Կարապետյանի կառավարության օրոք մարդիկ արտագաղթում են`տանելով իրենց տեղաշորերը. քաղաքագետ

Սեպտեմբերի 13-ին լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման մեկ տարին: Կառավարության ղեկավարն այս օրերին խոստանում է իր կազմով (նախարարություններ, առընթեր մարմիններ) հաշվետվություն ներկայացնել մեկամյա գործունեության վերաբերյալ: Սակայն, մինչ այդ քաղաքական ուժերն արդեն գնահատական են տալիս վարչապետի կառավարության աշխատանքին եւ միաժամանակ առաջարկում վարչապետի 2018 թվականի իրենց թեկնածուին:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն armtimes.com-ի հետ զրույցում վերլուծելով Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության մեկ տարվա գործունեությունը, ասում է, որ նա հերթական վարչապետն է, որը որեւէ փոփոխության չի կատարում երկրի տնտեսությունում:

«Կարեն Կարապետյանին չհաջողվեց հասարակության համար շեշտակի արդյունքների հասնել: Հասարակությունը կրկին դժգոհ է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից: Սպասելիքները վարչապետից ավելին էին, իհարկե, իշխանությունները հայտարարում են, որ երկրում տնտեսական աճի միտումներ կան, բայց քանի որ հասարակությունն այդ աճը իր մաշկի վրա չի զգում, ուրեմն նրա համար բացարձակ միեւնույն է, թե որտեղ է այդ աճը: Այն կլիներ աճ, եթե բարձրանային թոշակները, նպաստները, ստեղծվեին աշխատատեղեր, բայց որքան կարելի է նկատել՝ դրանցից ոչ մեկը չի իրականացվել: Սրան զուգահեռ, ավելացել են նաեւ արտագաղթի տեմպերը, դրա վառ օրինակը Երեւանից եւ Գյումրիից Ռուսաստան մեկնող ավտոբուսների մեծ քանակն է: Մարդիկ Հայաստանը չեն լքում ժամանակավորապես, այլ իրենց հետ տեղաշոր են տանում: Սա նշանակում է, որ մարդիկ Հայաստանը լքում են ընդմիշտ: Կարեն Կարապետյանին շատ գործեր չի հաջողվել իրականացնել, որովհետեւ սոցիալ-տնտեսական վիճակի հետ կապված փոփոխությունների հետ կապ ունի նախագահը: Կարեն Կարապետյանը որքան էլ ուզում է հայտարարի, որ Հայաստանում բոլոր ներդրողները, գործարարները կարող են ազատ գործել, պետք է ասեմ, որ այդպիսի բան չկա: Շարունակվում են մենաշնորհները, ապրանքների գները աճում են, եւ դրա պատճառը միայն մենաշնորհն է»,-ասում է քաղաքագետը:

Դեռ Կարապետյանի անունը որպես վարչապետի թեկնածու շրջանառվելու օրերին հասարակության մեջ ձեւավորվեց այն կարծիքը, որ Կարեն Կարապետյանը գալիս է նախընտրական շրջանում (ԱԺ ընտրություններ) բարձրացնելու ՀՀԿ-ի վարկանիշը: Քաղաքագետը կարծում է, որ դա վերջինիս ինչ-որ չափով հաջողվել է:

«Կարապետյանն այն եզակի անձանցից է ՀՀԿ-ում, որ քիչ թե շատ ունի ռեյտինգ հասարակության մեջ: Հանրապետական կուսակցության վերնախավը բավականին չսիրված է հասարակության կողմից, եւ Սերժ Սարգսյանն այդ մասին շատ լավ գիտի: Կարեն Կարապետյանը շատ լավ անձ էր, որի միջոցով  Ազգային ժողովի ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցությունը շատ լավ փիառ կազմակերպեց: Ամեն դեպքում Կարեն Կարապետյանին չեմ մեղադրի, քանի որ Հայաստանում պետք է փոխվի այն համակարգը, որը գոյություն ունի»,-նշում է Գագիկ Համբարյանը:

Թե ով կլինի ՀՀ վարչապետի պաշտոնում 2018 թվականին, քաղաքագետը դժվարանում է պատասխանել: Թեեւ, ըստ նրա, այս հարցում պաշտոնական Երեւանը պետք է հաշվի նստի Մոսկվայի հետ:

«Կարեն Կարապետյանին բերեցին, որպեսզի զսպի հասարակության բողոքը, քանի որ այն «Սասնա ծռերի» դեպքից հետո ահագնանում էր, եւ պետք էր թույլ չտալ, որ տեղի ունենա «Սասնա ծռեր-2»-ը: Կարող ենք ենթադրել, որ Կարեն Կարապետյանը կարող է մնալ վարչապետ, բայց ցավով պետք է նշեմ, որ իրավիճակն այն աստիճանի է հասել, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն ունի Ռուաստանը: Ոչ ոքի համար էլ նորություն չէ, որ Կարապետյանը Ռուսաստանի մարդ է համարվում, եւ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ցանկանում էր պատժել Կարապետյանին այն բանի համար, որ նա հրաժարվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից, Պուտինը Սերժ Սարգսյանին շատ հմտորեն հասկացրեց`ձեռքերը հեռու պահել Կարապետյանից»,-ասում է Գագիկ Համբարյանը:

Տպել
12091 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ