Երևան
12 °C
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն իրավունք չուներ ասելու այն, ինչ ասեց ի պաշտպանություն Հրազդանի քաղաքապետի տղային «պատվելու» իր այս քայլին: Սա վե՛րջն է ու անձամբ չե՛մ հանդուրժում եւ պահանջում եմ իր հրաժարականը: Այս մասին իր հայտարարության մեջ ասում է կրթության հարցերով փորձագետ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա, մասնավորապես, պահանջել է Լեւոն Մկրտչյանի հրաժարականը.
«Լեւոն Մկրտչյանը ՀՀ ԿԳ նախարար 5-րդ անգամ նշանակվել է 2017թ. մայիսի 31-ին: Իր առաջին պաշտոնավարման օրոք, 1998 թվականի հոկտեմբերի 28-ի կառավարության թիվ 661 որոշմամբ հանրապետության 57 դպրոցներում սկսվեց մի փորձնական ծրագիր՝ «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին», որը չաշխատեց ու Լեւոն Մկրտչյանը, չգիտեմ ինչ պատճառով, դուրս եկավ պաշտոնից եւ 1999-2000թ.թ. դարձավ ՀՀ վարչապետի խորհրդական: Հայաստանի կառավարությունը շարունակեց Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման ուղղությամբ փնտրտուքներն ու ՀՀ կառավարությունը ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի օրոք, 1999 թ. հունիսի 1-ի կառավարության թ. 377 որոշմամբ սկիզբ դրեց 15մլն. դոլար արժողությամբ «ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» առաջին վարկային ծրագրին, որով նախատեսվեց փորձնական ծրագրում ընդգրկված 154 դպրոցներում անցնել աշակերտ-թվով ֆինանսավորման եւ իրականացնել հաստատությունների կառավարման եւ ղեկավարման ապակենտրոնացումը, որին առնվազն տեղյակ էր նախկին նախարարը: Մինչ օրս ժողովրդավարական կառավարման այս սկզբունքը չի կայանում, որի պատճառը, ինչպես պնդում է 20 տարի առաջ այս գաղափարը ներդնող նախարարը, բոլորովին կառավարման խորհուրդների կազմավորման սկզբունքը կամ նրանց չաշխատելու փաստի մեջ չէ, այլ՝ անցած 26 տարիների իշխանությունների կողմից ընտրական գործընթացի նկատմամբ մեր հասարակության մեջ ցանած ամլության զգացումը. «ես ո՞վ եմ, որ իմ ընտրությամբ ինչ-որ բան փոխեմ», իսկ կառավարման խորհրդի առաջին պարտականությունը մեր երեխաների կրթության շահերին եւ ո՛չ իշխանությունների կամայականություններին նվիրված տնօրենի ընտրությունն է: Շան գլուխն այստեղ է թաղված:
Երկրորդ անգամ Լեւոն Մկրտչյանը նշանակվեց ԿԳ նախարար 2001թ.-ին ու այդ տարում Ազգային Ժողովը ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվող «Կրթության զարգացման պետական ծրագիր 2001-2005թ.թ. օրենքը», որը շատ լավ փաստաթուղթ էր, սակայն այն մշակված ու պատրաստված էր նախորդ՝ Էդուարդ Ղազարյանի օրոք: Նշեմ, որ իրականացավ օրենքով մշակված կրթական միջոցառումների հազիվ 30%-ը:
Հաջորդ՝ 3-րդ անգամ Լեւոն Մկրտչյանը ԿԳ նախարարի պաշտոնում պաշտոնավարեց 2006թ.ից մինչեւ 2008 թ. հունիսի 2-ը: 2006-ին, արդեն 3-րդ անգամ նշանակված ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի օրոք «Կրթության մասին» օրենքում ամրագրվեց անցումը 12-ամյա միջնակարգ կրթության:
Հայաստանի Հանրապետությունը հաջորդ «Կրթության զարգացման պետական ծրագիր»-ն ունեցավ 5 տարի հետո՝ 2011-ին, փաստորեն այդ տարիների գործող ԿԳ նախարարներ Սերգո Երիցյանն ու Լեւոն Մկրտչյանն աշխատեցին առանց «Կրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվող կրթության զարգացման պետական ծրագրի:
2008-ի հունվարին, 2003-2009թ.թ. «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային առաջին ծրագրով ($20մլն) Լեւոն Մկրտչյանի օրոք աշակերտ թվով ֆինանսավորման բանաձեւի բարելավման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը պետք է շարունակեր բանաձեւի կատարելագործումը, սակայն ծրագրի ավարտին վերանայված տարբերակը գործածության մեջ չի դրվել: Իրենից հետո ներդրված, այժմ կիրառվող, ըստ ուսումնական մակարդակների տարբերակված ֆինանսավորման բանաձեւը նույնպես հնացած է եւ իսկապես վերանայման կարիք ունի: Հակասություն կա աշակերտ թվով ֆինանսավորման եւ դասարաններով կոմպլեկտավորման սկզբունքների միջեւ, սրա մասին նախարարը նույնպես խոսում է: Լեւոն Մկրտչյանի օրոք, իր ներկայացմամբ 2003-2009թ.թ. «Կրթության որակ եւ համապատասխանություն» առաջին վարկային ծրագրով ՀՀ կառավարության 27.03.2008թ. 12-րդ արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիր»-ը, որի արդյունքներից ոչ մեկը գոհ չէ: Ինքը, նախարար Լեւոն Մկրտչյանն էլ է դժգոհում այն դեպքում, երբ ինքն ու իր աշխատակազմը 2006թ.-ից 2008թ. աշխատել են այս ծրագրի վրա:
Հասարակությունը մինչ օրս դրական չի վերաբերվում այս փոփոխությանը, որովհետեւ չնայած միջնակարգ կրթության 10 տարին դարձավ 12, սակայն այն տեսլականը, որ կբեռնաթափվեն տարրական, հիմնական դպրոցների ուսումնական ծրագրերը, ավագ դպրոցները կդառնան նախամասնագիտական կողմնորոշմանն ուղղված որակյալ կրթական հաստատություններ, սովորողներին կնախապատրաստեն ինքնուրույն կյանքի ու կրկնուսույցի կարիքը առնվազն կպակասի, չիրականացան: Այս գործընթացին չնախորդեց տարրական, հիմնական դպրոցների ծրագրերի բեռնաթափման գործընթացը, այլ՝ նույն ծրագրերի վրա ավելացան ուսումնական նոր առարկաներ այն դեպքում, երբ անհրաժեշտ էին ինտեգրված ուսումնական առարկաներով ծրագրեր: Պատճառներից մեկն էլ նաեւ այն էր, որ 2008-ին գործող ու հետո եկած նախարարներն ու նախարարության համապատասխան պաշտոնյաները հեռվից լուռ հետեւեցին, թե ինչպես են մարզպետներն ու Երեւանի քաղաքապետն ազատվում իրենց համար «գլխացավանք» դարձած ավերակ շենքեր ունեցող դպրոցներից ու ավագ դպրոցները որակյալ կադրերով ապահովելու ռազմավարական ծրագրի պահանջը տնօրենների կողմից շրջանցելու վրա նախարարները պարզապես աչք փակեցին:
2001-ին ԿԳՆ, «Հույսի կամուրջ» հ/կ եւ թ. 27 դպրոց եռակողմ համաձայնագրով հանրապետությունում առաջին անգամ Երեւանի Դ.Դեմիրճյանի անվան թ.27 դպրոցին տրվեց ներառական կրթություն իրականացնելու իրավունք (նախարար Լեւոն Մկրտչյան): Փաստորեն, ինքն այս քաղաքականությանն առաջին հավատացողներից էր, բայց 2016-ի փետրվարին, երբ 4-րդ անգամ եկավ նախարար, առաջինը կասկածի տակ դրեց 2014-ին արդեն օրենքով ամրագրված համընդհանուր ներառական պետական քաղաքականությունն ու կառավարության ընդունած գործողությունների ժամանակացույցը: Այս մասին է նաեւ վկայում 2016թ. կառավարության ներկայացրած 6-ամսյա ծրագիրը, որտեղ «ներառական կրթություն» բառն անգամ չկա: http://www.yerkir.am/news/view/102686.html «Ներառական կրթության հարցում պետք է զգույշ լինել ու չշտապել»: ԿԳ նախարարը ոչ թե այս հարցում զգուշության կոչ պիտի աներ, այլ, ինչպես ժողովուրդն է ասում, թեւերը քշտեր ու սկսեր հասկանալ, թե իր նախորդ, 3-րդ պաշտոնավարումից հետո այդ քաղաքականությունն ո՞ւր է հասել եւ փորձեր ընկղմվել հետագա գործընթացն իրականացնելու մեջ:
Ընդհանրապես, հաճախ է Լեւոն Մկրտչյանը իրարամերժ մտքեր արտահայտում, օրինակ, 23.09.2017 «Ուսուցիչ» նախաձեռնության վերաբերյալ իր ելույթում ասում է. «Շուրջ երկու տարիէ, ինչ Հայաստանի կրթական համակարգը մտել է վերափոխումների նոր շրջան: Անկախության առաջին օրերից ձեւավորվել է ազգային կրթական համակարգ: Չգիտեմ «վերափոխում» ասելով ինչ է նկատի ունեցել պարոն Մկրտչյանը: Եթե նկատի է ունեցել «բարեփոխում» բառը, ապա այն վերջին երկու տարում չի սկսվել: Ենթադրում եմ նկատի ունի 4-րդ պաշտոնավարման շրջանում իր կողմից բարձրաձայնված, քննադատված երեւույթները, սակայն դրանք շտկելու ուղղությամբ ոչ մի «վերափոխում», կոնկրետ քայլ չենք տեսել, դեռեւս միայն խոսքեր են:
Գիտե՞ք, կարող եմ շատ երկար նկարագրել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի 5 անգամ պաշտոնավարման անարդյունավետ գործունեության մասին, բայց նրա հրաժարականի իմ պահանջը առավելապես պայմանավորված է ՀՀ նախագահի կողմից Հրազդանի քաղաքապետի տղային «պատվելու» արարողությանը եւ իր քայլը արդարացնելու հիմնավորումներին, որոնք կրթության նախարարին ոչ սազական արտահայտություններ էին:
ԿԳ նախարարն այդ քայլն անելուց առաջ պարտավոր էր նորից կարդալ (ոչ միայն ինքը, այլեւ այդ դպրոցի տնօրենն ու մանկավարժները) դեռ 2004թ-ին ընդունված, իր կողմից անընդհատ թմբկահարվող, սակայն 2009թ. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով չամրագրված Ազգային կրթակարգի «5. ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ» եւ նշածս օրենքով 2010-ին կառավարության կողմից ընդունված «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ» փաստաթղթում հանրակրթության բոլոր մակարդակներում սովորողների նկարագրին ներկայացվող պահանջներն ու իմանար, որ ոսկե մեդալի հավակնորդը գերազանց գնահատականներ պետք է ունենար ոչ միայն ուսումնական առարկաներից, այլեւ համապատասխաներ չափորոշչով իր նկարագրին ներկայացվող պահանջներին՝ պատասխանատվություն ցուցաբերել առօրյա կյանքում, իմանալ, ընդունել եւ հարգել ուրիշներիիրավունքները, լինել մարդասեր, հանդուրժողական վերաբերմունք ունենալ շրջապատիմարդկանց նկատմամբ: Իսկ կրթությունը դպրոցում պետք է նպատակաուղղված լինի ազգային ուհամամարդկային արժեքներ կրող մարդու, օրինապահ, ժողովրդավարական արժեքներովառաջնորդվող քաղաքացու ձեւավորմանը: Պետական չափորոշչի այս պահանջը, ցավոք, չունի չափման միավոր, թիվ չի՛ պարոն նախարար, բայց Դուք, կարեւորելով ՀՀ կառավարության հաստատած ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁեւԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ, պարտավոր էիք կանխել դպրոցում ոսկե մեդալ տալու որոշումը, որովհետեւ այն կայացրել են ողբերգական դեպքը պատահելուց հետո: Այս առթիվ հիշեցնեմ, որ ավարտական քննությունների կազմակերպման մասին Ձեր իսկ հրամանում կա այսպիսի կետ. «18. Քննությունից բացակայած կամ ուշացածՄեդալի հավակնորդ սովորողը զրկվում է Մեդալ ստանալու իրավունքից»։ Ստացվում է քննությունից ուշանալն ավելի մեծ վտանգ է հասարակության համար, քան առանց վարորդական իրավունքի մեքենա վարելն ու մարդուն կյանքից զրկելը: Դուք այդ տղային պետք է զրկեիք ոսկե մեդալից ու դպրոցի տնօրենից ու մանկավարժներից պահանջեիք բացատրություն տալ, թե ինչո՞ւ են շրջանցել այնպիսի կարեւոր փաստաթղթի պահանջը, ինչպիսին ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ սահմանած շրջանավարտի բնութագիրն է, որը նույնն է, թե որեւէ առարկայից սովորողը գիտելիք, հմտություն, կարողություն չունենա, բայց «գերազանց» գնահատվի: Այն հիմնավորումները, որոնք լրատվամիջոցներով հնչեցին նախարարի կողմից, ոչ այլ ինչ է, քան կրթությունը չկարեւորող, չգնահատող մարդու խոսք: Ավելին, հետեւելով տարբեր լրատվամիջոցներով արտահայտած իր մտքերին, տպավորություն եմ ստանում, որ որպես նախարար ինքն ամբողջությամբ չի տիրապետում ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերին:
Կրթության նախարարն իրավունք չուներ ասել այն, ինչ ասեց ի պաշտպանություն Հրազդանի քաղաքապետի տղային «պատվելու» իր այս քայլի: Սա վե՛րջն է ու անձամբ չե՛մ հանդուրժում եւ պահանջում եմ իր հրաժարականը»:
Անահիտ Բախշյան
Կրթության փորձագետ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանի աջակցությամբ Ղարաբաղում ադրբեջանցի երեխաների համար մանկապարտեզ է կառուցվում. Գալուզին
Կալուգացի օլիգարխը «չինական սնկերի» տարածման հարցում խիստ առատաձեռն է, ոչինչ չի խնայում «գրպանային ԶԼՄ-ներին»
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
ՌԴ պաշտոնյաները կտրուկ փոխել են ՀՀ հասցեին հայտարարությունների տոնը՝ անցնելով զուսպ խոսքի. ինչ է տեղի ունեցել
Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան
Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների
Ալեն Սիմոնյանը հաջող դիտորդական գործունեություն է մաղթել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է
Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն
Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն
«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են
Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել
ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ
Արման Սահակյանը կալանավորվել է
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը
Ձերբակալվել է Արման Սահակյանը
Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն
208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT