ԱԺ պատգամավորի որդին ազատվել է «Դիլիջան» ազգային պարկի» տնօրենի պաշտոնից

17/07/2017 schedule19:17

Հուլիսի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է խորհրդակցություն` նվիրված «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խնդիրներին. տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Մինասյանը նշել է, որ հիմնարկում իրականացվելու է կադրային նոր քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել անտառի լիարժեք պահպանություն: 
«Համակարգի գործունեության որակն արմատապես փոխվելու է, թերացողները, ապօրինի անտառահատողների հետ համագործակցողները, փայտի առևտուրը հարստացման աղբյուր ընկալողները ոչ միայն տեղ պիտի չունենան համակարգում, այլև պիտի ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն»,-նշել է Մինասյանը:

Ըստ նախարարության՝ խորհրդակցությանը տեղայնացվել են ՀՀ Նախագահի կողմից տրված հանձնարարականները, ինչպես նաև քննարկվել են «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված առաջարկները: 

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Ա. Մինասյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ ստուգումներ են իրականացվել «Դիլիջան» ազգային պարկի» տարածքի մոտ 60 տոկոս տարածքներում (ստուգումն ընդգրկել է 2014թ. օգոստոսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածը), հայտնաբերվել է  ապօրինի հատված ավելի քան 6300  ծառ: Ապօրինի հատված 1820 ծառի վերաբերյալ ազգային պարկը ժամանակին կազմել է վարչական ակտեր և կամ ներկայացրել իրավապահ մարմիններին։

Ազգային պարկում տիրող վիճակը շտկելու նպատակով Արծվիկ Մինասյանը խորհրդակցության մասնակից պատասխանատուներին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես`
- ստուգումների արդյունքների ամբողջական փաթեթը ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն, 
- ուժեղացնել Բնության հատուկ պահպանվող, մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկի» պահպանությունը,
- կարճ ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և «ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը («Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում պահնորդական ծառայության միջոցով պահպանության փորձնական ծրագրի իրականացման ֆինանսավորման նպատակով)
- ուսումնասիրել «Դիլիջան» ԱՊ աշխատակիցների աշխատավարձերի, սոցիալական ապահովագրության, կյանքի ապահովագրության հարցերը, մշակել և ներկայացնել դրանց համար անհրաժեշտ ֆինանսավորման նախահաշիվը,

- «Դիլիջան» ԱՊ պահպանության տեսանկյունից բարձր ռիսկային տեղամասերի (Հաղարծին, Շամախյան, Դիլիջան) 24- ժամյա պահպանությունը փորձնական ծրագրով փոխանցել մասնավոր պահնորդական կազմակերպությանը, որը պետք է ապահովի շարժական և հենակետային պահնորդական խմբեր, իրականացնի շրջայցեր, նյութական պատասխանատվություն կրի այն վնասի համար, որը կպատճառվի ազգային պարկին՝ իր կողմից անհրաժեշտ պահպանության և անվտանգության միջոցառումները չիրականացնելու հետևանքով։ 

- վերանայել «Դիլիջան» ազգային պարկի կադրային քաղաքականությունը` սահմանելով մասնագիտական պահանջներ և  անհրաժեշտության դեպքում նախատեսելով պարտադիր վերապատրաստման ծրագրեր, 
- վերանայել «Դիլիջան» ազգային պարկի» կառավարման մարմինների (գործադիր մարմին, խորհուրդ, լիազոր մարմին) լիազորությունները, ազգային պարկի աշխատանքների կազմակերպման սխեմաները,

- կազմակերպել իրավապահ մարմինների, ազգային պարկի, տեսչական մարմնի և պահպանությունն իրականացնող կազմակերպության հետ իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ,
- «Դիլիջան» ազգային պարկի» կառավարման խորհրդի պահպանման դեպքում ուսումնասիրել դրանում ՀԿ-ների, ԶԼՄ-ների և հարակից համայնքների ներկայացուցիչների ներգրավման հարցը, 

- վերանայել «անտառային տոմս»-ի տրամադրման կարգը, ուսումնասիրել և լուծում տալ «անտառային տոմս»-ի մարման և վերահսկման մեխանիզմներին,
- մշակել և ներկայացնել առաջարկություն անտառից փայտանյութի դուրսբերման իրավունքի վերաբերյալ,

- ներկայացնել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ,
- մշակել և ներկայացնել այն սարքավորումների ցանկը (դրանց արժեքները, գնման հնարավորությունները), որոնք թույլ կտան առավել արդիական տեխնիկական միջոցներով կազմակերպել «Դիլիջան» ԱՊ տարածքների հսկողությունը (անօդաչու թռչող սարքերի կիրառում, արբանյակային քարտեզների միջոցով առկա վիճակի ուսումնասիրում, տեսախցիկների և ազդարարման զգայուն սարքերի տեղադրում և այլն),

- միջազգային կազմակերպությունների հետ վարել բանակցություններ, վերը նշված տեխնիկական սարքավորումները ձեռք բերելու ուղղությամբ,
- «Դիլիջան» ԱՊ-ի համար մշակել և ներդնել պահպանվող տարածքների աջակցման ծրագրեր,
- մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, որոնց միջոցով հնարավորություն կստեղծվի բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարները ողջամիտ չափով պահպանվող տարածքների պատասխանատու կազմակերպություններին վերադարձնելու և աշխատակիցներին խրախուսելու համար,

- մշակել և ներկայացնել «Դիլիջան» ԱՊ-ի կառավարման նոր պլանի տեխնիկական առաջադրանքը, 

- մշակել Դիլիջան ԱՊ-ի հարակից համայնքների բնակիչների հետ տարվելիք բացատրական աշխատանքների սխեմա և նրանց կողմնակի անտառօգտագործման աշխատանքների մեջ ներգրավելու հնարավորություններ,

- մշակել փայտանյութի հանրապետություն ներմուծման խթանման օրենսդրական առաջարկներ,
- նախաձեռնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանխարգելիչ գործառույթներն ուժեղացնող, տեխնիկական զինվածությունը և մասնագիտական բարձր կարողություններն ապահովող անհրաժեշտ իրավական և այլ բնույթի փոփոխություններ։
Հաջորդ օրը, հուլիսի 14-ին, նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդակցություն անցկացրել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, որին հրավիրված էր նաև ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը:

Նախարար Արծվիկ Մինասյանն իր գնահատականն է տվել ազգային պարկի գործունեության վերաբերյալ, ապա տեղեկացրել, որ ազգային պարկի տնօրենն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, հիմնարկում իրականացվելու է կադրային նոր քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել անտառի լիարժեք պահպանություն: Համակարգի գործունեության որակն արմատապես փոխվելու է, թերացողները, ապօրինի անտառահատողների հետ համագործակցողները, փայտի առևտուրը հարստացման աղբյուր ընկալողները ոչ միայն տեղ պիտի չունենան համակարգում, այլև պիտի ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն:

Այնուհետև տեղամասերի պատասխանատուները, անտառապահները ներկայացրին բնականոն աշխատանք կազմակերպելուն խանգարող մի շարք դժվարություններ: Նախարարը ԱՊ ղեկավարությանը հանձնարարել է վերացնել դրանք: Հանձնարարվել է նաև գույքագրել անտառում առկա թափուկը, որպեսզի այն օրենքով սահմանված կարգով տրամադրելով բնակչությանը` մեղմվի անտառի վրա ճնշումը:

Խորհրդակցության ընթացքում եղել է  առաջարկ օրենսդրական փոփոխություններով խստացնել ապօրինի ծառահատման համար նախատեսվող պատիժը:
ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վ. Գրիգորյանն իր խոսքում կարևորել է անտառների պահպանության նշանակությունը և  իրավապահ համակարգի պատրաստակամությունը հայտնեց՝  համագործակցել ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու գործում:
Ի դեպ, նշենք, որ «Դիլիջան» ազգային պարկի այժմ արդեն նախկին տնօրեն Սահակ Մուրադյանը ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2592 դիտում

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը