Երևան
12 °C
Դատավոր Նելլի Բաղդասարյանը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր դեռ չսկսված հետաձգվեց «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով անդրանիկ դատական նիստը:
Դատավորը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր չի եղել դատական նիստին ապահովել ամբաստանյալների ներկայությունը: Նիստին ներկա չէր նաեւ գործով մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալներն են քրեական հեղինակություններ Պետրոս Իսրայելյանը (Չարբախցի Գեղամ մականունով), Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան) եւ Արմեն Գասպարյանը:
Մեր տեղեկություններով, ամբաստանյալների ներկայությունը դատական նիստին հնարավոր չի եղել ապահովել ուղեկցող ոստիկանների սակավաթիվ լինելու պատճառով: Բանն այն է, որ այսօր մեկ այլ դատարանում՝ Ավան եւ Նորք-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սասնա ծռերի» խմբի 18 անդամի գործով հերթական դատական նիստը, որտեղ, ինչպես հայտնի է ուժեղացված ծառայություն են իրականացնում ուղեկցող ոստիկաններն ու դատական կարգադրիչները: Ոստիկանությունը ողջ ռեսուրսները կենտրոնացրել է Ավանում:
Նշենք, որ դատավոր Նելլի Բաղդասարյանն ագրեսիվ էր տրամադրված լրագրողների հանդեպ: Բանն այն է, որ գործը քննվում է ապակեպատ նիստերի դահլիճում, որտեղ ինչպես հայտնի է լսելի չէ դատավարության մասնակիցների ձայները: Լրագրողները փորձում էին գուշակել, թե ինչ է ասում նիստերի քարտուղարուհին եւ փորձում էին միմյանցից ճշտումներ անել. սա դուր չեկավ նիստնն արդեն իսկ հետաձգած դատավոր Նելլի Բաղդասարյանին եւ, մեղմ ասած, դիտողություն արեց լրագրողներին դեմքի միմիկաները շարժելու եւ խոսելու համար, ապա հեգնանքով ավելացրեց. «Ազատ եք, կարող եք գնալ»: Սա դատավորը կրկնեց մի քանի անգամ:
Ինչ վերաբերում է սույն քրեական գործին, ապա նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել է նաեւ Մուշեղ Մուշեղյանը:
Մուշեղյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամին (Պետրոս Իսրայելյան): Առաջադրված մեղադրանքում, սակայն վերջինս իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը: «Տվյալ մեղադրանքն ակնհայտ անհիմն է, քրեական գործում չկա որեւէ ապացույց ինչով կհիմնավորվի նույնիսկ առնչությունը նրա տեղի ունեցած հանցագործությանը: Այսինքն՝ նրան առաջադրված է մեղադրանք խմբի կազմում սպանություն կատարելու համար, սակայն քրեական գործում ընդհանարապես գեթ մեկ ապացույց առկա չէ, ինչով կհիմնավորվի իմ պաշտպանյալի առնչությունը կատարված հանցագործությանը»,- ասաց Չարբախցի Գեղամի պաշտպանը:
Մեր հարցին, թե Պետրոս Իսրայելյանը ճանաչե՞լ է սպանված Մուշեղ Մուշեղյանին եւ այս գործով մեղադրյալ Ալիկ Բանդուրյանին (Նորատուսցի Ալիկ), եթե այո, ապա ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ որեւէ թշնամական հարաբերություն նրանց միջեւ չի եղել, նման վարկած քրեական գործով չի էլ անցնում: Մեր մյուս հարցին, թե ի վերջո, ըստ գործի նյութերի որն է եղել սպանության շարժառիթը, Միհրան Պողոսյանն ասաց. «Ըստ մեղադրանքի որոշման՝ առկա է հանկարծակի առաջացած դիտավորություն սպանությունը կատարելու համար, սակայն այդ հանկարծակի առաջացած դիտավորությունը որեւէ փաստական տվյալով չի հիմնավորվում: Թե նախաքննական մարմինը եւ թե դատախազությունն այլ հիմք չունենալով նշել են հանկարծակի առաջացած դիտավորություն, որը սույն քրեական գործով աբսուրդի ժանրից է, չի կարող դիտավորությունն առաջանալ հանկարծակիորեն, այլ պետք է փաստական հանգամանքներում հաստատվի»:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Պետրոս Իսրայելյանը եւ Մուշեղ Մուշեղյանն ֆինանսական հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել: Այդ օրը գեղեցկության սրահում հավաքվել էին հենց այդ հարցերը պարզելու համար: Այս առնչությամբ Միհրան Պողոսյանն ասաց. «Դատական քննությունը ցույց կտա, թե ինչպիսի հարաբերություններ են եղել մահացած անձի եւ իմ պաշտպանյալի միջեւ: Այս պահին ես կնշեմ, որ իմ պաշտպանյալը որեւէ ֆինանսական հարաբերություն չի ունեցել, ինչը դուք ինքներդ կհամոզվեք դատաքննության ընթացքում»:
Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչ առիթով էին այդ օրը հավաքվել գեղեցկության սրահի նկուղում, Պողոսյանն ասաց, որ դրանք մեղադրանքի այն փաստական հանգամանքներն են, որոնք նախաքննական մարմինը փորձում է ներկայացնել որպես որոշակի պայմանավորվածության եւ այլնի հետ կապված հանդիպում: «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Դատաքննության ընթացքում մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, թե ինչպես են հայտնվել այդ վայրում: Այսինքն՝ հավաք Պետրոս Իսրայելյանի կողմից կազմակերպված չի եղել:
Հարցին, թե իր պաշտպանյալը մյուս սպանված 25-ամյա Գեւորգ Ավետիսյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել, Պողոսյանն ասաց. «Նույն ընտանիքի հարազատն է եղել»:
Առաջադրված մեղադրանքը չի ընդունում նաեւ գործով մյուս մեղադրյալ՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը: Վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ քրեական գործում իր պաշտպանյալի մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցներ չկան: «Դատաքննության ընթացքում կհամոզվեք, որ այդ մեղադրանքն ուղղակի աբսուրդ է, եւ այդ մեղադրանքը հիմնավորող ապացույցներ քրեական գործում չկան»,- նշեց պաշտպանը:
Նրա խոսքով՝ Ալիկ Բանդուրյանին առաջադրված հոդվածի որակումներն ուռճացված են: «Սա երեւի թե մշտական պրոցեսն է, որ հնչեղություն ունեցող գործերով ծանր մեղադրանքներին հնարավորինս ծանր որակումներ պետք է տրվեն: Օրենքն ասում է՝ մեղադրանքն ապացուցող բավարար հիմքեր, որպիսիք այս գործով չկան»,- ասաց նա: Մեր հարցին, արդյո՞ք քրեական գործում առկա են գաղտնալսումներ, Երեմ Սարգսյանն ասաց. «Քրեական գործում գաղտնալսումներ առկա են, դրան կանդրադառնանք դատաքննության ընթացքում: Սակայն, եթե ինչ-որ գաղտնալսում կա, դա գործի համար ապացույց չի կարող հանդիսանալ և ընդհանրապես չի կարող դրվել մեղադրանքի հիմքում»: Մեր հարցին, այսինքն՝ ըստ պաշտպանի նախաքննությունը թերի՞ է ընթացել, Սարգսյանը պատասխանեց, որ նախաքննությունը գուցե թերի չի ընթացել քննչական գործողությունների առումով, բայց մեղադրանքի առումով խիստ թերի է:
Նշենք, որ գաղտնալսումները վերաբերում են Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի հեռախոսային խոսակցություններին: Ըստ այդ խոսակցությունների՝ Ալիկը խոսելով սպանված Մուշեղ Մուշեղյանի մասին ասել է. «դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»:
Սույն գործով դատական նիստը տեղի կունենա աշնանը՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT