Երևան
12 °C
Մի քանի օր առաջ լարվել էին Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Արթուր Խաչատրյանի եւ առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի հարաբերությունները: Ինչն էլ հանդիսացել է առիթ, որ Հովհաննիսյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացնի: Մարզպետի եւ վարչության պետի լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Հովհաննիսյանը aravot.am-ին տրված հարցազրույցում, անդրադառնալով հունիսի 16-ին Արթիկի ծննդատանը մահացած նորածնի դեպքին, ասել էր.
«Երեխան եղել է 26 շաբաթական, անհաս է եղել, չապրելու հավանականությունը մեծ է եղել, խոցելի է, 22, 24, 25 շաբաթական երեխաների մեծ մասը դժվար են պահվում՝ անկախ սարքավորումներից։ Շնչառական օրգաններն էլ թերի զարգացած են եղել։ Նախկինում էդ քաշի էրեխեքին մարդ էլ չէին համարում, հիմա է, որ 300-400 գրամին ասում են՝ մարդ է։ Մարդը էն է, որը գոնե 1-2 կիլոգրամ քաշ ունի, լավ, թող մեկ կիլոգրամ քաշ ունենա։ Այս երեխան 800 գրամ է եղել, այսօր 1-2 կիլոգրամանոց երեխեքն են խնդիր ունենում, 800 գրամանոց երեխան ի՞նչ երեխա։ Հիմա չափանիշները փոխվել են․ առաջ 800 գրամին ոչ մեկը քաղաքացի չէր համարում, հիմա նույնիսկ 300 գրամին ասում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»,- կայքի լրագրողի հետ զրույցում ասել էր վարչության պետը։
Հովհաննիսյանն armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը սխալվել է, երբ 800-ի փոխարեն ասել է 300 գրամ: Վերջինս հրապարակավ ներողություն է խնդրել երեխայի ընտանիքից, բայց մարզպետի հետ խնդիրը նույն հաջողությամբ չի կարգավորվել:
«Այս նոր մարզպետը բավականին անհարգալից տոնով խոսեց հետս: Չեմ ուզում ասել, թե ինչ է ասել, բայց ամեն դեպքում անհարգալից է եղել: Հետո նկատողություն է տալիս, դրանից ի՞նչ է շահում: Ինքը նոր է մարզում, ես արդեն 8 տարի այս պաշտոնին էի: Ինքը կարծում է, որ մարդու իրավունքների մասին գիտելիքներով ինձնից առաջ է մի քիչ: Ես ներողություն եմ խնդրել, բայց ինքն այսօր էլի ներողություն խնդրեց, իբր ի՞նչ է անում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ, անդրադառնալով իր եւ Հովհաննիսյանի միջադեպին, նշեց.
«Մեր մեջ կոնֆլիկտ չի եղել: Կարդացել եմ այդ հոդվածը, կանչել եմ պարոն Հովհաննիսյանին եւ ասել եմ, որ արտահայտված մտքերը վիրավորական է այդ ընտանիքի համար: Չի կարող առողջապահության վարչության պետը նման կարծիք կազմել այն մարդկանց մասին, ովքեր ողբերգություն են ապրել: Բացատրություն եմ ուզել իր արտահայտած մտքերի համար, բայց նա դրա փոխարեն նախընտրել է ազատման դիմում ներկայացնել, ինչը մակագրվել է: Բացի այդ, էթիկայի հանձնաժողովը իր արտահայտած մտքերը դրել է քննարկման, որի եզրակացության հիման վրա նրան տրվել է նկատողություն»,- armtimes.com-ին տեղեկացրեց Խաչատրյանը:
Մեր այն հարցին, թե Հովհաննիսյանը պնդում է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք է տեղի ունեցել, Խաչատրյանը հակիրճ մեկնաբանեց.
«Ես չգիտեմ նա անհարգալից ասելով՝ ինչ նկատի ունի, բայց խոսակցությունը չի եղել ժպիտով»,- նշեց Խաչատրյանը:
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության արդեն նախկին պետ Հովհաննես Հովհաննիսյանը դեռ 2016 թվականից էր ինտրիգների մեջ հայտնվել ՀՅԴ-ականների հետ, երբ Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցրեց Հովսեփ Սիմոնյանը: Այս մեր տեղեկությունը հաստատեց նաեւ Հովհաննիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարդկանց վիրավորող Քոչարյանի ու նրա թիմի քյաֆթառությունն անբուժելի է. Չախոյան․ տեսանյութ
ՀՀ կառավարությունը պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով
Մանկապարտեզ, դպրոց ենք կառուցում, ասում են ադրբեջանցիների համար, մեր երեխեքին նայում՝ ադրբեջանցի եք տեսնո՞ւմ
IDBank-ի աջակցությամբ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի, Թոնի Այոմիի անվան մրցանակներ
Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավորվել է․ տեսանյութ
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին
Խուզարկություններ ԲՀԿ-ի Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված
Եղել է խմած, հանդիպել է Ալիկ Ալեքսանյանին և Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրք հանձնելու սուտ մատնություն արել
Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները
Հանրապետության տոնի առթիվ Քննչական կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվել են
Շողակաթ համայնքի ղեկավարը չարաշահել է լիազորությունները, օգտագործել է կեղծ փաստաթուղթ․ գործը դատարանում է
ՌԴ-ն ցանկանում է 50 մլն դոլարով 100 հազար հայի ուղարկել ՀՀ՝ ոչ Փաշինյանի օգտին քվեարկելու համար. Reuters
Պուտինի և Հայաստանի փոխվարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ. Պեսկով
Վաղվա անատամ քյաֆթառն այսօր անատամներին ձեռք է առնում. Սաֆարյանը՝ Խաչատրյանին
ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի ընտրության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը սկզբունքային է. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Այն, ինչ անում էին նաև խաչը դոշներից կախած մարդիկ, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ. Փաշինյան
Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ-ի աշխատանքներին. Մհեր Գրիգորյան
Ի՞նչ խասյաթ է մարդկանց վիրավորելը. ձեր սուտի արիստոկրատիզմը ձեր դեմ է աշխատելու. Ռուբինյանը՝ Խաչատրյանին
Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել ենք. Հոկտեմբերի 27-ն արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստով. Փաշինյան
Ապիկարնե՛ր, մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել. Ավանեսյան
Դու, որ դեռ ատամ ունես, բայց քաղաքականապես փտող դիակ ես, ո՞ւմ ես ընդհանրապես պետք. Սիմոնյանը՝ Խաչատրյանին
Տատոնց գյուղը դրանով ա տարբերվում, որ առաջինը կերակրում են, հետո մնացածը․ Նիկոլ Փաշինյան
Ուզվորության դասական օրինակ. 30 տարի էս ուզվորության արդյունքում է, որ երկաթի կտոր են մեզ տվել. Հարությունյան
Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի անակնկալը հունիսի 1-ի կապակցությամբ
Խաղալիքների փոխարեն՝ անմոռանալի օր․ հունիսի 1-ի ուղեցույց Idram&IDBank-ից
Յունիբանկն իր բաժնետերերին առաջարկում է անժամկետ պարտատոմսեր՝ 13.25% եկամտաբերությամբ
«Դիշովկեքից էսօր փող ուզեցի, էլ չտվին». «Միլիոնմ վերցրել ես, 100 հազար մեզի տուր, ընտրենք». նոր ձայնագրություն
Աստանայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. տեսանյութ
Երեկ ցույց ենք տվել փոքր մասը, ամրացված շրջանները չենք կարողացել ցույց տալ. Փաշինյան
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ՝ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀԿԿ
Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը քննարկել են Հայաստանի թեման. Պեսկով
ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարումների uահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա ՌԴ տնտեսության վրա
Դասային աստիճանի շնորհում, Մխիթար Գոշի և Երախտագիտության մեդալներով պարգևատրում Հանրապետության տոնի առթիվ
ԱՄՆ Դալաս քաղաքի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
Ծառուկյանի կլանի առաջին տունը բռնագանձվել է, բայց եկել, պատերի քարերն են գողացել, դրա համար էլ են դատվելու
Ես քեզ սունկ կկերցնեմ դատարանում. Փաշինյանը՝ Կարապետյանին
«Տառերի պուրակ»-ի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
ԱԺ նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն ու պարարտանյութեր
Դու բանակից թռել ես, ի՞նչ գիտես՝ որ զենքը որ զենքի հետ է խոսում. Ալեն Սիմոնյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT