ԵՄ-ն բազմամիլիոնանոց երկու ներդրում կկատարի Հայաստանում. Սվիտալսկի (տեսանյութ)

06/09/2017 schedule15:11

Եվրոպական միությունը պատրաստվում է Հայաստանի կրթական ոլորտում բազմամիլիոն արժողությամբ  2 ներդրում կատարել: Այս մասին այսօր «Հիլթն» հյուրանոցում «էրազմուս +» ծրագրի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին՝ խոսելով Հայաստանի կրթության ոլորտին ԵՄ-ի ցուցաբերվելիք աջակցության մասին:

«Մենք որպես ԵՄ, որոշել ենք խորհրդատվության եւ կառավարության հետ համագործակցության արդյունքում մեծապես լուրջ ներդրումներ կատարել կրթական ոլորտում: Ես հիմա չեմ կարող հայտարարել կոնկրետ այն ծրագրերը, որոնք նախատեսված են, բայց ես կարող եմ ասել, որ բավականին աշխատանք ենք կատարել եւ շուտով կկարողանանք բաց եւ հրապարակավ խոսել այս մասին: Մենք ունենք բազմամիլիոնանոց 2 մեծ ծրագիր, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել Հայաստանում»,- ասաց Պյոտոր Սվիտալսկին՝ նշելով, որ կարծում է, թե դա կլինի ընդամենը սկիզբը:

Վերջինս կարծում է նաեւ, որ համագործակցությունը Հայաստանի կրթական հատվածի հետ շատ կարեւոր է, որովհետեւ երիտասարդների բարձր մակարդակը, մղումը կրթություն ստանալու շատ կարեւոր է:

Armtimes.com-ը դեսպանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ ներդրումների համար խոչընդոտ չի հանդիսանա Հայաստանի կրթական ոլորտում առկա կոռուպցիան, եւ արդյո՞ք այդ ներդրումային ծրագիրը ԵՄ-ի դրամաշնորհների աղմկոտ գործի հեռանկարը չի ունենա: «Իհարկե, ես տեղյակ եմ, եւ գիտակցում եմ բոլոր հնարավոր ռիսկերը, բայց մենք աշխատում ենք դրական սցենարների հետ եւ ես հուսով եմ, որ մենք կկարողանանք նվազագույնի հասցնել ռիսկերը: Հուսով եմ, որ բոլոր նոր զարգացումները, վերջերս մշակված օրենսդրությունը, որը վերաբերվում է կոռուպցիայի դեմ պայքարին, նոր հաստատության ստեղծումը, ինչպես նաեւ այլ միջոցառումները, որոնց մենք աջակցում ենք, կօգնեն մեզ նվազագույնի հասցնել ռիսկերը»,- պատասխանեց դեսպանը:

Պյոտոր Սվիտալսկին նշեց նաեւ, որ կոռուպցիայի ռիսկերով Հայաստանը միակը չէ եւ առաջարկեց ծանոթանալ բազմաթիվ այլ երկրների հետ, որտեղ կոռուպցիոն ռիսկերն առկա են հենց կրթության ոլորտում: «Բայց մենք պատշաճ ուշադրություն ենք դարձնում այդ խնդիրներին: Դուք գիտեք ինձ, գիտեք՝ ինչքան ժամանակ եմ ես նվիրում իմ գործողություններում աջակցելու կոռուպցիայի դեմ ձեր պայքարին, եւ ես հավատում եմ, որ կրթությունն այն ոլորտն է, որտեղ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի»,- հայտարարեց Պյոտոր Սվիտալսկին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը վստահեցրեց, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին կրթության ոլորտում առկա կոռուպցիայի վերացման ծրագրերին:

«Առնվազն մեր ծրագրերը եւ մեր գործողությունները, այս ռիսկը հաշվի կառնեն եւ մենք մեծապես հույս ունենք, որ մեր ներդրման եւ մասնակցության միջոցով կօգնենք պայքարել կոռուպցիայի դեմ կրթական համակարգում»,- շեշտեց Սվիտալսկին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2158 դիտում

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ