Երևան
12 °C
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում պետք է ցուցմունք տար սույն գործի անջատված մասով առանցքային մեղադրյալ Հրաչյա Մայիլյանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հենց նա է «Իգլան» հանձնել ԱԱԾ-ին: Սամվել Բաբայանը սույն գործով նիստերին պարբերաբար պահանջում էր դատարան հրավիրել եւ հարցաքննել այն անձին, ով «Իգլան» հանձնել է ԱԱԾ-ին: Չնայած նրան, որ Հրաչյա Մայիլյանն այսօր ներկայացել էր դատարան, սակայն վերջինս օգտվեց իր լռելու իրավունքից եւ հրաժարվեց ցուցմունք տալ:
Գործով մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց հրապարակել մեղադրյալի նախաքննական ցուցմունքները: Պաշտպանական կողմը, թեեւ առարկեց միջնորդության դեմ, սակայն դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը:
Հրապարակված ցուցմունքներից պարզ դարձավ, որ նախաքննության սկզբում վարույթն իրականացնող մարմինը, ըստ էության, չի կողմնորոշվել, թե ինչ կարգավիճակ տա Հրաչյա Մայիլյանին. վերջինը նախ՝ սույն թվականի մարտի 22-ին հարցաքննվել է որպես կասկածյալ, ապա մարտի 23-ին՝ որպես վկա, իսկ հաջորդ օրը՝ մարտի 24-ին, կրկին որպես կասկածյալ, ապա մի քանի օր անց արդեն մեղադրյալ: Նրա ցուցմունքներում այդպես էլ չհնչեց Սամվել Բաբայան անուն-ազգանունը: Դատարանը նրա ցուցմունքները հրապարակեց մեկ ժամից ավելի:
Ըստ նախաքննական ցուցմունքի՝ Մայիլյանի ընկերը՝ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանն է, որին Էջմիածնում դիմում են «Ժորիկ» անունով: Նա է, ըստ Մայիլյանի ցուցմունքի՝ իրեն խնդրել հետաքրքրվել Վրաստանից «Իգլա» տեսակի զենք ձեռք բերելու մասին, քանի որ ինքը Թբիլիսիում ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում․ «Չգիտեի՝ ի՞նչ զենքի մասին է խոսքը: Ժորիկն ասեց, որ դա տանելու է Ղարաբաղ եւ տա բանակին, ինչ-որ պաշտոնի նշանակվելու համար, իսկ թե ում է տալու՝ չգիտեմ: Հետո պարզվեց, որ «Իգլան»-ն պետք է եղել Սանասար Գաբրիելյանին»,- պատմել է վկան:
Որպես վկա Մայիլյանը չի հարցաքննվել՝ առողջական խնդիրների պատճառով:
Ապա հարցաքննվել է կասկածյալի կարգավիճակում: Նա պատմել է, որ հրթիռի համար դիմել է Օթար անունով վրաստանցի ծանոթին, որն ասել է, որ իրենց մոտ նման զենք չկա: «Վերադարձա Էջմիածին եւ Ժորիկին ասացի, որ չկա նման զենք: 2017.թ փետրվարին, ինքնաթիռով գնացել ենք Ուկրաինա, որտեղ Ժորիկը ծանոթներին հարցուփորձ է արել «Իգլա»-ի մասին: Բացասական պատասխան ստանալով՝ վերադարձել ենք Հայաստան: 2017թ. սկզբին ընկերոջս հետ էլի գնացել ենք Թբիլիսի, ցանկանում էինք ձկնաբուծությամբ զբաղվել, Ժորիկն էլ մեր հետ եկավ»,- ասել է մեղադրյալը: Հրաչյա Մայիլյանը նշել է, որ Արմեն Պողոսյանը՝ նույն Ժորիկը, իրեն ծանոթացրել է Ռոբերտ Աղվանյանի հետ, ով Էջմիածնի նախկին քաղաքապետի որդին է: Իգլայի հարցով դիմել են Ռոբերտին: Նա էլ ասել է, որ իրեն ուզած զենքը կա, բայց որոշ մասեր բացակայում են:
«Մարտի կեսերին Ռոբերտը եկել է Էջմիածին եւ մեզնից հետաքրքրվել, վերցնելուց ենք արդյո՞ք զենքը, թե՞ ոչ: Հաջորդ օրը Ռոբերտի հետ գնացել ենք Հայթաղ գյուղ, ապա Արշալույս գյուղի դաշտը: Մեքենայից իջնելուց հետո Ռոբերտը մի քանի մետր առաջ է գնացել եւ վերադարձել ձեռքին ինչ-որ առարկայով, որը փաթեթավորված է եղել: Ռոբերտն ասել է, որ սա հենց այն զենքն է, որը փնտրում են: Ես իմ պլանշետով մի քանի կադր եմ նկարել Ժորիկին ցույց տալու համար: Դրանից հետո Ռոբերտը զենքը թողել է նույն տեղում եւ վերադարձել ենք Էջմիածին: Տվել եմ պլանշետը Ժորիկին, որպեսզի վերջինս նկարները ցույց տար ինչ-որ մեկին: Նույն օրը՝ կեսօրին, Ժորիկը վերադարձրել է ինձ պլանշետը ասել, որ լուսանկարները լավ դուրս չեն եկել եւ ոչինչ չի երեւում»,- ասել է Մայիլյանը: Ըստ ցուցմունքի՝ Արմեն Պողոսյանը (Ժորիկ) խնդրել է Ռոբերտից հետաքրքրվել «Իգլա»-ի գնի մասին: «Գինը 35 հազար ԱՄՆ դոլար էր, այդ մասին հայտնել եմ Ժորիկին եւ ասել, որ զենք ուզողներին ասի, որ Իգլայի արժեքը 40 հազար դոլար է:»:
Հրաչյա Մայիլյանն իր նախաքննական ցուցմունքում ասել է, որ «Իգլա»-ն վերցրել է նույն գյուղի ճանապարհի եզրից, իր մեքենայով տարել իր տուն, այնուհետեւ Արմեն Պողոսյանը եկել է եւ իր պլանշետով նկարել զենքը՝ ՕՐՕ դաշինքի բացիկը զենքի վրա դրած։ Ըստ Հրաչյա Մայիլյանի, որպեսզի «Իգլան» հանկարծ իր տանը վնաս չտա, այն տարել ու պահել է իր հանգուցյալ հորեղբոր ավտոտնակում: Արմեն Պողոսյանը, սակայն հրաժարվել է զենքը գնելուց՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ մասեր են բացակայում: «Իգլան» այդպես էլ մնացել է Մայիլյանի ավտոտնակում: Սակայն մարտի 21-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից Մայիլյանի տանը կեղծ փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ գործի շրջանակներում կատարվել է խուզարկություն, ոչինչ չհայտնաբերելուց հետո Մայիլյանին հրավիրել են ԱԱԾ վարչություն: Հենց այդ ժամանակ էլ ինքը որոշել է ԱԱԾ աշխատակիցներին հայտնել «Իգլայի» ձեռքբերման մասին:
Ցուցմունքները հրապարակելուց հետո Հրաչյա Մայիլյանը հրաժարվեց պատասխանել պաշտպանական կողմից հարցերին: Սամվել Բաբայանը, այնուամենայնիվ, մեղադրյալից հետաքրքրվեց, եթե գումարային հարցը լուծվեր «Իգլան» կամավոր կհանձնե՞ր ԱԱԾ-ին, թե՞ ոչ: Մայիլյանը պատասխանեց. «Երբ ինձ բռնեցին, այդ ժամանակ եմ հանձնել»: Բաբայանի ճշտող հարցին, այսինքն՝ բռնել են դրա համար է հանձնել, ոչ թե կամավո՞ր, Մայիլյանը դրական պատասխան տվեց:
Սամվել Բաբայանը հայտարարեց, որ Մայիլյանի նկատմամբ 2014թ. քրեական գործ է հարուցված եղել, որը կասեցված է եղել եւ 2017թ. այն վերաբացվել է. «Տարել են կոխել են պադվալը, ասել են՝ ոնց ասում ենք գրի»,- հայտարարեց Բաբայանը:
Այսպիսով՝ առանցքային մեղադրյալ Հրաչյա Մայիլյանի «հարցաքննությունն» ավարտվեց: Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:
Նշենք, որ Հրաչյա Մայիլյանի ցուցմունքում հիշատակված Ռոբերտ Աղվանյանը Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի որդին է: Հենց նրան էին նախաքննության սկզբում Թբիլիսիի իրավապահները ձերբակալել: Թե ինչ ճակատագիր ունեցավ վերջինս այդպես էլ այնտեղի իրավապահները չհաղորդեցին, իսկ ՀՀ գլխավոր դատախազության դիմումն էլ թողեցին անպատասխան:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու
Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը
Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու
Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը
Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT