Թուրքիայի խորհրդարանում պատժելու են «Հայոց ցեղասպանություն» եզրը կիրառող պատգամավորներին

11/07/2017 schedule23:13

Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները մշակել են 18 կետով մեջլիսի նոր ներքին կանոնադրության նախագիծ, ըստ որի՝ այն պատգամավորները, որոնք խորհրդարանում «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը վիրավորող կամ մեղադրական պնդումներ» կանեն, կհամարվեն կագազանց եւ կպատժվեն ժամանակավոր հեռացումով եւ աշխատավարձի 2/3-ի պահումով, գրում է posta.com.tr-ն: 

Կպատժվեն նաեւ այն պատգամավորները, որոնք Թուրքիայի սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված վարչական բաժանումները եւ բնակավայրերը կանվանեն Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող անուններով:

Թուրքական մի քանի պարբերականներ նշում են, որ այս կետերը թիրախավորում են «Հայոց ցեղասպանություն» ու «Քրդիստան» եզրերը կիրառող պատգամավորներին:

Ամիսներ առաջ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ցեղասպանություն եզրը կիրառելուց հետո զրկվել էր 3 նիստի մասնակցելու իրավունքից։

Փայլանն իր ելույթում նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմել են հայերը եւ Թուրքիան քաոսի մեջ է հայտնվել, երբ սկսեցին գործել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես ապրիլի 16-ին են փորձելու անել: «Այդ քաոսում կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին եւ հրեաներին, որոնք մեծ կոտորածների եւ ցեղասպանությունների հետեւանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել»- ասել էր Փայլանը:

«Արդարություն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորները բոյկոտել էին Փայլանի ելույթը` վանկարկելով «դաշնակցականների ահաբեկչության», «հայերի ապստամբությունների» մասին:

Տպել
46796 դիտում

Շիրակի մարզի գյուղական համայնքների մեծ մասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

ԿԸՀ-ն ներկայացրել է 29 տեղամասի տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն

8/27 ընտրատեղամասում 895 քվեից 651-ը «Իմ քայլը» դաշինքին

Երեւանի 8/06 ընտրատեղամասում 926 քվեից 699-ը՝ «Իմ քայլը» դաշինքին

Օձունի 25/29 ընտրատեղամասում «Իմ քայլը 392, ՀՀԿ-ն՝ 65 ձայն են ստացել. նախնական արդյունք

Քանաքեռ ՀԷԿ-ի 4/2 ընտրատեղամասում «Իմ քայլը» 540 ձայն, ՀՀԿ-ն՝ 31

29/16 ընտրական տեղամասում «Իմ քայլն» առաջատար է. երկրորդ տեղում «ԲՀԿ»-ն է

Երեւանի 9/41 ընտրատեղամասի նախնական տվյալները․ «Իմ քայլը»՝ 459 ձայն

2/56 ընտրատեղամասում «Իմ քայլը» բացարձակ առաջատար է. նախնական արդյունք

Աղնջաձորի 36/17 տեղամասում եւս հաղթողը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք

Գյումրու 32/22 ընտրատեղամասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

9/46 ընտրատեղամասում նախնական արդյունքները հայտնի են

Գյումրու 34/8 ընտրատեղամասում «Իմ քայլը» բացարձակ հաղթում է․ 904 ձայն

Դեբեդի 24/16 տեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, ՀՀԿ-ն 17 ձայն ունի. նախնական արդյունք

Ալավերդու Սարահարթ թաղամասի 24/37 տեղամասում «Իմ քայլը» հաղթում է, երկրորդը ՀՀԿ-ն է

Քարոզարշավին ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց»ը

Դավթաշենում տեղակայված երկու տեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» բացարձակ հաղթանակ է տանում

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում միայն Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել արտահերթ ընտրություններին

Արագածոտնի 17/33 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

14/09 ընտրատեղամասում մոտ 300 քվեաթերթիկ է արդեն հանվել, 90 տոկոսից ավելին՝ 4 համարի