Երևան
12 °C
Հայաստանի տնտեսության մասին ավանդական պատկերացումը հետեւյալն է․ մոնոպոլիաներ, օլիգարխներ, դաբրոներ։
Ի՞նչ է սա նշանակում․ որ բիզնեսի շահութաբեր ոլորտները բաշխված են իշխանական որոշումներով եւ որեւէ մեկը չի կարող քիթը խոթել այդ գործերի մեջ, մուտք գործել այդ ոլորտներ։ Այս բանաձեւը այսօր էլ հայաստանյան տնտեսության թիվ մեկ բնորոշիչն է եւ ներդրումների հիմնական խոչընդոտը։ Նման իրողությունների գիտակցմամբ՝ արտերկրի, սփյուռքի ներդրողները անիմաստ են համարում Հայաստանում գործ սկսելը։
Նրանք գիտեն, որ որեւէ մեկը չի կարող շաքարավազ, բենզին, ցորեն, բանան, թռչնամիս ներկրել առանց իշխանության դաբրոյի։ Իսկ նման ներկրումների «դաբրո» ստանում են միայն իշխանության ներսի, իշխող վերնախավի թիմակից հանդիսացող մարդիկ, ովքեր անհրաժեշտ պահի քաղաքական եւ ֆինանսական ծառայություններ են մատուցում իշխանություններին, ու նաեւ այս պատճառով դե ֆակտո հարկային արտոնություններ եւ առավելություն են ստանում մրցակիցների նկատմամբ։
Սփյուռքի եւ օտարերկրյա «ոչ իշխանական» ներդրողների այս ընկալումները առավելեւս խտանում են բազմաթիվ ներդրողների՝ Հայաստանում «քցվելու» մասին հրապարակումներով եւ պնդումներով։
Սա է Հայաստանի տնտեսության հիմնական ընկալումն ու իրողությունը, բայցեւայնպես՝ Հայաստանի տնտեսության խորքում մեկնարկել են գործընթացներ, որոնք նոր տեսադաշտ եւ հնարավորություն են բացում մեր երկրի տնտեսական զարգացման համար։
հաջողության նոր պատմություններ
Որքան էլ տնտեսական դաշտը փակված է օլիգոպոլիաների կողմից, ձեւավորվել է գործարարության մի շերտ, որն, այնուամենայնիվ, կարողանում է գտնել, կամ ավելի ճիշտ ստեղծել նոր տարածքներ։ Տվյալ դեպքում՝ նկատի չունեմ վիրտուալ տարածքները, այլ խիստ հողեղեն, երկրային տարածքներ։ Եվ ուրեմն՝ խոսքը գործարար այն խավի մասին է, որը կարողանում է զբաղվել ոչ ակնհայտ բիզնեսով։
Բենզինի, շաքարավազի, հացահատիկի ներկրումն, օրինակ, ակնհայտ բիզնես է, որովհետեւ ակնհայտ է, որ մարդիկ հաց պետք է ուտեն։ Ու եթե դու հացահատիկի միակ ներկրողն ես, եւ իշխանությունը որեւէ այլ մեկին թույլ չի տալիս, որ հացահատիկ ներկրի, հավանականությունը, որ դու այդ բիզնեսով միլիոններ կաշխատես՝ գրեթե հավասար է հարյուր տոկոսի։
Բայց եթե դու բիզնես ես հիմնադրում ամայի մի տեղ, որն այնքան ամայի է, որ որեւէ օլիգարխի կամ իշխանավորի չի հետաքրքրել ու չի հետաքրքրելու տեսանելի ապագայում եւ կամ արել ես մի բան, որը ուրիշ ոչ ոք նախկինում չի արել ու հաջողություն ես ունեցել, սա արդեն բոլորովին նոր եւ ուրիշ ոլորտ է։ Սա այն դեպքն է, երբ քո հաջողությանը հավատում ես միայն դու, եւ քո միակ օգնականը հաջողության նկատմամբ քո ունեցած հավատն է։ Եթե հաջողությունը գալիս է ավելի շուտ, քան քո հավատը կսպառվի, դու հաղթեցիր, եթե հակառակն է, դու պարտվեցիր, ու ոչ ոք չի օգնի քեզ։
Հայաստանում, ուրեմն, ի հայտ են եկել ահա այսպիսի տրամաբանության վրա հիմնված ընկերություններ, որոնք ստիպում են խոսել իրենց մասին։ Եթե ոչ հեռավոր անցյալում Հայաստանի տնտեսական կյանքի առնչվող խոսակցությունները միայն այն մասին էին, թե ինչպես, օրինակ, մեկը փորձեց սոխ ներկրել, ու մաքսատանը այնքան ձգեցին, որ սոխը փչացավ, որովհետեւ ներկրողը չուներ ինչ-որ մեկի դաբրոն, հիմա արդեն տնտեսական իրողությունների մասին խոսակցություններում սկսում են ավելի ու ավելի հաճախ ներկա լինել այնպիսի ընկերությունների անուններ, ինչպես «Ապագատուրը» Ենոքավանում, «Քարահունջ» գրատուն-գինետունը Դիլիջանում, «Դարգետ» գարեջրատուն-ռեստորանը Երեւանում։
Խնդիրն այն չէ, որ մինչ այս Հայաստանում հանգստյան տներ, «քոթեջներ» կամ գարեջրատներ ու գինետներ չեն եղել։ Խնդիրն այն է, որ վերը նշված եւ էլի մոտ երկու տասնյակ հայաստանյան ընկերությունների հետ շփվելիս հասկանում ես, որ գործ ունես գործարար մի նոր մտածողության, նոր տիպի հետ, որը չի փորձել ինչ-որ մեկի վարորդի հետ մտերմանալով, սրան-նրան քսվելով ինչ-որ բան անելու դաբրո ստանալ, այլ որոշել է կառուցել իր սեփական աշխարհը, որը մարդկանց համար իրապես գրավիչ կլինի ու հարմարավետ, եւ որի ստեղծման արդյունքում կսկսվի մի նոր արտագաղթ՝ օլիգարխների տնտեսական աշխարհից դեպի այս նոր, հարմարավետ ու լավատես տնտեսական աշխարհ։
Այս մարդիկ, թերեւս, հասկացել են, որ անիմաստ է երազել սոխ ներկրելու մասին։ Գուցե ավելի շահավետ է եւ հաճելի՝ ձեզ հայտնի շրջանակների ներկրած կամ աճեցրած սոխն այլ կերպ կտրել եւ այլ կոմպոզիցիայի եւ միջավայրի մեջ մատուցել։
Այս մարդիկ կարողացել են անվտանգ հեռավորության վրա մնալ քաղաքականությունից եւ ուրեմն՝ չեն հայտնվել լրատվամիջոցների «ամենահավաստի աղբյուրների» երախում։ Եվ հիմա եկել է մի պահ, որ եթե գործարար այդ շերտի հետ որեւէ վատ բան չպատահի, տնտեսական զարգացումները Հայաստանում կարող են բոլորովին այլ հունով ընթանալ։ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս։
Այս մարդիկ, օրինակ, 40 տարի առաջ հեռացած լինելով Հայաստանից, մեկ էլ որոշել են վերադառնալ ու հայրենի գյուղում, ամայի մի տեղ ինչ-որ բան հիմնել, որը ոչ միայն էական հաջողություն է ունեցել, այլեւ առաջիկա հինգ-տասը տարիների ընթացքում կարող է մի քանի տասնյակ, ընդհուպ՝ հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ կլանել։ Հաջողության այս նմուշը կարող է վարակիչ լինել Հայաստանից տասը, քսան, երեսուն տարի առաջ գաղթած այլ հայերի համար։
Այս մարդիկ, օրինակ, ծնված-մեծացած լինելով Բեյրութում կամ Ախալքալաքում, մեկ էլ որոշել են Երեւանի կենտրոնից, օլիգարխների աչքից հեռու բիզնես դնել Հայաստանում, ու ոչ միայն հաջողություն են ունեցել, այլեւ արդեն մտածում են, որ շուտով նման ձեռնարկումներ պետք է ունենան Հայաստանի բոլոր քաղաքներում։ Սա հաջողության օրինակ է Փարիզում, Բեյրութում, Բուենոս Այրեսում եւ այլուր ծնված այլ հայերի համար։
Այս մարդիկ օրինակ, ծնված եւ մեծացած լինելով Երեւանում, հայաստանյան բոլոր իրողություններն իմանալով՝ հասկացել են, որ կարելի է շատ զգուշորեն եւ անաղմուկ այնպիսի դիրք ընտրել, որ օլիգարխիայի հետ առնչություն չունենա, ֆիզիկապես լինի մոտակայքում, բայց բովանդակությամբ եւ իրողություններով՝ կիլոմետրերով հեռու։ Սա հաջողության օրինակ է Հայաստանում ծնված-մեծացած բոլոր այն մարդկանց համար, ովքեր ասում են, որ այստեղ որեւէ բան անել հնարավոր չի, ձեւ չկա, տարբերակ չկա։
Այս օրինակները, որոնք այսօր Հայաստանի տնտեսության կամ համախառն ներքին արդյունքի իմաստով մեծ կամ նույնիսկ փոքր տոկոս չեն կազմում, մի սաղմ են, որ բնականոն զարգանալու պարագայում կարող են փոխել Հայաստանի տնտեսական կլիման եւ իրավիճակը։
մարտահրավերներ
Վերը նշված շարքի ընկերությունների հաջողության կարեւոր պայմաններից մեկը եղել է այն, որ նրանք որոշ ժամանակ կարողացել են գործել տնտեսական կամ քաղաքական այսպես կոչված «խոշոր շնաձկների» տեսադաշտից դուրս, կարողացել են որեւէ «շնաձկան» ճանապարհը չհատել, գործունեություն են ծավալել այնպիսի տեղերում եւ ոլորտներում, որտեղ հաջողության երաշխիքները բացակայել են, ավելի հավանական է եղել ձախողումը։
Բայց հիմա, երբ այդ ընկերությունները քննարկման նյութ են դարձել եւ նրանց՝ վարակիչ օրինակ դառնալու հեռանկարն ակնհայտ է, Հայաստանի ավանդական տնտեսական համակարգը կարող է նրանց համար բարդություններ հարուցելու մեծ գայթակղություն ունենալ․ քաղաքական եւ տնտեսական պատճառներով։
ՀՆԱ կառուցվածքում որքան մեծանա այսօրինակ ընկերությունների կշիռը, այնքան մեծանալու է իշխանության կողմից չվերահսկվող փողի շրջանառությունը։ Տնտեսական նման իրավիճակի քաղաքական հետեւանքն այն է, որ գնալով ավելի ու ավելի քիչ մարդկանց է հնարավոր լինելու քվեարկության հարկադրել՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով։ Խնդիրն այն է, որ նոր տիպի այս ընկերությունները նոր որակի աշխատուժի կարիք ունեն, ովքեր մտածում են ստանդարտներից դուրս, որովհետեւ ստանդարտներից դուրս մտածելը այս ընկերությունների գոյության գրավականն է։ Վերադարձը ստանդարտներին՝ մահ է նշանակում։ Այս ընկերություններում աշխատող մարդիկ նրանք են, ում տիպաբանությունը կարելի է ձեւակերպել որպես քաղաքացիական ակտիվիստ։ Նաեւ այս պատճառով վերը նշված ընկերությունները կարող են թիրախավորվել ավանդական համակարգի կողմից։
Հարձակման մեթոդաբանությունն էլ նույնն է․ կրիմինալ եւ ապօրինի հարկային ճնշումներ։ Եթե նման զարգացումներից հնարավոր լինի խուսափել՝ վերը նկարագրված դաշտում կուտակված պոտենցիալը կարող է Հայաստանում տնտեսական բում հարուցել, ոչ միայն սպասարկման ոլորտում, այլեւ արտադրության, արդյունաբերության մեջ։ Եվ նման ընկերությունների ու մտածողության համար նեգատիվ զարգացումներից խուսափելը Հայաստանի համար դառնում է կարեւորագույն առաջնահերթություն։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար
Երևանում զինված «ռազբորկան» տեսախցիկները ֆիքսել են. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT