ԵԱՏՄ-ում ներդրվում է մասնագիտական հմտությունների գնահատման միասնական համակարգ

31/08/2017 schedule10:57

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում WorldSkills International-ի շրջանակում  տրվել է նոր` WorldSkills Eurasia համագործակցության մեկնարկը: Նախագծում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը և Ղազախստանը: 

Վերոնշյալ չորս պետությունների ներկայացուցիչների միջև Աստանայում ստորագրվել է WorldSkills Eurasia-ի ստեղծման մասին հռչակագիր, որին ներկա է գտնվել WorldSkills International-ի նախագահ Սայման Բարտլին: Հռչակագրից բացի, ստորագրվել է նաև համագործակցության հուշագիր, որով, մասնավորապես, նախատեսվում է ներդնել մասնագիտական հմտությունների գնահատման միասնական համակարգ, որը կճանաչվի ԵՏՄ բոլոր երկրներում: Հուշագիրը նախատեսում է նաև աջակցություն Եվրասիական տնտեսական միության քաղաքացիներին` կադրային ներուժի զարգացման շրջանակում աշխատանքի արդյունավետության և մասնագիտական կատարելագործման բարձրացման նպատակով:  

Եվրասիական տնտեսական միությունը կներգրավի WorldSkills Eurasia-ն` որպես միության անդամ-երկրների տնտեսությունները կադրերով համալրման գործիք:  Այդ մասին Աստանայում պայմանավորվել են Եվրասիական տնտեսական միության նախագահ Տիգրան Սարգսյանը և WorldSkills International-ի նախագահ Սայման Բարտլին: «Սա գերազանց միտք է ոչ այնքան WorldSkills-ի առաջնությունների առումով, որքան անդամ երկրների մարդկանց ներգրավվածության և ցուցաբերած մասնագիտական  որակների առումով, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին»,-նշել է WorldSkills International-ի նախագահ Սայման Բարտլին:  «ՄԿՈՒ համակարգը և մասնագիտական կադրերի պատրաստումը կարիք ունեն արդիականացման` հաշվի առնելով ներկա դարաշրջանում ՏՀՏ ոլորտում իրականացվող փոփոխությունները և աշխատաշուկայի  մարտահրավերները: Կրթությունը պետք է համապատասխանեցնել տնտեսության պահանջներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ըստ պահանջարկի մասնագիտական կադրեր ապահովել ԵՏՄ տարածքի աշխատաշուկայի համար: Այդ նպատակով իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կորոշվեն բոլոր այն ընկերությունները, որոնք հետաքրքրված են կադրերի ներգրավման հարցերով: Մարդկային կապիտալի զարգացման և կադրային ներուժի զարգացման շրջանակում համագործակցությունը կմշակվի WorldSkills-ի չափորոշիչների և մեթոդիկաների հիման վրա:  Այս հարցում իրենց աջակցությունը կբերեն ինչպես միջկառավարական մարմինները և կազմակերպությունները, այնպես էլ ԵՏՄ-ն, Եվրասիական տնտեսական կոմիտեն, Եվրասիական զարգացման բանկը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը` ընդգծելով, որ FutureSkills նախաձեռնության շրջանակում կիրականացվեն նաև, այսպես ասած,  ապագա մասնագիտությունների կանխատեսման աշխատանքներ:

Ակնկալվում է, որ WorldSkills Eurasia-ի նախագծերին կներգրավվեն ոչ միայն վերոնշյալ չորս պետությունները, այլ նաև Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շուրջ 12 երկիր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1339 դիտում

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ