Աղջկան պատանդ վերցնելուց առաջ երիտասարդը հարձակվել է 81-ամյա պապիկի վրա.նա հիվանդանոցում է

30/08/2017 schedule16:48

Armtimes.com-ի տեղեկություններով, երեկ Էրեբունու «Weekend» բիլիարդ բարում 24-ամյա աղջկան պատանդ վերցնելուց առաջ 31-ամյա Գոռ Հակոբյանը բիլիարդ-բարի տարածքում հարձակվել է 81-ամյա տարեց տղամարդու վրա:

Նույն այդ տեղեկություններով, Գոռ Հակոբյանը տարեց տղամարդուց ծխախոտ է պահանջել, ապա վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ էլ տարեց տղամարդը դաստակի շրջանում ստացված վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր: 81-ամյա տարեց տղամարդը պատմել է, որ իր վրա հարձակված անձը 31-ամյա Գոռ Հակոբյանն է եղել:

Մեր տեղեկություններով, Հակոբյանը աղջկան պատանդ վերցնելու պահին թմրամիջոցի ազդեցության տակ է եղել: Նա եւ պատանդառվածը երկու ամիս վարձակալական հիմունքներով ապրել են Հյուսիսային պողոտայում: Տեղեկացանք, որ «Weekend» բիլիարդ բարի սեփականատերը տարածքը վարձակալական հիմունքներով տվել էր ինչ-որ քաղաքացու. բարը չէր գործում: Թե ինչպես է Գոռ Հակոբյանը կարողացել մուտք գործել բիլիարդ բար եւ ինչ հարաբերությունների մեջ է վարձակալողի հետ դեռ պարզ չէ. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սեփականատերն արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է:

Դիպուկահարի արձակած կրակոցից մահացած 31-ամյա երիտասարդի մոտից իրավապահները երեկ առգրավվել են 300 ԱՄՆ դոլար եւ 37 հազար դրամ, ինչպես նաեւ ավտոմեքենայի բանալի, երկու Iphone 6 ապրանքանիշի բջջային հեռախոս:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գոռ Հակոբյանը նախօրեին առեւանգել է աղջկան, նրան ծեծելով ու քարշ տալով գցել է սպիտակ մեքենան եւ տարել: Դեպքը ֆիքսել են շենքի առաջին հարկում տեղադրված տեսախցիկները: Այս առնչությամբ Սոնա Տռուզյանն ասաց, որ մամուլի հրապարակումներին ծանոթ է, եւ դրանք ստուգելու ուղղությամբ քննություն է տարվում:

Տռուզյանը նաեւ փոխանցեց, որ պատանդառված 24-ամյա կինը քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչվել եւ այսօր հարցաքննվել:

Նշենք, որ պատանդառվածն այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (պատանդ վերցնելը, որը կատարվել է՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով): 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12925 դիտում

Ավագ դասարանների շուրջ 40 աշակերտ մասնակցում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա»-ի ուսուցմանը

Բռնատար ավտոցիստեռնը ընկել է Որոտանը. վարորդը մահացել է (լուսանկարներ)

Ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական, ֆինանսական կարգապահություն. Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» ԲԿ

Կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս»-ի թռչնամսի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից հափշտակության վարույթով 666մլն դրամից ավել վնաս է վերականգնվել

Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 22-ին

Հայտնի է, թե որ թիմը կլինի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Փլեյ-օֆֆի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը

Ռուսաստանն Արևմուտքին ցույց տվեց իր կարողությունները. Պեսկովը՝ «Օրեշնիկ» հրթիռի կիրառման մասին

18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել

Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները

Վարչապետը կադրեր է հրապարակել սպասվելիք հարցազրույցից

Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ձյուն. կտրուկ կցրտի 6-10 աստիճանով

Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակներին, ապա՝ պատին

Քրեական վարույթի շրջանակում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)

ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերները

Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից

Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է

ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը

ԱԺ նախագահը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

3 կրակված մարմին. շների սպանդ իրականացրած տղամարդը ներկայացել է ոստիկանություն, հայտնել՝ որտեղից իրեն հրացանը

Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն

Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ

Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի եկամուտներում շարունակական աճ կա. Փամբուխչյանը թվեր է հրապարակել

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին

ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը․ վարչապետը շնորհավորել է երկրի Անկախության օրը

Հրապարակվել են Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» գործարանին ՌԴ «Օրեշնիկ» հրթիռով հարվածի կադրերը

Հայաստանի Գորիս և Ֆրանսիայի Վիեն քաղաքները կնքել են համագործակցության պայմանագիր

ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել

Հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք (տեսանյութ)

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել էր հնարավոր հրթիռային հարձակման մասին

Մակունցը և Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաձնառությունը

Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն