Երևան
12 °C
Գյումրիում «Վեոլա Ջուր» ՓԲԸ-ն ջրամատակարարումը իրականացնում է անկանոն: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացնում են Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներ՝ ավելացնելով, որ զրկված են մշտական ջրամատակարարումից:
Խնդիրն առկա է հատկապես Գյումրու կենտրոնական փողոցներում՝ Մհեր Մկրտչյան եւ Ավ. Իսահակյան: Դժգոհություններ կան նաեւ «Մուշ» եւ «Մուշ-2» թաղամասերից: Մասնավորապես, Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 34 շենքի բնակիչներն armtimes.com-ին տեղեկացրեցին, որ ջրամատակարարումը իրականացվում է ընդամենը մի քանի ժամով:
«Առավոտ ժամը 9-ից 11-ն է գալիս, մեկ էլ իրգունը՝ 6-ից 8-ը: Դրանից հետո էլ ջուր չկա: Շենքի էն կողմը կռանտ կա, էնտեղից վեդրոյով կամ գրաֆինկով բերում ենք: Կա օր, որ ջուր կա, կա, օր ջուր չկա: Էս շենքերից որը ուզում ես մտի՝ ջուր չկա: Առավոտից աման չենք լվացրել՝ ջուր չլինելու պատճառով, տունը ինչքան աման կա ջուր ենք լցնում»,- միմյանց հերթ չտալով դժգոհում են բնակիչներն:
Գյումրիում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն հասնում է մինչեւ +30 աստիճանի: Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ առկա ջրի բացակայությունը բնակիչների մոտ մեծ դժգոհություններ է առաջացնում: Ասում են՝ առանց ջրի շոգին չեն դիմակայում:
«Ինչ սկսել է Վիոլան ստեղ ղեկավարել, մեր էս տարածքի բնակչության վիճակն ահավոր վատ է: Ջուրը փակում են մեր վրա, թե ինչու՞ համար չգիտենք, ամբողջ բնակչությունը մուծում է ջրի վարձը: Բազմիցս դիմել ենք, բողոքել են, ասում են՝ բասեյինները ջուր չկա, ոռոգման ենք ուղարկում: Դա մեզ ի՞նչ է հետաքրքրում, էս շոգին մենք ի՞նչ անենք, տունը փոքր երեխաներ կան, թողնե՞նք ծարավ մնան»,-ասում է թիվ 34 Ա շենքի մեկ այլ բնակիչ:
Գյումրիում առկա ջրամատակարարման խնդրի հետ կապված գրառում է կատարել նաեւ ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը:
«Հենց նոր բողոք ստացա, թե Տեքստիլում ջրամատակարարումը վատացել է: Ահա բողոքը. «....բնակիչները վատանում են 30-35 աստիճան շոգին առանց ջրի, ոչ աման են կարողանում լվանալ, ոչ թարմանալ, բայց մուծելու ժամանակ պարտաճանաչ ուզում են, խայտառակ վիճակ է, սրտային հիվանդներ կան...»»,- իր էջում գրել է ավագանու անդամը:
Խնդրի վերաբերյալ armtimes.com-ը փորձեց պարզաբանում ստանալ «Վեոլա Ջուր» ՓԲԸ-ից: Կառույցի լրատվության բաժինը մեր հարցին պատասխանելով նշեցին, որ չգիտեն, թե խնդիրն ինչով է պայմանավորված, խոստացան ճշտել եւ պատասխանել վաղը, թեեւ հիմնավորեցին, որ տարվա այս եղանակը պատճառ չի կարող հանդիսանալ, որպեսզի ջրամատակարարման ժամերն ավելացնեն:
«Ես չգիտեմ խնդիրն ինչով է պայմանավորված: Վաղը զանգահարեք, կտեղեկացնենք, բայց հնարավոր է, որ Ձեր նշած փողոցներում մշտական՝ շուրջօրյա ջրամատակարարում չկա: Մենք, եթե կարողանանք պահպանել նախկին ջրմուղների ջրամատակարարման գրաֆիկը, դա մեծ բան կլինի»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց կառույցի հանրային կապերի աշխատակից Մուրադ Սարգսյանը:
Հետգրություն. Հիշեցնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Գյումրու քաղաքապետարանը Սամվել Բալասանյանի գլխավորությամբ եւ ավագանու կազմի մեծամասնության որոշմամբ՝ ջրմուղի համայնքային բաժնեմասերը նվիրաբերեց ՀՀ կառավարությանը, որպեսզի ներդրում կատարվի եւ բարելավվի ջրի որակն ու մատակարարումը: Սակայն, ինչպես «Վեոլա Ջուր» ՓԲԸ-ից տեղեկացանք՝ նրանք, առայժմ ձեռքբերում են համարում, միայն նախկին ջրմուղի գրաֆիկով ջրամատակարարման ապահովումը:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT