Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման գործով մեղադրյալը մտահոգված է իր անվտանգության համար

05/07/2017 schedule16:31

Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանը մտահոգված է իր անվտանգության համար: Հենց այդ պատճառով էլ նա կալանավորվելուց հետո հացադուլ է հայտարարել եւ պահանջել իրեն կարանտինից հետո տեղափոխել մենախուց:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արմինե Ֆանյանը. «Ես պահանջել եմ, որպեսզի նա դադարեցնի հացադուլը, քանի որ այդպես հարց չի լուծվում:  Հացադուլը տեւել է մի քանի օր: Հիմա մենախցում է, բայց չգիտենք, թե դա որքան կտեւի»,- ասաց Ֆանյանը՝ հավելելով, որ Արկադի Քոչինյանը չի ցանկանում պահվել այլ անձանց հետ՝ նույն խցում՝ քանի որ կարծում է, որ  կարող են ճնշումներ գործադրել իր վրա:  Պաշտպանը նշեց, որ դիմել էր ՔԿՀ,  որպեսզի ապահովեն իր պաշտպանյալի անվտանգությունը, քանի որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ իր պաշտպանյալին ՔԿՀ-ում վտանգ է սպառնում:

Ֆանյանն ասաց, որ Արկադի Քոչինյանը կալանքը երկարաձգելու միջնորդություն նախաքննական մարմնի կողմից դեռ չի ներկայացվել: Քրեական գործի հետ կապված այլ հարցերին, Ֆանյանը չպատասխանեց՝ ասաց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից զգուշացվել են նախաքննության գաղտնիքը չհրապարակելու մասին: Նշենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել է ազատ արձակել Արկադի Քոչինյանին:

Խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Զոհրաբ Ղումաշյանի կալանավորելու դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը նույնպես մերժվել է:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Սյուզաննա Խչեյանը: Այժմ պաշտպանը պատրաստվում է սույն որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ Զոհրաբ Ղումաշյանի նկատմամբ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հետախուզում է հայտարարվել մայիսի 27-ին, եւ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Մայիսի 31-ին, երբ Ղումաշյանը հայտնաբերվել է, դատարանը նորից, արդեն նրա մասնակցությամբ, քննարկել է կալանքի վերաբերյալ միջնորդությունն ու բավարարել այն:

Հարցին, թե նրա մասնակցությամբ մինչ այս պահը ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել, Խչեյանը պատասխանեց, որ Խչեյանի խոսքով՝ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, հրաժարվել է ցուցմունք տալ եւ քրեական գործով մասնակցել որեւէ քննչական գործողության: Ըստ Խչեյանի՝ նախաքննություն իրականացնող մարմինը նշում է, թե օպերատիվ տեղեկություն է ստացվել Ղումաշյանի` իրեն մեղսագրվող արարքին մասնակցություն ունենալու կապակցությամբ, թե որքան եմ դրանք օրինական ճանապարհով ձեռք բերվել, պաշտպանը չգիտի:

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ Զոհրաբ Ղումաշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել մայիսի 27-ին, մինչդեռ, մայիսի 24-ին կատարված բնակարանի խուզարկության արձանագրության մեջ գրված է, որ հետախուզվող Զոհրաբ Ղումաշյանը չի հայտնաբերվել: Բնակարանի խուզարկություն թույլատրելու՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը պաշտպանը եւս բողոքարկել է: Նշենք, որ այս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է զենք-զինամթերք:

Բացի դա պաշտպանը նշում է, որ իր պաշտպանյալը գործով անցնող երեք անձանց հետո որեւէ առնչություն չունի:

Նշենք, որ սույն գործի վարույթը Քննչական կոմիտեից փոխանցվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, մեր տեղեկություններով, որպես պատճառաբանություն նշվել է, թե ԱԱԾ-ն սույն գործով օբյեկտիվ քննություն կիրականացնի:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության մասին եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին։ Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, կալանավորված երեք անձանցից երկուսը շինարար են, մեկը՝ խոհարար: Սույն գործի շրջանակներում Դոն Պիպոն տուժող է ճանաչվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4893 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ