Ապստամբությունը ժողովրդի իշխանությունն ուղիղ իրականացնելու ձև է. Վարուժան Ավետիսյան

19/07/2017 schedule16:10

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր հանդես է եկել բաց նամակով, որտեղ նա խոսում է ապստամբության, պատասխանատվության եւ հումանիզմի մասին: Նամակում մասնավորապես ասվում է.

«1) Ապստամբության իրավունքը բնական իրավունք է։ Այն ուղղակի կամ անուղղակի ձեւակերպումներով ամրագրված է միջազգային իրավունքի ակտերով եւ գրեթե բոլոր պետությունների սահմանադրություններով։

Ապստամբության իրավունքի իրականացման անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ որեւէ անհատ կամ կազմակերպություն յուրացնում է ժողովրդի իշխանությունը եւ խախտում մարդու հիմնարար իրավունքները։ Ապստամբությունը նաեւ ազատության տենչ ու արժանապատվություն ունեցող քաղաքացու պարտականությունն է։

Ապստամբությունը ժողովրդի իշխանությունն ուղիղ եւ անմիջական կերպով իրականացնելու ձեւ է։ Իրավագիտական եւ քաղաքագիտական տհասությամբ տառապողների համար հարկ է հատուկ շեշտել, որ ապստամբությունը նույնպես իրավական, սահմանադրական, ժողովրդավարական եւ քաղաքական պայքարի ձեւ ու միջոց է։

Ապստամբության ժամանակ քաղաքացիները չեղարկում են պետական կառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները, քանի որ նրանք այդ լիազորություններն օգտագործում են իշխանություն յուրացնելու ու իրավունքները խախտելու համար եւ դրանք իրականացնում են անմիջականորեն։ Բնականաբար՝ ապստամբ քաղաքացիներն առաջին հերթին ուղիղ ձեւով իրականացնում են ռազմավարական որոշումների կայացման եւ բռնության գործառույթները՝ դրանք կիրառելով այդ գործառույթների իրականացման լիազորությունները յուրացրած պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց նկատմամբ։

2) Իշխանությունը յուրացրած եւ հիմնարար իրավունքներ խախտող պաշտոնատար անձինք հանցագործներ են։ Երբ նրանք ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցության մաս դարձած մարմնի պաշտոնյաներ են, ապա հանցագործ են իրենց պաշտոններն զբաղեցնելու փաստի ուժով։

Ապստամբ քաղաքացին հանցագործ պաշտոնյայի, այդ թվում՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կամ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելիս պարտավոր է վարվել այնպես, ինչպես իրավական ու ժողովրդավարական պետությունում պարտավոր է վարվել ոստիկանը հանցագործին չեզոքացնելիս։ Այսինքն՝ ապստամբ քաղաքացին բռնություն պետք է կիրառի միայն անհրաժեշտության դեպքում՝ ձգտելով արդյունքի հասնել առանց վնաս հասցնելու կամ հնարավորինս նվազ վնաս պատճառելով։ Սակայն, եթե առկա է դիմադրություն կամ դիմադրության ռեալ սպառնալիք, ապա ապստամբը կարող է կիրառել դիմադրությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ծավալի եւ ինտենսիվության բռնություն, այդ թվում՝ կյանքից զրկել դիմադրողին։

Ուստի, եթե ապստամբ քաղաքացին գործում է այս շրջանակում, նա ոչ միայն անպարտ է օրենքի առաջ, այլեւ իրավունքով իրեն պատկանող լիազորությունները պատշաճ կերպով իրականացնող եւ իր պարտքը կատարող հասարակության անդամ է։

Նման իրավիճակում զոհերի պատասխանատուն իշխանությունը յուրացնողներն են։

3) Բնավ պարտադիր չէ, որ քաղաքացիներն ապստամբության դիմեն միայն պայքարի բոլոր ոչ բռնի մեթոդները բազմիցս փորձարկելուց եւ դրանց ապարդյուն լինելու ակնհայտ ապացույցներ ձեռք բերելուց հետո։ Ժողովուրդը իշխանության կրող եւ իրականացնող բացառիկ ու միակ սուբյեկտն է՝ սուվերենը, եւ կարող է իր հայեցողությամբ ընտրել իր իշխանությունը հաստատելու ձեւերն ու մեթոդները։ Իշխանությունը յուրացված լինելու հանգամանքը բավարար է, որ նա դիմի ապստամբության։

4) Հայաստանում վաղուց առաջացել է ապստամբության իրավունքի իրականացման անհրաժեշտոււթյուն։ Կառավարող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ներառելով այլ քաղաքական ուժեր, քրեաօլիգարխիկ շրջանակներ եւ պետական մարմիններ ու պաշտոնատար անձինք, կազմավորել է հանցավոր համագործակցություն, որը.

ա) կեղծիքով ու բռնությամբ յուրացրել է ժողովրդի իշխանությունը եւ համակարգված կերպով կոպտորեն ու զանգվածաբար խախտում է մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը, ինչի պատճառով այդ կեղեքման հետեւանքները համեմատելի են սպիտակ ցեղասպանության հետ,

բ) իր կառավարումը պահպանելու նպատակով ազգային շահերի հաշվին սպասարկում է Ռուսաստանի Դաշնության շահերը, վերածվել է նրա ռազմավարական կառավարմամբ գործող գաղութային վարչակազմի եւ այդ համատեքստում գործում է նաեւ Հայաստանի (Արցախը ներառյալ) հետ ռազմական հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանի օգտին՝ փաստացի կատարելով դավաճանություն, ինչը ստեղծել է տարածքային ամբողջականության ու պետականության կորստի, ցեղասպանության եւ հայրենազրկման ռեալ սպառնալիք։

Միեւնույն ժամանակ՝ կառավարող հանցավոր համագործակցությունը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ամեն, այդ թվում՝ բռնության եւ քաղաքացիների սպանության, գնով պահպանել կառավարումը»։

Տպել
1281 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ