Երևան
12 °C
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը:
Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:
Նիստը սկսվելուն պես դատավորը հրապարակեց Անդրիաս Ղուկասյանի միջնորդության որոշումը՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ: Դատարանը, այսպիսով որոշեց՝ մերժել Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը:
Նշենք, որ այսօր եւս նիստին չէին ներկայացել գործով վկաներն եւ 36 տուժող ոստիկանը: Այսօր դատական նիստերի դահլիճում էին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Դատարանն այսօր ճշտեց Անդրիաս Ղուկասյանի ինքնությունը: Ի պատասխան դատավորի հարցերի, Ղուկասյանն ասաց, որ երեք երեխա ունի, մեկը՝ անչափահաս. ֆիզիկապես առողջ է: Նա ասաց, որ նախկինում դատապարտված չի եղել, գիտական հոդվածների հեղինակ է, ղեկավարել է «Ռադիոհայ» ՍՊԸ-ն եւ ճարտարապետների ընկերություն, որն առողջապահության եւ անվտանգության ոլորտի նախագծերով է զբաղվում: Դատարանը Ղուկասյանին ծանոթացրեց իր իրավունքների եւ պարտականությունների մասին:
Մինչ դատաքննության անցնելն Անդրիաս Ղուկասյանը միջնորդություն ներկայացրեց իր հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները ճանաչվեն որպես անթույլատրելի ապացույցներ, քանի որ դրանք շինծու են: Ըստ այդմ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը 2016 թվականի հունիսի 20-ին միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ Անդրիաս Ղուկասյանի հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու մասին, ինչը դատարանը բավարարել է:
«Ըստ միջնորդության՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի դեկտեմբերի վեցի սահմանադրական հանրաքվեի նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում ծրագրում է քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերածել զանգվածային անկարգությունների: Այս հարցում նրան օժանդակում են Պավել Մանուկյանը եւ Վիկտոր Դավթյանը: Նախ՝ այդ ժամանակ անհնազանդություններ չկային…Ոստիկանությունը հեռախոսազանգերի վերահսկողության միջոցով ակնկալել է ստանալ տեղեկատվություն, որը թույլ կտա կանխել իբր թե նախապատրաստվող հանցագործությունը: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվեց հեռախոսազանգերը գաղտնալսելը թույլատրվել է երկու ամիս ժամկետով:
Ոստիկանության միջնորդության հիմքում սուտ եւ անհեթեթ տեղեկություններ են: Ես երբեւէ զանգվածային անկարգություններ չեմ ծրագրել, Պավել Մանուկյանի, Վիկտոր Դավթյանի եւ Քերոբ Ղազարյանի հետ անձնական շփումներ չեմ ունեցել, նրանց հեռախոսահամարները չեմ ունեցել, նրանց հետ չեմ զրուցել: Բացի այդ, հանրաքվեն տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին. Հունան Պողոսյանի կողմից միջնորդություն ներկայացնելուց կես տարի առաջ: Սուտ տեղեկությունների հիման վրա իմ հանդեպ հարուցվել է կեղծ քրեական գործ, որի ընթացքն անգամ ինձ հայտնի չէ: Ոստիկանությունն անօրինական վերահսկողություն է սահմանել իմ անձնական եւ քաղաքական կյանքի եւ գործունեության հանդեպ»,- հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ միջնորդությունը պետք է ներկայացվի գործում առկա նյութերը հետազոտելուց հետո միայն:
Նման դիրքորոշման էր նաեւ նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը. ուստի Ղուկասյանի այս միջնորդությունը դատարանն այս փուլում քննության չառավ:
Միջնորդություն ներկայացրեց նաեւ Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ հեռախոսազանգերի գաղտնալսումները պահանջելու մասին միջնորդություն ներկայացրեց, որը գործի նախաքննության ժամանակ մերժել էր քննիչը:
Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ համապատասխան մարմնից պահանջելով բոլոր հեռախոսային խոսակցությունները: Դրանք ծանոթանալուց հետո ապացույցների հետազոտման փուլում կներկայացվեն կողմերին:
Այնուհետեւ Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց ՀՔԾ-ից պահանջել եւ դատարան ներկայացնել 2016 թ հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Սասնա ծռերի եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բանակցությունների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները ե տեսագրությունները:
«Քրեական գործի նյութերից պարզ է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին վերագրվում են գործողություններ, որոնք նրանք չեն կատարել: Մասնավորապես, հուլիսի 17-ի առավոտյան փոխհրաձգության արդյունքում «Սասնա ծռերի» կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել մի քանի ոստիկան, այդ թվում՝ ավագ լեյտենանտ Ռոբերտ Հայրապետյանը (խոսքը՝ 02-ի օպերատորի մասին է,-հեղ.), սակայն փորձագետի եզրակացության համաձայն՝ Հայրապետյանի մարմնից հանված գնդակի կաղապարը կրակված չէ ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից հանձնված ոչ մի ինքնաձիգից: Այն կրակված է գործարանային արտադրության մեկ այլ զենքից: Չնայած դրան, այդ գործողությունը «Սասնա ծռերին» է վերագրվում: Քանի դեռ ապացուցված չէ «Սասնա ծռերի» կողմից հանցագործությունների կատարումը, չեն կարող լինել բավարար հիմքեր՝ «Սասնա ծռերի» հետ համակատարմամբ նշված հանցագործությունների կատարման հանցափորձը ինձ վերագրելու համար: Ուստի միջնորդում եմ փորձագետի եզրակացությունը կցել գործի նյութերին եւ հետազոտել որպես ապացույց»,- հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:
Նրա հաջորդ միջնորդությունը նոր վկա՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ներգրավելու մասին էր: Որպես միջնորդության հիմնավորում Ղուկասյանը նշեց հետեւյալը. «2016 հունիսի 24-ին ոստիկանության Երեւանի վարչության պետ Աշոտ Կարապետյանից անձամբ տեղեկացա, որ իշխանություններն ունեն տեղեկություն՝ Սեֆիլյանի համախոհների կողմից հնարավոր հարձակման մասին, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՊՊԾ գնդի պահպանման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվում: Աշոտ Կարապետյանին ի պաշտոնե հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին: Ինչո՞ւ տեղյակ լինելով հարձակման մասին՝ չեն ուժեղացրել ՊՊԾ գնդի պահպանությունը: Ինչո՞ւ հարձակման մասին իմանալուց րոպեներ անց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կամավոր ներս են մտել ՊՊԾ գնդի տարածք: Ինչո՞ւ հուլիսի 17-ին ոստիկանության զրահամեքենան կրակ արձակեց «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ բարձրաստիճան ոստիկանների ուղղությամբ: Ովքե՞ր են եղել այն անձինք, որոնց կրակոցից վիրավորվել է ոստիկան Ռոբերտ Հայրապետյանը: Ինչո՞ւ հուլիսի 29-ի հանրահավաքից առաջ, երբ հայտարարվեց «Սասնա ծռեր» խմբի հետ իշխանությունների բանակցությունների վերսկսման մասին, իրավապահները փոխհրաձգություն հրահրեցին, որի հետեւանքով վիրավորվեցին խմբի երկու անդամները»:
Դատարանը, սակայն մերժեց Աշոտ Կարապետյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը, իսկ փորձագետի եզրակացությունը գործին կցելու միջնորդությունը բավարարեց:
Նշենք, որ Աշոտ Կարապետյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել է 2016 թվականի օգոստոսին եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու
Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը
Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու
Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը
Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT