Աղաբաբյանը «Հրազդան» մարզադաշտում ցանկանում է լողավազաններ կառուցել. ներդրողներ է փնտրում

01/09/2017 schedule19:26

«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը ցանկանում է վերակառուցել մարզադաշտը: «Մարզադաշտում եթե ֆուտբոլ չեն խաղում, դա նշանակում է, որ այն կորցրել է իր նպատակային նշանակությունը: Բնականաբար՝ այդ կառույցը չի կարող քանդվել, այստեղ տներ սարքվել: Կարող ենք լողավազաններ կառուցել, վազքուղիները վերականգնել, լինի լողափի վոլեյբոլ, ֆուտբոլ, այնպիսի բաներ կառուցվի, որ ժողովուրդը գա եւ իր ժամանցն անցկացնի, որը Հրազդան ստադիոնի պահպանության խնդիրը կլուծի: Դրա համար ես առաջարկել եմ ներդրողներ հրավիրել»,- այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը՝ նշելով, որ եթե հնարավոր ներդրողներ լինեն, նրանք կարող են դառնալ բաժնեմասի տեր եւ մարզադաշտը վերականգնել:

Հարցին, թե որքա՞ն գումար է կազմում այդ ծրագիրն իրականացնելու համար ակնկալվող ներդրումը, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Փոքր գումար չի, բայց շատ մեծ գումար էլ չի: Մի երեք հատ լողավազան կառուցելը ի՞նչ է, մեծ բան չի, լողափնյա ֆուտբոլի ավազը ներմուծելը, բերելը մեծ բան չի, խոտի դաշտը կա, վազքուղիները՝ թեթեւ ատլետիկայի ֆեդերացիան կարող է վազքուղիները պատրաստել, իսկ մենք 10 տարով վարձակալենք կամ բաժնետեր դառնան: Կարող է մեկը գա, ասի մի լողավազանը ես եմ կառուցում, այդքանով ինքը փայատեր դառնա»:

Նախկին պատգամավորը նշեց, որ «Հրազդան» մարզադաշտը գնողներ են հայտնվել, բայց իր կարծիքով՝ գնելը եւ չվերականգնելն անիմաստ գործարք կլինի:

«Հասարակության կարծիքը պետք է հաշվի առնել: Եթե Հայաստանում ֆուտբոլն այս վիճակում է եւ Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնը, «Նաիրի» ստադիոնը բավարարում է, «Միկայի» ստադիոնը բավարարում է, այս ստադիոնը պետք չի, ապա դա վերածենք նման սպորտային միջոցառումների հավաքատեղիի, շատ լավ կլինի»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը՝ նշելով, որ մարզադաշտի տրիբունաներն էլ կարող են օգտագործվել՝ դարձնելով լողավազանի նախասրահներ, հանգստի սենյակներ եւ այլն:

«Այստեղից գնալ հասնել Սեւան, գնալ հասնել Բաթումի՝ հանգստանալու..., լողավազաններ լինեն, ի՞նչ վատ կլինի: Իհարկե, աղի ջրերի եւ քաղցրահամ ջրի մեջ տարբերություն կա: Ուղղակի այսպես մնալով՝ ոչ մի բան դուրս չի գա, տեղից շարժվել է պետք: Ես նորից եմ կրկնում, եթե ֆուտբոլին պետք չէ, կարելի է»,- եզրափակեց Աշոտ Աղաբաբյանը:

ՀՀ կառավաության այս տարվա մայիսի 25-ի նիստում հաստատվել էր 2017-2020 թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում էր մասնավորացնել նաև «Հրազդան Մարզահամալիր» ՓԲԸ-ն, որը հանդիսանում է «Հրազդան Կենտրոնական Մարզադաշտ» ՓԲԸ-ի պահուստային դաշտը եւ վարձակալված է վերջինիս կողմից։

Տպել
9773 դիտում

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը