Շիրակի դպրոցների տնօրենները չեն սափրվում, անսթափ են, պահակից չեն տարբերվում.վարչության պետ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի, Շիրակի մարզպետի եւ Շիրակի մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն: Հանդիպման շրջանակներում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են նոր ուսումնական տարվա մեկնարկին:

«Երեխաներին սովորել սովորեցրեք, որ իմանա ինչ բան է սովորելը: Նա պետք է կարողանա աշխարհն իր համար ճիշտ բացահայտի, քննադատաբար մտածող երիտասարդ սերունդ կրթեք, որ պատասխանատու լինեն իրենց համար»,- ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Բազմաբովանդակ ելույթ ունեցավ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Հրայր Կարապետյանը. ի դեպ, նա Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի սանիկն է:

Կարապետյանի ելույթը կարծես թե դիտողություն լիներ դպրոցի տնօրեններին: Նա բարձրաձայնեց վերջիններիս մի շարք թերությունների մասին:

«Խոսեմ տնօրենների՝ առաջին հայացքից թվացող անլուրջ, բայց ինձ համար լուրջ հարցի՝ տնօրենների արտաքին տեսքի, տնօրենների խիստ աշխատանքային կարգապահության մասին: Ունենք տնօրեններ, ինձ թող ներեն, բնավ միտք չունեմ ոչ մեկին վիրավորելու, որ եթե անձամբ չճանաչես, չես տարբերի դպրոցի պահակից, բակապահից: Եվ ունենք տնօրեններ` շատ հարիր տեսքով, որոնց եւս, եթե չճանաչենք, կարող ենք ընդամենը արտաքին տեսքը նկատելով, քաշվենք, մի պահ էլ հետ պահենք մեզ շփվելուց: Հատկապես տղամարդ տնօրեններին չեմ կարող ընդունել այն հանգամանքով, երբ ոչ սափրված, ոչ սթափ վիճակում կարող են մտնել դպրոց: Կարող են մտնել ոչ ճիշտ ժամանակին, կարող են դպրոցից բացակայել: Վերջիվերջո, ուսումնական հաստատությունն իր ամբողջ աշակերտական, մանկավարժական համակազմով պետք է օրինակ վերցնի իր գլխավորից»,- ասաց վարչության պետը:

Armtimes.com-ը Հրայր Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչ նկատի ունի՝ ասելով, որ դպրոցի տնօրեններն աշխատանքի են ժամանում ոչ սթափ, սակայն վարչության պետը հրաժարվեց մեկնաբանել՝ պատճառաբանելով, որ հեռախոսով այդ հարցը քննարկել չի ուզում:

Նիստի շրջանակներում Հրայր Կարապետյանը խոսեց նաեւ աշխատանքի ժամին աշխատանքով չզբաղվող տնօրենների մասին: Զգուշացրեց, որ աշխատանքի ժամին անտեղի չլքեն դպրոցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9008 դիտում

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի

Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում

Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը

Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում

Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել

Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը

Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն

Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

«Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել

Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Պետերբուրգի միջազգային ֆորումին

Պետք է առանձնացնել կետերը, որտեղ կլինեն մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնեն մեքենաները, շարժվեն տրանսպորտով

Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը

Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Երևանի քաղաքապետ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, բայց եթե հանկարծ ասֆալտի մասով հարց եղավ, գումար չենք տալու. Ավինյան

Ամբողջական արգելք է սահմանվել ՌԴ-ից բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին

Երևան-Երասխ ճանապարհին հրդեհված մեքենայից դուրս է բերվել ևս մեկ մոխրացած մարմին. ընդհանուր թվով կա 4 զոհ

Փամբակ գետում հայտնաբերվել է օրերս մեքենայով ջուրն ընկած ու ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել