Երևան
12 °C
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մերժել է Վյաչեսլավ Վոլոդինի՝ ռուսերենին Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալու մասին առաջարկը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, որը վերաբերվում էր ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի վկայականների խնդիրը կարգավորմանը:
«Հայկական պատվիրակությունն ասել է, որ Հայաստանի օրակարգում չկա նման հարց, եւ չի էլ նախատեսվում ռուսերենը պետական լեզու ճանաչելու մասին հարցի քննարկում»,- փոխանցեց Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ իշխանություններին առաջարկել է պաշտոնական կարգավիճակով ամրագրել ռուսերենը ՀՀ օրենսդրության մեջ, որպեսզի Հայաստանի ազգային վարորդական իրավունքները ճանաչվեն ՌԴ տարածքում: «Ես կարող եմ ասել միայն մի բան. ամրագրեք ռուսերենը, իբրեւ պաշտոնական եւ այդ դեպքում օրենքը կտարածվի նաեւ ՀՀ քաղաքացիների վրա»,- ասել է Վոլոդինը ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը: ՏԱՍՍ հաղորդմամբ, հարցը բարձրաձայնել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը՝ նշելով, որ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիները լուրջ խնդրի առաջ են կանգնել: «Երբ մենք քննարկում էինք այդ հարցը, մենք ընդգծում էինք, որ այդ նորմը գործում է միայն այն երկրների համար, որտեղ սահմանադրորեն ռուսերենի կարգավիճակն ամրագրված է» ,- իր հերթին պարզաբանել է Վոլոդինը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ից 19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի հետ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտաշես Գեղամյանը եւ Հերմինե Նաղդալյանը: Պատվիրակության անդամները Մոսկվայում կայցելեն նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի, ծաղկեպսակ կդնեն Անհայտ զինվորի շիրմաքարին, կհանդիպեն հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT