Տեսա՝ պատրոնն անցնում ա գլխիս վերեւով. ինչպես է 17-ամյա չինարեցին պատսպարվել դիպուկահարից

17/08/2017 schedule11:12

Հուլիսի 20-ին Չինարիում հակառակորդի դիպուկահարից մոտ մեկ ժամ պատսպարված 17-ամյա երիտասարդը Չինարիի բնակիչ Աղասի Միրզոյանն է:

Հիշեցնենք, որ այդ օրը հակառակորդի արձակած կրակոցներից Չինարի գյուղը մեծ վնասներ է կրել: Խոշոր չափի վնասներ է հասցվել հատկապես գյուղի ֆերմերներից մեկին: Ֆերմերի անասնագոմի ուղղությամբ արձակված կրակոցների հետեւանքով վառվել է մոտ 3000 հակ խոտ, էլեկտրական աղացը եւ կից շինությունը: Ընդհանուր առմամբ՝ մոտ 12 մլն դրամի վնաս է հասցվել:

Երբ հակառակորդը սկսել է կրակել, 17-ամյա Աղասի Միրզոյանը գյուղի գերեզմանատան տարածքում է եղել՝ անասուններին արոտավայր տանելիս: Աղասի Միրզոյանին փրկել է համագյուղացու շիրմաքարը:

17-ամյա երիտասարդի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Աղասի, ե՞րբ հնչեցին կրակոցները, դուք արդեն գերեզմանատա՞նն էիք:

- Հասել եմ գերեզմանոց, որից հետո էլ կրակոցները հնչեցին:

- Ինչպե՞ս եք նկատել, որ կրակոցները հենց ձեր ուղղությամբ են հնչում:

- Տեսա, որ գլխիս վերեւում պատրոնն անցնում ա:

- Դուք որտե՞ղ եք թաքնվել:

-Թաքնվեցի գերեզմանոցի քարերի հետեւը: Մոտ մեկ ժամ մնացել եմ տենց՝ քարերի հետեւում, կես ժամ էլ պառկած եմ եղել: Հենց վեր էի կենում, որ գնայի, սկսում էին կրակել, հասկացել էին, որ ես ըտեղ եմ, իրենց նշանառության տակ էի: Մեկ ժամ հետո դադարեցրին կրակոցները:

- Ինչի՞ց հետո դադարեցրին, մեր կողմից պատասխան կրակոցներ եղա՞ն:

- Այո, պատասխան կրակոցներից հետո դադարեցրել են կրակել:

- Դուք այդ մեկ ժամվա ընթացքում մենա՞կ եք եղել:

- Այո:

- Կրակոցների հետեւանքով վնասվածքներ ստացե՞լ եք:

- Ոչ, չեմ ստացել, ո՛չ ես եմ տուժել, ոչ էլ՝ անասունները:

- Նման դեպք ձեզ հետ էլի եղե՞լ էր:

- Ոչ սա առաջին դեպքն էր, մի փոքր վախեցել էի:

Նշենք, որ Աղասի Միրզոյանն ավարտել է դպրոցը: Այժմ գյուղում տարբեր աշխատանքներ է անում: Մեր զրույցում նա նշեց, որ մյուս տարի ամռանը կզորակոչվի բանակ:

Աղասի Միրզոյանին սպանելու փորձի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել: Տեղեկացանք, որ քրեական գործի շրջանակներում պատանին հարցաքննվել է: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 20-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների փաստով ՀՀ քննչական կոմիտեում մի քանի քրեական գործ է հարուցվել. 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)  եւս 1-ը՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3193 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին