Ռուսաստանում 10 հազար ռուբլով տուգանում են հայկական վարորդական իրավունք ունեցողներին

Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներն անհանգստացած են Ռուսաստանի Պետական դումայի կողմից հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխություններից: Այն քաղաքացիները, որոնք օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով, նրանք տուգանվում են 10 հազար ռուբլով, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ աշխատում են նրանք՝ 50 հազար ռուբլով:

Armtimes.com-ը ավելի վաղ գրել էր, որ ՌԴ-ում աշխատող հայ վարորդներն անելանելի վիճակում են, քանի որ ճանապարհային ոստիկանությունը տուգանում է ընդունված օրենքի հիման վրա, քանի որ ՀՀ վարորդական իրավունքի վկայականներով ՌԴ-ում տաքսի կամ տնտեսական այլ գործունեություն հնարավոր չի իրականացնել:

ՌԴ-ում որպես վարորդ աշխատող Արմեն Մելիքսեթյանը armtimes.com-ի հետ զրույցում այսօր ասաց, որ գնալով իրենց վիճակն ավելի է ծանրանում, քանի որ ինչպես նախկինում էին խոստացել, մեկ տարի հետաձգումը չի իրականացվում: Նրա պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում իրենց քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: «Իրենք չե՞ն հասկանում, որ եթե մենք այստեղ աշխատում ենք, այդ գումարներն ուղարկում ենք Հայաստան, նույն բանանն ու շաքարավազն են մարդիկ առնում, ու այդ գումարը գնում է իրենց գրպանը»,- վրդովված ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ նշելով, որ Ռուսաստանի հայերի միությունից ավելի շատ աշխատանք է այս օրերին կատարում ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Մեր խնդրանքն է իշխանություններին, որ իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին մի փոքր մտածեն: ՀՀ ԱԺ-ն դիրքորոշում հայտնի»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը:

Նրա խոսքով, օրենքը երբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց, արտոնություն ստացան նաեւ Ղրղըզստանի քաղաքացիները, քանի որ նրանց Սահմանադրության մեջ գրված է, որ ռուսերենը երկրորդ պետական լեզուն է: Մյուս արտոնյալ երկիրը Բելառուսն է, որի տրամադրած վարորդական իրավունքի վկայականների վրա այս օրենքը չի տարածվում:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս խնդրի ասաց, որ վարորդական իրավունքի վկայականները համարվում են ազգային փաստաթուղթ: «Ավելին՝ այդ հարցը կանոնակարգված է կոնվենցիաներով: Երկիրը կարող է թույլ տալ այլ երկրի վարորդական իրավունքի օգտագործումը որոշակի ժամանակահատվածում եւ կարող է նաեւ թույլ չտալ»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ բերելով սիրիահայերի օրինակը, երբ նրանց վարորդական իրավունքի վկայականները ՀՀ-ում չէր անցնում: Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ այդ խոչընդոտը կարող են շրջանցել մի դեպքում, երբ ունենան միջազգային վարորդական իրավունքի վկայական, սակայն այդ դեպքում նրանք չեն կարող կատարել վարձու աշխատանք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13237 դիտում

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել