ATV-ն հրաժարվել է հնդկական սերիալից. «Կնոջ ուժն» այլեւս չի ցուցադրվելու

11/07/2017 schedule18:13

Հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալն այլեւս չի ցուցադրվելու ATV հեռուստաընկերության եթերում, թեեւ սյուժեն դեռ ավարտված չէ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Արամյանը:

«Ահա եւ վերջ …

Սույն թվականի հուլիսի 24-ից ATV-ն հրաժարվելու է հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալի ցուցադրությունից՝ չսպասելով դրա ավարտին: Գրեթե 9 ամիս առաջ ATV-ն առաջիններից էր, որ մեկնարկ տվեց հնդկական սերիալների ցուցադրությանը, բայց եկել է ժամանակը փոփոխություններ անելու համար: Ես գիտեմ, որ իմ որոշումը տակտիկական տեսանկյունից կարող է լավ միտք չթվալ, բայց ռազմավարական հեռանկարում այն ճիշտ է:

Այո՛, հնդկական սերիալներ ցուցադրելը հեռուստաալիքի համար նշանակում է ավելի քիչ ծախսերով ունենալ ավելի ռեյտինգային ծրագիր, բայց հնդկական սերիալներ ցուցադրելը նշանակում է նաեւ աստիճանաբար կրճատել սեփական արտադրությունը: Դեռ 15 տարի առաջ հայկական ալիքները գնում էին թանկարժեք արտասահմանյան սերիալներ, ինչը իր հերթին խթանեց հայկական արտադրությանը, քանի որ այդ նույն գնով հնարավոր էր արտադրել սեփականը՝ վարձելով հայ սցենարիստի, հայ ռեժիսորի, հայ դերասանի եւ այլ մասնագետների: 

Ի՞նչ ցույց տվեցին վերջին 9 ամիսները։ Փաստորեն այն, որ ծախսելով գրեթե 6 անգամ ավելի քիչ գումար, կարող ես ունենալ նույն, իսկ գուցե նաեւ ավելի բարձր վարկանիշ, ինչ ունեիր հայկականը ցուցադրելով: Սակայն, կարծում եմ, որ հեռուստառեյտինգը, որքան էլ այն կարեւոր լինի, չպետք է միակ ցուցիչը լինի, եւ ելնելով այս նկատառումից՝ մենք որոշեցինք, որ ավելի հեռանկարային ու ճիշտ է ծախսել ավելի շատ գումար, բայց արտադրել սեփական հեռուստանախագծեր, քան ծախսել ավելի քիչ ու ձեռք բերել ռեյտինգային հնդկական սերիալներ: 

Ի վերջո, շատ է հնչում այն միտքը, որ մենք որակյալ սերիալներ չունենք: Ողջ հարցը նրանում է, թե ինչն ենք ինչի հետ համեմատում: Եթե մեր սերիալները համեմատում ենք HBO-ի ու Netflix-ի սերիալների հետ, ապա այո՛, չունենք: Գուցե նաեւ հենց հնդկականների հետ համեմատելիս էլ ոմանք այդ եզրահանգմանը գան: Կարծում եմ, սակայն, որ պետք է համեմատենք մեր սերիալները՝ մեր սերիալների հետ, որովհետեւ մենք չունենք ո՛չ արեւմտյան բյուջեները, ո՛չ էլ անգամ հնդկական փորձը, որը տասնամյակներ է հաշվում: Ակնհայտ է, որ 10 -15 տարվա վաղեմության սերիալների համեմատությունը այսօրվա սերիալների հետ պարզ ու ակնառու է դարձնում այն որակական աճը, որ գրանցվել է: Մենք ընտրում ենք հետագա զարգացման ճանապարհը, անգամ եթե կարճաժամկետ հեռանկարում դա նշանակում է ռեյտինգային նահանջ»,- գրել է նա:

Տպել
4969 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ