Երևան
12 °C
Օգոստոսի 15-ին տեղեկացրել էինք, որ Գյումրու 7-րդ դպրոցի մոտ գտնվող 50-ամյակի կամրջից քաղաքացի է ընկել եւ մահացել: Տուժածը Գյումրի քաղաքի բնակիչ, 60-ամյա Սամվել Մարտիրոսյանն էր: Դեպքը մոտավորապես, ոչ պաշտոնական տվյալներով, տեղի է ունեցել 08:30-09:00 ընկած հատվածում: Ոստիկանության ՀԼՎ-ից փոխանցում են, որ Գյումրի քաղաքի Մուշի բաժինն այս մասին ահազանգ ստացել է 09:10 րոպեին եւ մի քանի րոպե անց ժամանել դեպքի վայր: ԱԻՆ Շիրակի փրկարարական վարչության աշխատակիցները, ըստ վարչության պետ Արթուր Կարապետյանի, պատահարի մասին տեղեկացել են 09:08 րոպեին եւ երեք րոպե անց կրկին ժամանել են դեպքի վայր: Գյումրու շտապբուժօգնության կայանից էլ փոխանցում են, որ դեպքի մասին կառույցն ահազանգ ստացել է 09:00-ին, իսկ խումբն կամրջի մոտ հասել է 09:04 րոպեին:
Ստացվում է, որ բոլոր օղակները գործել են հրատապ, սակայն Մարտիրոսյանի կյանքը փրկել չի հաջողվել:
Երեկ՝ դեպքից մեկ-երկու ժամ հետո, ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումներ հայտնվեցին այն մասին, որ ոստիկանները ընկածին օգնություն ցուցաբերելու փոխարեն, մոտ 40 րոպե անձի ինքնությունն են փորձել պարզել, որն էլ հանդիսացել է պատճառ, որպեսզի Մարտիրոսյանը համապատասխան բժշկական օգնություն րոպե առաջ չստանա:
Պատմում է դեպքի ականատեսը. «...Այսօր առավոտյան՝ (նկատի ունի օգոստոսի 15-ին,-հեղ.) ժամը 9:00-ի մոտակայքում, Գյումրու 50-ամյակի կամրջից քաղաքացի է ցած նետվել (ինքնասպանության փորձ): Մարդը լուրջ վնասվածքներ է ստացել, ոտքերն են կոտրվել և այլն... քաղաքացուն օգնություն ցուցաբերելու փոխարեն, մոտ 40 րոպե ոստիկանության աշխատակիցները էդ մարդու անձնական տվյալներն են ճշտում, էն էլ ոչ թե նրան մոտ գնալով, այլ մի քանի մետր բարձրությունից: Ականատեսը պատմում է, որ քաղաքացին գոռում էր, օգնություն խնդրում, տանջվում, բայց տարածքում գտնվող իրավապահ համակարգի ներկայացուցիչները հանգիստ, իրենց հավեսով գործն անում են, վերջացնում, հետո նոր թույլատրում, որ ինքնասպանության փորձ կատարած մարդուն տեղափոխեն հիվանդանոց... »,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԳԱԼԱ հ/ը լրագրող Հերմինե Մկրտչյանը, որին տեղեկությունը տրամադրել է ականատեսներից մեկը:
Գյումրի ԲԿ-ից տեղեկացնում են, որ Սամվել Մարտիրոսյանը հիվանդանոց տեղափոխվել է 09:45 րոպեին, որտեղ նրա մոտ ախտորոշվել է կոմային վիճակ, բազմաթիվ կոտրվածքներ: Ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ, եւ Մարտիրոսյանը գիտակցության չգալով՝ տեղում մահացել է:
Armtimes.com-ն այս թեմայի շուրջ զրուցեց ոստիկանության ՀԼՎ պետ Աշոտ Ահարոնյանի հետ, վերջինս անդրադառնալով ականատեսի պատմածին, նշեց, որ ֆեյսբուքում շատ բաներ են գրվում, եւ դա չի կարող իրականությանը համապատասխանել:
ԱԻՆ Շիրակի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանն էլ մեր զրույցում տեղեկացրեց, որ ինքը դեպքի վայրում է եղել եւ չի նկատել, որ հիվանդի կյանքի հաշվին ինչ-որ տվյալներ են ճշտվում:
«Ես անձամբ եմ եղել դեպքի վայրում, եւ նմանատիպ խնդիր, որ խոչընդոտի հիվանդին ժամանակին օգնություն ցույց տալուն, չի եղել: Մենք ոստիկանների եւ շտապօգնության աշխատակիցների հետ միասին աշխատել ենք դեպքի վայրում: Ընկածը կոմայի մեջ էր, որ ցավազրկողը ներարկեցին մի պահ անունը ճշտեցինք եւ նորից կոմայի մեջ ընկավ, հիվանդանոցում կոմայից դուրս չգալով մահացավ»,- armtimes.com-ին տեղեկացրեց Կարապետյանը:
Նշենք, որ ինքնասպանության փորձ կատարածը Գյումրու բժշկական քոլեջի տնօրենի եղբայրն էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT