Երևան
12 °C
Առաջիկա սեպտեմբերը շոգ է լինելու: Կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով:
Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանից:
Նրա փոխանցմամբ, առաջիկա օրերին Հայաստանի տարածքում կպահպանվի արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը: Սեպտեմբերի առաջին օրերին Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովտային գոտում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +38,+39 աստիճանի:
Գագիկ Սուրենյանը ներկայացրեց նաեւ սեպտեմբերի եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը` ըստ առանձին մարզերի:
Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...220C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում. ցերեկը՝ մինչեւ 37...390C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 10...120C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5...60C, առավելագույնը՝ 34...350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7...10 մմ):
Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12...150C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ 27...300C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչեւ 2...50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2 0C, առավելագույնը՝ 25...270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...35 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 14...16 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ 28...310C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2...60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2 0C, առավելագույնը՝ 26...28 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 32...46 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 17...19 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ 30...350C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 5...10 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3...70C, առավելագույնը՝ 28...290C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 38...40 մմ ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 21...230C, լեռնային շրջաններում` 15...160C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչեւ` 37...39 0C, լեռնային շրջաններում՝ 27...300C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչեւ` 10...120C, լեռնային շրջաններում` 3...50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ 6...70C, լեռնային շրջաններում՝ 0...+10C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում 34...350C, լեռնային շրջաններում՝ 24...250C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 10...15 մմ, լեռնային շրջաններում 22...23 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20...230C, նախալեռնային շրջաններում` 14...16 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչեւ` 36...390C, նախալեռնային շրջաններում՝ 27...300C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ` 7...100C, նախալեռնային շրջաններում` 4...60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7...90C, նախալեռնային շրջաններում՝ 4...50C, առավելագույնը` հովտային շրջաններում 32...340C, նախալեռնային շրջաններում՝ 28...290C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 13...43 մմ, նախալեռնային շրջաններում 19...61 մմ):
Երեւան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ 37...390C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 8...100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6...80C, առավելագույնը՝ 34 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT