Նորք վարչական շրջանի նախկին թաղապետ Մկրտիչ Մինասյանն է, որը տարեց լինելու հանգամանքով պայմանավորված՝ պատգամավորական մանդատի համար չմտավ ընտրապայքարի մեջ: Խորհրդականներից մյուսը Անուշ Սուքիասյանն է, որի նույնիսկ կենսագրությունը հանրությանը դեռ հայտնի չէ: Նշված երեք անձինք վճարովի խորհրդականներն են: Գալուստ Սահակյանի խորհրդականներից Վրույր Փենեսյանը, որքանով մեզ է հայտնի, այժմ ԱԺ նախագահի խորհրդական է հասարակական հիմունքներով, նա բոլոր դեպքերում պահպանել է իր ստատուսը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT