Երևան
12 °C
Կրթության ոլորտին քրոնիկ կերպով ոչ բավարար ֆինանսական հատկացումների պատճառով ուսուցչի աշխատավարձն, ինչպես հայտնի է, ինքնասիրությունը վիրավորելու չափ ցածր է:
«15-20 տարի առաջ խոստացել էին, որ 2015 թվականին ուսուցիչների միջին աշխատավարձը մեր երկրում կլինի 400 դոլարին համարժեք դրամ: Այսօր ուսուցիչները ստանում են միջինը 65 հազար դրամ (մոտ 135 դոլար –խմբ.)»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Մանկավարժները, սակայն չեն ընդվզում: Սերոբ Խաչատրյանը զգուշացրեց, որ այդ լռությունը չի նշանակում, թե ամեն ինչ կարգին է:
«Աշխարհի շատ երկրներում նրանք ընդվզում են, երբ որ աշխատավարձը չի բարձրանում: Մեզ մոտ չեն ընդվզում, բայց սուս-փուս վնաս են տալիս: Չի կարող պատահել, որ տարիներ շարունակ ֆինանսական վիճակը չբարելավես ու երկարաժամկետ վնաս չկրես դրա պատճառով»,- ուշադրություն հրավիրեց փորձագետը:
Իսկ վնասներն, ըստ նրա, հետեւյալ կերպ են արտահայտվում. դպրոցի լավագույն շրջանավարտները չեն ուզում մանկավարժ դառնալ, որովհետեւ տեսնում են, որ կրթության համակարգը պատշաճ չի ֆինանսավորվում, համակարգում գտնվող ուսուցիչներն էլ հիասթափվում են:
«Հետո՞ ինչ, որ մարդիկ գլուխները կախ աշխատում են: Դա ավելի վտանգավոր է, որովհետեւ եթե ընդվզում լինի, ինչ-որ բան շտկելու, փոխելու փորձ կարվի»,- նկատեց Սերոբ Խաչատրյանը:
Նրա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ հաճախ ուսուցչի համար այդ աշխատանքը դարձել է երկրորդական` տեղը զիջելով առավել եկամտաբեր զբաղմունքի, ինչն էլ իր հերթին պատճառ է դառնում, որ ուսուցիչը չաշխատի իր մասնագիտական կարողությունները զարգացնելու վրա:
«Գյուղերում ուսուցչի աշխատանքը երկրորդական աշխատանք է. առաջին տեղում անասնապահությունն է, հողագործությունը, այգեգործությունը: Այսինքն` գյուղի ուսուցիչները մեծ մասը ձեռքի հետ ուսուցիչ է: Ես մի անգամ մի ուսուցչի հարցրեցի` որն է քո այս տարվա ամենամեծ ձեռքբերումը, ասաց` խաղողի բերքը»,- ասաց բանախոսը` նկատելով, որ տնային տնտեսության հոսքերն ամբողջովին կնոջ ուսերին են նաեւ ամուսինների բացակայության պատճառով:
Քաղաքային դպրոցներում աշխատող մանկավարժները նույնպես, Սերոբ Խաչատրյանի փոխանցմամբ, իրենց բուն գործով շատ դեպքերում զբաղվում են երկրորդ հերթին. «Որովհետեւ մի մասը կրկնուսույց են աշխատում: Դա է իրենց հիմնական գործը: Ժամը 15-ից մինչեւ 22-ն ուսուցիչը կրկնուսույց է: Նույնիսկ կան դեպքեր, երբ ուսուցիչները հացի փռում են աշխատում, կոսմետիկ միջոցներ են վաճառում: Այսինքն` մասնագիտական զարգացման համար նրանց այլեւս ժամանակ չի մնում»,- խնդիրը մատնանշեց փորձագետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT