Երևան
12 °C
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով այսօր` սեպտեմբերի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է հարցաքննվեր քրեական գործի անջատված մասով ամբաստանյալ Լիլիթ Թորոսյանը: Սակայն դատարանում նա հայտարարեց, որ կտրականապես հրաժարվում է դատարանում ցուցմունք տալուց կամ կողմերի հարցերին պատասխանելուց: Չնայած դրան, վերջինս պատասխանում էր մեղադրող դատախազների հարցերին:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը չէր ցանկանում, որպեսզի դատարանը հրապարակի Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ, ըստ Ալումյանի՝ նրա ցուցմունքները կազմում են իր պաշտպանյալի մեղադրանքի ամբողջ հիմքը, եւ եթե նա դատարանում հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա նրա ցուցմունքի հրապարակումն ու օգտագործումը դատավճիռ կայացնելիս անթույլատրելի է:
«Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Լիլիթ Թորոսյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ դեռեւս մինչեւ Վահան Շիրխանյանի հետ ծանոթանալը, նա նրա հետ խոսակցությունները վարել է` ունենալով ԱԱԾ հանձնարարությունը եւ մի շարք հարցեր ունեմ նրան տալու: Սակայն նա հրաժարվում է ցուցմունք տալուց, այդ պատճառով էլ միջնորդում եմ չհրապարկել նրա նախաքննական ցուցմունքը»,- դիմելով դատարանին ասաց Ալումյանը:
Չնայած սրան, մեղադրողները հրապարակեցին գործով առանցքային վկա Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքները:
Ըստ Լիլիթ Թորոսյանի ցուցմունքի` ինքը որեւէ կապ չունի եւ չի համագործակցել զինված խմբի հետ: Չնայած դրան, նա իր ցուցմունքում նշել է, որ ճանաչել է Արթուր Վարդանյանին, նրա հետ ծանոթացել է դեպքից մեկ տարի առաջ՝ Քեսաբի ազատագրումներից ամիսներ անց, այնուհետեւ համացանցի, հեռախոսի միջոցով օր ու ժամ են պայմանավորվել` Քեսաբի ազատագրման մասին հարցազրույց վերցնելու համար: Նրա հետ երկու հարցազրույց է ունեցել՝ իրենց ռադիոկայանում: Ինչից հետո ավելի են հաճախակիացել նրանց շփումները՝ համացանցի միջոցով: Հարցազրույցից հետո, ըստ ցուցմունքի՝ Արթուր Վարդանյանը փոխանցել է, որ ցանկանում է Հայաստանում գրանցել «Հայոց վահան» մարզամշակութային կազմակերպությունը: Այն գրանցելուց հետո Արթուր Վարդանյանը վկայի միջոցով ծանոթացել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հետ, Հայր Անտոնի եւ այլ հոգեւորականների հետ:
Քննիչի հարցին ի պատասխան վկան նշել է, որ Արթուր Վարդանյանի կողմից որեւէ անօրինական գործողություն չի նկատել, որեւէ անգամ չի նշել, որ ցանկանում է ստեղծել հանցավոր համագործակցություն, ինքը երբեւէ չի եղել Նորք-Մարաշում վարձակալած նրա տանը, նրա մոտ երբեք չի տեսել զենք-զինամթերք:
Լիլիթ Թորոսյանը վարույթն իրականացնող մարմին է ներկայացրել այն համակարգիչը, որի մեջ առկա են եղել գործին վերաբերող երկու աուդիո ձայնագրություններ: Ըստ նրա՝ այն ձայնագրությունների մասին այդ ընթացքում է վերհիշել: «Ես ամեն կերպ պատրաստ եմ աջակցել գործի քննությանը»,- նշել էր վկան իր ցուցմունքում: Ձայնագրությունն Արթուր Վարդանյանի եւ Վահան Շիրխանյանի, Արթուր Վարդանյանի եւ Պարգեւ Սրբազանի միջեւ տեղի ունեցած խոսակցությունների ձայնագրություններն են: Վահան Շիրխանյանի հետ խոսակցությունն արվել է Արթուր Վարդանյանի նախաձեռնությամբ՝ 2015 թվականին. «Խոսակցությունների բովանդակությունը չեմ հիշում: Վարդանյանն ինձ զգուշացրել էր, որ երբեւէ որեւէ մեկին չասեմ այդ ձայնագրությունների մասին, այն, որ պահել եմ իմ համակարգչում այդ ձայնագրությունները, որեւէ մեկը տեղյակ չի եղել: Ինձ Արթուրի վարքագիծը սկսել էր դուր չգալ, եւ ինձ մոտ բազմաթիվ հարցրեր էին առաջանում»,- իր ցուցմունքում նշել է լրագրողը, ապա խնդրել հարցաքննությունը հետաձգել այլ մանրամասներ վերհիշելու համար:
Լրացուցիչ հարցաքննության ժամանակ Լիլիթ Թորոսյանը նշել է, որ Արթուր Վարդանյանը կապ է ունեցել նաեւ ԱՍԱԼԱ-ի եւ «Հզբոլլահ»-ի հետ:
Վկան Վահան Շիրխանյանի հետ ծանոթացել է 2015թ. մայիսին, Մոսկվա քաղաքում` Հայր Կաթողիկե եկեղեցում՝ ցեղասպանությանը նվիրված միջոցառման շրջանակներում: «Այնուհետեւ Երեւանում հունիս կամ օգոստոս ամիսներին նրանից հարցազրույց եմ վերցրել արցախյան պատերազմի մասին: Արթուրը ցանկանում էր հանդիպում ունենալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եւ Շիրխանյանից խնդրում էր նրան կազմակերպել այդ հանդիպումը: Շիրխանյանը խոստացել էր, որ կկազմակերպի: Վահան Շիրխանյանն Արթուրին ասում էր, որ եթե ինչ-որ բան պետք է տեղի ունենա, ապա թող սեպտեմբերին կամ հոկտեմբերին լինի: Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը հաճախակի հանդիպել են, ձայնագրությունում հստակ երեւում է, թե ինչ խորհուրդներ է տվել Արթուրին Վահան Շիրխանյանը Հայաստանում հեղաշրջում կատարելու համար: Հեղաշրջում կազմակերպելու մտադրության մասին այդ ժամանակ եմ իմացել, անհանգստացա եւ դրա համար էլ հաջորդ հանդիպումը գաղտնի ձայնագրել եմ՝ առանց Արթուրին տեղեկացնելու»,- ասել է նա՝ եւ հավելելով, որ շատ վախեցած է եղել, բայց իրավապահներին չի դիմել:
«Արթուրն ինձ տարբեր առիթներով զգուշացնում էր տեսածիս եւ լսածիս մասին որեւէ մեկին չասեմ, հակառակ դեպքում, իր մարդիկ ամենուր են եւ նա ինձ չի ների»,- պատմել է վկան: Հարցին, թե ճանաչե՞լ է ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանին, վկան պատասխանել է, որ նշված անձին չի ճանաչում. «Արթուրն անընդհատ ասում էր ոչ միայն պետական կառույցներում լավ կապեր ունի, այլ քրեական հեղինակությունների հետ սերտ կապեր ունի, որքան հիշում եմ Արթուրն ասում էր, որ Երրորդմասցի Լյովիկի շրջապատի հետ է»,- ասել է վկա Լիլիթ Թորոսյանը:
Նա նշել է, որ Գառնիկ Մարգարյանի ու Արթուր Վարդանյանի հետ հանդիպել է Երեւանում գտնվող սրճարաններից մեկում, այնուհետեւ ազատամարտիկի առանձնատանը: «Գառնիկ Մարգարյանն ինձ տվեց հայ պաշտոնյաների, պատգամավորների գործունեությանը վերաբերող տարբեր նյութեր, որոնք ես տվեցի Հայր Անտոնին: Հետո Մարգարյանն եւ Արթուրն ինձ դուրս հրավիրեցին եւ տեւական ժամանակ զրուցեցին:
Զինված խմբի պարագլուխ համարվող ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը նշեց, որ Լիլիթ Թորոսյանի ամբողջ ցուցմունքից երեւում է, որ ուղղորդված ցուցմունք է տվել. «Հակասություններ կան` մի տեղում ասում է ձայնագրությունները գաղտնի է արել, մի տեղ ասում է` իմ իմացությամբ: Նա նրանց ուզած ցուցմունքները տվել է եւ բանտից դուրս են թողել: Վահան Շիրխանյանի հետ ոչ մի խոսակցություն չեմ ունեցել, նրա մասնակցության մասին որեւէ բան չի եղել, ես նրա հետ խոսել եմ միայն երկրի վիճակի մասին: Եթե մեր խոսակցության ժամանակ է լսել հեղաշրջման մասին եւ որոշել է նոր ձայնագրել, էդ ո՞նց է արել: Թե տենց բան արել եմ, ուրեմն լավ եմ արել, թե պետք լինի` էլի կանեմ, բազմաթիվ անգամ մտահոգվել եմ, որ երկրին պատերազմ է սպասվում, ասում էր, թող ամբողջությամբ ասեր»: Վկան, սակայն Վարդանյանի հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ պնդում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էլ նշեց, որ Լիլիթ Թորոսյանը հրաժարվելով պատասխանել կողմերի հարցերին` դատաքննությունը ձեւական է դարձնում. «Նրա նմանները նախաքննության ընթացքում խոսել են, հիմա հրաժարվում են: Ինչ է նշանակում` նախաքննական ցուցմունքում ասել եմ, հիմա չեմ ասում, այսինքն` քեզ հնարավոր է ստիպել են, որ գրել ես դրանք: Ինչպես քեզ հավատանք, եթե գալիս ես մարդու տուն եւ գաղտնի ձայնագրում ես խոսակցությունը»:
Վկային փորձեց հարցեր ուղղել Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, հարցերը լսելուց հետո վկան ասաց՝ «անպատասխան եմ թողնում»: «Իսկ ես ձեզ սիրո խոստովանություն չէի անում, որ անպատասխան եք թողնում»,- հակադարձեց Արսենյանը, ինչից հետո դատավարության մասնակիցները սկսեցին ծիծաղել, իսկ մեղադրողը դիմելով դատավորին պահանջեց կարգի հրավիրել պաշտպանին: Ի դեպ, վկան պատրաստակամորեն պատասխանում էր մեղադրողների հարցերին, սա նկատելով ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը կատակեց. «Գուցե հարցերը մեղադրողին տանք՝ ինքը վկային հարցնի»:
Այսպիսով՝ առանցքային վկայի հարցաքննությունը ավարտվեց: Նրան փորձեցինք մի քանի հարց ուղղել, սակայն վերջինս ասաց, որ չի պատասխանում հարցերին, եւ արագորեն լքեց դատարանի շենքը:
Վկաների հարցաքննությունը շարունակվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել
Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի
Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում
Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը
Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել
Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը
Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն
Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա
«Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել
Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր
Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Պետերբուրգի միջազգային ֆորումին
Պետք է առանձնացնել կետերը, որտեղ կլինեն մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնեն մեքենաները, շարժվեն տրանսպորտով
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Երևանի քաղաքապետ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, բայց եթե հանկարծ ասֆալտի մասով հարց եղավ, գումար չենք տալու. Ավինյան
Ամբողջական արգելք է սահմանվել ՌԴ-ից բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին
Երևան-Երասխ ճանապարհին հրդեհված մեքենայից դուրս է բերվել ևս մեկ մոխրացած մարմին. ընդհանուր թվով կա 4 զոհ
Փամբակ գետում հայտնաբերվել է օրերս մեքենայով ջուրն ընկած ու ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մոլդովա, Ուկրաինա, Հունգարիա, Հայաստան. այս երկրները ռուսական քարոզչական արշավի լուրջ թիրախ են դարձել. Ցահքնա
Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT