Բաքվում թեժ են պահում ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին Թուրքիայի հնարավոր անդամակցության թեման

31/08/2017 schedule10:06

Եվրասիական տնտեսական միության մաքսային համաձայնագրին Թուրքիայի անդամակցության հարցը քննարկվում է, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը՝ պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցին: 

Թուրք դիվանագետն ընդգծել է՝ դա տնտեսական հարց է: «Իհարկե, այն ունի նաև քաղաքական կողմեր: Ամեն դեպքում՝ այդ ամենը կքննարկվի, արդյունքում կկայացվի որոշում»,- ասել է Օզորալը:

Ավելի վաղ դարձյալ պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցի հարցին Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը մեկնաբանել էր Եվրասիական տնտեսական միության մաքսային համաձայնագրին Թուրքիայի միանալու հնարավորությանը և նշել, որ այդ պարագայում հայ-թուրքական սահմանը բացելու մասին չի կարող խոսք լինել: 

Բաղըշն ընդգծել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են: «Թուրքիան երբեւէ չի ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն Ադրբեջանի շահերին»,- ասել է նա: 

Ամեն ինչ սկսվել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչի հայտարարությունից, ըստ որի Թուրքիան կարող է ընթացիկ տարում մաքսային համաձայնագրին միանալու վերաբերյալ բանակցություններ սկսել ԵԱՏՄ հետ: Զեյբեքչին հավելել էր, որ Թուրքիան բանակցությունների առաջարկ է ստացել ռուսական կողմից եւ մեծ ցանկություն ունի համագործակցել ԵԱՏՄ-ի հետ՝ չվնասելով Եվրամիության հետ ունեցած մաքսային համագործակցությանը:

Զեյբեկչին նաեւ շեշտել էր, որ բարեկամ Ռուսաստանին իրենք ընկալում են ոչ թե որպես մրցակից, այլ գործընկեր, որի հետ իրենք լրացնում են միմյանց:

Տպել
1006 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել