Աշխատուժ ենք արտահանել. ինչ է «շահում» Հայաստանը ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկայում

Չորս տարի առաջ սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով ՌԴ մեկնած Սերժ Սարգսյանը Պուտինի հետ փակ հանդիպումից հետո անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել եվրասիական տնտեսական միությանը: Այն ժամանակ դա կոչվում էր Մաքսային միություն կամ միասնական տնտեսական տարածք:

Ասել, որ դա անակնկալ էր, կնշանակի ոչինչ չասել: Մինչ այդ Հայաստանը տարիներ շարունակ բանակցում է Եվրամիության հետ եւ ձգտում էր ստորագրել խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր ԵՄ-ի հետ: Ու բոլորովին պետք չէ լինել տնտեսագետ կամ միջազգային իրավունքի մասնագետ՝ հասկանալու համար, որ ԵՏՄ-ին անդամակցելը խորապես հակասում է ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի բովանդակությանն ու գաղափարախոսությանը:

Սակայն մեր պաշտոնյաները դուրս էին գալիս իրենց կաշվից, ապացուցելու համար, թե չի հակասում ու համոզված հայտարարում էին, թե եվրոպացիները կստորագրեն այդ համաձայնագիրը: Չստորագրեցին՝ բնականաբար: Ու մեր պաշտոնյաները սկսեցին շուտասելուկի պես հայտարարել, թե ԵՏՄ-ին անդամակցելով, Հայաստանի առաջ բացվում է այդ կառույցի մեջ մտնող երկրների 170 միլիոնանոց շուկան:

Հիմա բերենք մի քանի ցուցանիշներ՝ հասկանալու համար, թե ինչ տվեց մեզ այդ «170 միլիոնանոց» շուկան:

2013 թվականին, երբ հայտարարվեց, որ ՀՀ-ն անդամակցում է ԵՏՄ-ին, մեր համախառն ներքին արդյունքը կազմեց 11.2 միլիարդ դոլար: 2016 թվականին, երբ Հայաստանը արդեն երեք տարի այդ «170 միլիոնանոց» շուկայի լիարժեք մասն էր, մեր ՀՆԱ-ն կազմեց 10.3 միլիարդ դոլար: Նվազումը՝ ավելի քան 8 տոկոս: Սա մեր երկրի տնտեսական անկումն է: 

Իհարկե, մեր պաշտոնական վիճակագրությունը այլ կերպ էր հաշվում եւ ստանում էր տնտեսական աճեր, բայց նույնիսկ դրա արդյունքում անդամակցության առաջին տարում՝ 2014 թվականին  տնտեսական աճը ստացվեց 3.6 տոկոս, 2015-ին՝ 3.2 տոկոս, 2016-ին՝ 0.2 տոկոս: 

Բայց եթե սա կարելի է մեծ վերապահումներով բացատրել ՌԴ-ի տնտեսական վիճակով, որը ցնցվեց այդ երկրի դեմ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցներից, ապա կան պաշտոնական այլ տվյալներ, որոնք դուրս են այդ շրջանակներից: Օրինակ, օտարերկրյա ներդրումները: ԵՏՄ-ին անդամակցելու առաջին տարում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմեց 167.4 միլիարդ դրամ, երկրորդ տարում՝ 118.4 միլիարդ դրամ, երրորդ տարում՝ 81 միլիարդ դրամ: Այս տարվա առաջին կիսամյակում զուտ հոսքը ունի արդեն բացասական մեծություն: Իհարկե, պաշտոնյաները կասեն, թե օտարերկրյա ներդրումների համառ ու հետեւողական նվազումը կապ չունի ԵՏՄ անդամակցության հետ: Բայց թերեւս կհրաժարվեն բացատրել, թե ինչով է դա պայմանավորված:

2013 թվականին, երբ Հայաստանը դեռ ԵՏՄ անդամ չէր, Հայաստանում զբաղվածների թվաքանակը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմում էր 1 միլիոն 164 հազար մարդ: Անդամակցության առաջին իսկ տարում զբաղվածների թվաքանակը նվազեց ավելի քան 30 հազարով ու կազմեց 1 միլիոն 133 հազար մարդ: 2015 այդ ցուցանիշը նվազեց եւս 60 հազարով եւ դարձավ 1 միլիոն 72 հազար մարդ: Անցած տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, զբաղվածների թիվը Հայաստանում ընդամենը 1 միլիոն 6 հազար էր:

Այս դեպքում եւս կարող են հնչել պատճառաբանություններ, թե սա կապ չունի ԵՏՄ-ին անդամակցելու հետ: Այդ դեպքում նման պատճառաբանությունների հեղինակները պետք է բացատրեն, թե երեք տարվա ընթացքում ուր կորան 160 հազար զբաղվածները: Արդյո՞ք նրանց հիմնական մասին պետք չէ փնտրել «170 միլիոնանոց» շուկայում: ԵՏՄ-ի գաղափարախոսությամբ սահմանված աշխատուժի ազատ տեղաշարժը հանգեցրեց նրան, որ նախկինում արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները մշտապես մնացին ՌԴ-ում: Փաստորեն մեր աշխատուժը այն հիմնական «ապրանքն» էր, որը մենք հաջողությամբ արտահանեցինք «170 միլիոնանոց» շուկա:

Աշխատուժի ազատ տեղաշարժի, կամ այլ կերպ ասած՝ ազատ շուկայի սկզբունքները, սակայն, այդպես էլ չեն տարածվում, օրինակ, էներգակիրների վրա: Էներգակիրների միասնական շուկային ԵՏՄ առաջնորդները մտադիր են անցնել միայն 2025 թվականին: Ու արդյունքում ստացվում է մի աբսուրդ պատկեր, որը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել տնտեսագիտական տարրական տրամաբանության մեջ: Պատկերը հետեւյալն է՝ հայ եւ ռուս արտադրողները գտնվում են միեւնույն տնտեսական տարածքում՝ ԵՏՄ-ում: Բայց հայ արտադրողը իր արտադրանքի վրա ծախսվող գազը եւ նավթամթերքը գնում է մոտ երկու անգամ ավելի թանկ գնով, եւ դա ներառվում է նրա արտադրանքի ինքնարժեքի մեջ: Ու ստացվում է, որ միեւնույն ապրանքը մեզ մոտ արտադրելիս ունենում է շատ ավելի բարձր ինքնարժեք, քան Ռուսաստանում արտադրածը:  Բայց այդ արտադրողները իրար հետ մրցում են միեւնույն տնտեսական տարածքում: Սա նույնիսկ աբսուրդ չէ, սա տարրական իդիոտիզմ է:

Կարելի է անվերջ քննարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտները ու վնասները: Բայց փաստ է, որ այդ կառույցին անդամագրվելով՝ Հայաստանը գուցե եւ ձեռք բերեց «170 միլիոնանոց» շուկա, բայց քայլ առ քայլ կորցնում է 7 միլիարդանոց շուկան: Ակնհայտ է նաեւ, որ իրեն զուտ տնտեսական կազմավորում հայտարարած ԵՏՄ-ին Հայաստանը անդամակցեց զուտ քաղաքական դրդապատճառներով: Հենց այստեղից էլ գալիս է ողջ աբսուրդը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6272 դիտում

«Դուք օդաչունե՞ր եք», «Ես ձեր օդաչուն եմ»․ երկխոսություն վարչապետի մասնակցությամբ․ տեսանյութ

Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը․ Պապիկյան

Միավորվելու են, Քոչարյանին դարձնեն ղեկավար, ու սկսվի դժոխքը՝ պատերազմը. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ

Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ երկրները շարժվում են դեպի խաղաղություն

Նարեկ Կարապետյանը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացնում

Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի ընթացքը

Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ․ Պապոյան

Վարչապետը ներկա է գտնվել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը

«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը դո՞ւք եք. Կարապետյանը խուսափեց պատասխանել անհարմար հարցին

«Հույսի օջախ»-ը մասնավոր է, հավաստագրված չէ ԱՍՀ նախարարության կողմից․ ահազանգից հետո այց է իրականացվել կենտրոն

Ինչ է պահանջում ՌԴ-ն հայ վաճառողներից․ Wildberries-ը պարզաբանում է տարածել

Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական խմբի նիստում քննարկվել է պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Աշխատանքային միջավայրը դեռևս ներառական չէ․ ՄԻՊ-ը խորհրդաժողովի է մասնակցել

Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մեր Հայաստանն արթնացել ա․ քաղաքացի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հիասքանչ օր Երևանում․ շնորհավոր աշխատող մարդկանց տոնը․ Հարությունյան

Մայիսի 1-ը՝ նոր ձևաչափով. շքերթի են դուրս եկել ՀՀ-ում աշխատող, բարիք ստեղծող տարբեր ընկերություններ. տեսանյութ

Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ լուրերը սուտ են

Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դռուժբա» նավթատարով

Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում. Ինֆանտինոն փորձել է հաշտեցնել Իսրայելին և Պաղեստինին, սակայն առաջարկը մերժվել է

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա անցկացման ժամկետները

Հրդեհ Բենիամին գյուղում. այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր

Գազի արտահոսքից 9 անձի թունավորման դեպք Սիսիանում. տուժել են նաև բուժաշխատողներ, գրանցվել է մեկ մահ

Շնորհակալություն աշխատանքի համար. ՀՀ վարչապետը շրջում է տոնական Երևանով. տեսանյութ

Ես հավատացած եմ՝ մեր «Ջերմուկը» բարձր որակի է, խնդիրն արագ կկարգավորվի, էդպիսի՞ խնդիրներ ենք լուծել. Պապոյան

Հայաստանում քաղաքական հայացքների համար քաղաքացուն աշխատանքից չեն ազատում. Պապոյան

Ադրբեջանին զայրացրել է ԵԽ բանաձևը. ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ, որոշվել է խզել Եվրախորհրդարանի հետ Բաքվի կապերը

Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու թեթև մարդատար մեքենան

Պետությունը սկսվում է աշխատող մարդուց. Ավինյանը լուսանկարներ է հրապարակել

Մայիսի 1-ն ու Երևանը՝ իր ամենագեղեցիկ առավոտներից մեկով. լուսանկարներ

Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին

Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ին որպես բեռնակիր գիշերային հերթափոխ է անցկացրել՝ հաց հասցնելով խանութներ. տեսանյութ

Կարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա. ՊԵԿ նախագահ

Ուկրաինական ԱԹՍ-ները 2 շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ հարձակվել են Տուապսեի վրա. հրդեհ է բռնկվել

Վերջին տարիներին հազարավոր աշխատատեղերի ստեղծման միտումը նպաստում է երկրի տնտեսական ակտիվության աճին. Թորոսյան

Օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ

Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. ՀՀ նախագահ

Քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր և տարել Մյասնիկյան պողոտա, Կենդանաբանական այգու զեբրերը տեղում են

ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. ժամանակացույց

Պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող և հնարավորություններով լի պետություն. ԱԺ նախագահ