Երևան
12 °C
Ռեժիսոր Հարություն Խաչատրյանը թողել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրենի պաշտոնը, քանի որ իր թեկնածությունն է դրել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրություններում: Այս մասին նա ասաց armtimes.com-ի հետ զրույցում: Ռեժիսորը վստահ է, որ իր հեռանալը չի խանգարի, որ «Ոսկե ծիրանը» շարունակի հաջողություններ գրանցել:
«Քանի որ «Ոսկե ծիրանն» արդեն շատ ամուր կանգնած է ոտքերի վրա, եւ ամեն ինչ լավ է ընթանում, կարծում եմ՝ հեշտությամբ կշարունակի իր ճանապարհը: Իսկ ես ավելի կարեւոր գործ եմ համարում կինոյին օգնելը: Որքան հնարավոր է, «Ոսկե ծիրանի» միջոցով օգնեցինք, բայց հայկական կինոն կատաստրոֆիկ վիճակի մեջ է: Դեռ չի հասել այն բարձունքին, որին արժանին է, եւ ես որոշեցի թեկնածությունս դնել: Կան մի քանի թեկնածուներ: Ի սկզբանե ինձ մոտ ցանկություն չկար, բայց քանի որ բազմաթիվ կինեմատոգրաֆիստներ խնդրեցին, որ համաձայնեմ, հասկացա, որ հիմա շատ կարեւոր ժամանակ է, որ պաշտպանվեն կինոգործիչների իրավունքները, կինոն տարվի ճիշտ ճանապարհով: Կարծում եմ՝ կարող եմ անել եւ համաձայնեցին»,- ասաց նա:
Հարություն Խաչատրյանը նշում է, որ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվելուց հետո կմիավորի բոլոր կինոփառատոնները: Կզբաղվի ոչ միայն «Ոսկե ծիրանով», այլեւ Հայաստանում անցկացվող բոլոր կինոփառատոններով: Կփորձի ամուր հիմքերի վրա դնել կրթությունն այս ոլորտում:
««Ոսկե ծիրանի» կողքին անպայման կլինեմ, բայց ոչ միայն «Ոսկե ծիրանի», այլ ամբողջ կինեմատոգրաֆի, որովհետեւ իրավունք չկա առանձնացնելու: Կզբաղվենք ոչ միայն «Ոսկե ծիրանով», այլ բոլոր կինոփառատոններով, կինոինստիտուտով, Ազգային կինոկենտրոնով: Նաեւ պետք է լուրջ կապեր հասատատել աշխարհի հետ: Ես կապեր ունեմ: Կարծում եմ՝ որոշումս ազնիվ եւ ճիշտ է»,- ասաց նա:
«Ոսկե ծիրանի» հիմնադիր խորհրդի որոշմամբ՝ կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը: Խաչատրյանը, որը տնօրենն էր 2004 թվականից, նշեց, որ նախագահ չընտրվելու դեպքում «Ոսկե ծիրան» չի վերադառնա: Կզբաղվի իր ֆիլմերով:
«Չընտրվեմ, նոր ֆիլմ եմ սկսում: Այնպես որ, ես չեմ լքում «Ոսկե ծիրանը», սիրով գնում եմ ավելի կարեւոր աշխատանքի: Եթե չստացվի... իմ ֆիլմերը պետք է վերջացնեմ»,- ասաց նա:
Ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 7-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ․ լուսանկարներ
ՆԳՆ ենթակա ծառայություններն իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ
Նոր նշանակում պրոբացիայի ծառայությունում
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ
Վախենում եմ ոչ թե Սամվել Կարապետյանից, այլ Սամվել Կարապետյանի համար՝ մինչև տարեվերջ նրա բոմժ դառնալուց
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Դիլիջանի թունելում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը շրջվել է․ կա տուժած
ՄԻՊ-ն այցելել է «Սաբինե» փոքր խմբով տուն․ երեխաների իրավունքներին առնչվող հարցեր քննարկվել են անձնակազմի հետ
Մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք․ վարչապետը՝ բանակում ինքնասպանության դեպքերի մասին
Կմեկնարկեն Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները
Ապահովագրության շրջանակում իրականացվում են մեծաթիվ վիրահատություններ, որոնց արժեքը գերազանցում է 1 մլն դրամը
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
Այս փուլի աշխատանքն ավարտված է․ վարչապետը ծանոթացել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հիմնանորոգմանը
Ցուցակը ունեմ․ խոսում եմ առաջին հերթին քաղաքական դերակատարների մասին․ վարչապետը՝ «ինոագենտների» մասին
Ալեն Սիմոնյանն այցելել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարքություն․ ինչ հարցեր են քննարկվել արքեպիսկոպոս Մաշալյանի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5, այնուհետ կնվազի 4-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի
Անթալիայում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը․ տեսանյութ
ԲՏԱՆ և Firebird AI-ի միջև պայմանագիր է ստորագրվել․ նախարար
Հորմուզի նեղուցը փակված չէ․ խիստ վերահսկողությունը վերականգնվել է․ տեսանյութ
Ապրիլի 19-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1-Ուջան հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայան
Իրանի հետ գործակցության Հայաստանի պատկերացումը ռազմավարական է՝ ընդլայնել Իրանի տարածքով լոգիստիկ շղթաները
Հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվողից բռնագանձման պահանջ է ներկայացվել
Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված երթևեկության սահմանափակումներ կլինեն․ տեսանյութ
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն վիզաների տրամադրման գործընթացում առկա խնդիրները․ վարչապետ
Ներողություն, եթե վիրավորել եմ․ կերակրող մայր, հերոսածին հայր լինելը չի ազատում պատասխանատվությունից
Տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի համաժողովը․ մասնակից 148 երկրի թվում է նաև ՀՀ-ն
Ավագանու «Մայր Հայաստան»-ի անդամը տարրական գիտելիքի դեպքում կարող էր խուսափել աբսուրդային ձևակերպումից․ ՔԿ
Ճանաչե՛նք, պահպանե՛նք, ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել
Ես ավարտել եմ ութ պատերազմ, բայց եթե ավելացնեք Իրանը և Լիբանանը՝ կդառնա 10․ Թրամփ․ տեսանյութ
Կասեցվել է Ապարանում գտնվող «ԲԱԳՐԱՏ ԱՇՈՏՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ» ԱՁ-ի լցակայանի բենզինի վաճառքը
Նարեկ Մկրտչյանը և MITRE-ի ներքին անվտանգության ապահովման տնօրենը ՀՀ-ԱՄՆ օրակարգի վերաբերյալ հարցեր են քննարկել
Ովքեր և ինչու են ձերբակալվել Մանկավարժական համալսարանում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ
Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը երթևեկության համար փակ կլինի․ ինչպես երթևեկել
Իրադարձություններով հագեցած աշխատանքային շաբաթ օր է․ Կառավարության նիստում կքննարկվի 2 կարևոր հարց․ Ավինյան
2500 նոր աշխատատեղ, օրական շուրջ 100 տոննա թռչնի, 15-20 տոննա խոզի միս․ 250 մլն դոլարի ներդրում «Շիրակ»-ում
Սամվել Կարապետյանի 17 ձերբակալված աջակիցների գործը ուղարկվել է ՔԿ. մանրամասներ
ՖԻԴԵ-ն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT