Երևան
12 °C
ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գերատեսչությունների հայտարարած մրցույթների մասնակցած «Խաչպար» ՍՊԸ-ն փաստի առաջ է կագնել: Ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ 2017 թվականին ՊՆ-ի կողմից հայտարարված թելերի մրցույթին մասնակցել են, հաղթող են ճանաչվել, նույնիսկ իրենց առաջարկած ապրանքի գինն են նվազեցրել, սակայն վերջում պարզվել է, որ մրցույթում հաղթել է «Ինտերմեդ» ՍՊԸ-ն իր առաջարկած 5 անգամ ավելի թանկ գնով:
«Օրենքով սահմանված բոլոր ժամանակահատվածների ուշացումներով մենք տեղեկացվեցինք, որ մեր նեկայացրած չափաբաժիններն առաջին տեղն է ճանաչվել եւ հրավիրեցին ՊՆ: Ինձ տեղեկացրին կաբինետում, որ ցանկանում են մեր կարանյութերը գնել, բայց մի քիչ գները թանկ են: Հաշվի առնելով, որ բանակի համար է, հնարավորության սահմաններում գների նվազեցում կատարեցինք 15 տոկոսով: Տեղում համաձայնագիր կնքվեց, որ «Խաչպար» ՍՊԸ-ն տալիս է իր համաձայնությունը նոր գներով պայմանագիր կնքել»,-ասաց Սմբատ Բարսեղյանը՝ շարունակելով, որ հաջորդ քայլը պայմանագրի հավելվածում գներն ու տեխնիկական բնութագրերը ներառելն էր:
«Խաչպար» ՍՊԸ-ի տնօրենի խոսքով՝ տեխնիկական բնութագրերն ուղարկում են ՊՆ, իսկ հուլիսին տեղեկանում են, որ այդ բնութագրում բացթողումներ կան: «Նույն օրը մենք պատասխան գրեցինք, որ այն տվյալները, որոնք մենք ներկայացրել ենք տեխնիկական բնութագրում, դրանք համապատասխանում են նախարարության հրավերում գրված թվային մեծություններին՝ մեկին մեկ: 6 չափորոշիչ կար՝ անուններ, թելի երկարություն, ասեղի երկարություն, կորություն եւ այլն: Բոլորը ՊՆ-ի ներկայացված տվյալներն են»,- ասաց Սմբատ Բալասանյանը: Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ անճշտություն նկատի ուներ ՊՆ-ն, նա պատասխանեց, որ հայտարաված մրցույթի տեխնիկական բնութագրում բացի 6 չափորոշիչներից, որոնք ներկայացրել է «Խաչպար» ՍՊԸ-ն, կային եւս ուրիշ պահանջներ:
«Մեր պատասխանում ես գրեցի, որ ձեր ուզած բնութագրի մասին ոչ մի արտադրող իր արտադրանքի տուփերի վրա չի գրում, տվյալ պահին մենք ձեռքի տակ չունենք, որ ներկայացնենք: Պատրաստ ենք, թե մատակարարումը կատարվի, նամանավանդ, որ իրենց ուզած գնով իջեցրել ենք մեր ապրանքի գինը, պատրաստ ենք մատակարարման ժամանակ յուրաքանչյուր խմբաքանակի հետ որակի սերտիֆիկատ ներկայացնենք արտադրողի կողմից»,- ասաց ՍՊԸ-ի տնօրենը:
Այնուհետեւ ՊՆ-ն ընկերությունից պահանջել է իր ներկայացրած ապրանքի սերտիֆիկատը հենց արտադրողից: Դա էլ են փոխանցում պաշտպանության նախարարությանը, որտեղ նշված է եղել նաեւ, որ ապրանքը համապատասխանում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի ստանդարտներին: «Դրանից հետո ոչ մի արձագանք չենք ունեցել: Պարզվում է, որ օգոստոսի 23-ին ՊՆ-ի համապատասխան ստորաբաժանումները բացասական կարծիք են տվել եւ նախարարությունը դիմել է ֆինանսների նախարարություն որպես տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող տվյալներ ներկայացրած «Խաչպար» ՍՊԸ-ին եւ եւս երկու ուրիշ ընկերությունների ընդգրկել այսպես կոչված սեւ ցուցակում, մրցույթների մասնակցության իրավունքից զրկելու համար»,- ասաց Բալասանյանը:
Նրա խոսքով, հայտարարված մրցույթին մասնակցել է 7 ընկերություն, իսկ կոնկրետ իր կողմից ներկայացված ապրանքների չափաբաժնում 4 ընկերություն էր հայտ ներկայացրել: «Մեկի հայտը օրենքով սահմանված կարգի սխալ է եղել կազմված՝ մերժվել էր, հաջորդ ամենաէժան գին առաջարկողը իմն է եղել, ինձնից հետո եղել է եւս 2-ը, որոնք մերժվել են, իսկ հաղթել է ամենաբարձր գին առաջարկած «Ինտերմեդ» ՍՊԸ-ի առաջարկը: Եթե ՊՆ-ն գներ մեր առաջարկած ապրանքը, գումարը կկազմեր 5 միլիոն դրամից մի փոքր ավելի գումար, իսկ «Ինտերմեդ»-ի առաջարկած գինը 20 միլիոն դրամից ավելի է, 4 անգամ տարբերություն կա»,- ասաց ըկերության ղեկավարը՝ նշելով, որ ՊՆ-ի մոտ սովորություն է դարձել այդ գործելաոճը, քանի որ նախորդ տարի էլ է նման դեպք եղել:
«Խաչպար» ՍՊԸ-ն դիմել է ՏՄՊՊ հանձնաժողով, ինչպես նաեւ պարզաբանումներ է տրամադրել ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման կոմիտե:
«Ինտերմեդ» ՍՊԸ-ի մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից: Շտեմարանում առկա երկու «Ինտերմեդ» ՍՊԸ-ներից մեկը լուծարված է, իսկ գործողը հիմնադրվել է 2010 թվականին, հիմնադիրը «ՎԻՏԱՄԱՔՍ-Ե» ՍՊԸ-ն է: Վերջինս էլ հիմնադրվել է 1997 թվականին, հիմնադիրներն են Սուսաննա Ռաֆայելյանը եւ Էդուարդ Դիլանյանը:
Որոշ տեղեկություններով «Ինտերմեդ» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախին պետ Յուրի Խաչատուրովի ազդեցության տակ: Մամուլի հրապարակումների համաձայն էլ Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ, ավելին, վերջինիս ընտանիքի բիզնեսը սպասարկող, դե ֆակտո հենց Խաչատուրովին պատկանող հաշվապահական ընկերությունն էլ վերահսկել է ՊՆ բոլոր մատակարարներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է 2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների ժամանակացույցը․ ԿԳՄՍՆ
Ախթալայում պետք է ունենանք այնպիսի կամուրջ, որ 14 դար հետո մեզ հիշեն. Փաշինյան
Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Դուք հաճո՞ւյք եք ստանում զոհերի ու վիրավորների թիվը մեծացնելուց, ուռճացնելուց. Ռուբինյան
Միակ բանը, որ դու կարաս բերես երկրին, երաշխավորված տգիտությունն է ու երաշխավորված թալանը. Հովհաննիսյան
Հիմա որ ասենք լրտես, կնեղանա. պրոբլեմն էն է, որ գրած տվածն էլ չես հասկանում, բառեր շարելով եթեր ես լցնում
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները
Ես ջարդելու եմ դրանց թալանչի թաթիկները․ նրանց հասցնելու եմ բոթասի մակարդակի․ Փաշինյան
Ոստիկանները հեռացրին «մուկ տշելու» համար Կառավարության դիմաց դրված «դարպասներն ու մուկը»
Հրացաններ, նռնակներ, փամփուշտներ, ատրճանակներ. Լոռիում և Շիրակում ապօրինի զինամթերք է հանձնվել
Կալուգացու հարցը պարզ է․ էնպիսի անառարկելի փաստեր կան, որ չեն էլ համարձակվում ասել՝ դատի կտան. Փաշինյան
«Ուժեղ Հայաստան»-ի անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը շահարկելուց
Ձեր գալը բարի․ Շնողում աղ ու հացով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին
Ընտրակաշառք տալու, ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է 4 անձ
Այն, որ օլիգարխն այլ երկրի շահեր է սպասարկում, վաղուց գիտեինք, ուղղակի հիմա փաստաթղթերն են հաստատում. Թորոսյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Շնողի եկեղեցի, մոմ վառել. տեսանյութ
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասում ապամոնտաժվել է 119 շենք-շինություն. դատախազությունը մանրամասնել է
Մարտի 1-ի ճշմարտությունը մեկ անգամ ևս՝ փաստերով. Քլոյանը հայտնել է գործի մանրամասները
Կալուգացի շպիոնը փուռը տվեց նաև հարազատ եղբոր որդուն. Չախոյան
2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ
«Արարատցեմենտ» գործարանը լինելու է պետական. աշխատողները Ծառուկյանի և Գուլոյանի հրահանգը կատարելու կարիք չունեն
Ռուսաստանը գերտերություն է, ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ես այդպես էլ անում եմ. Փաշինյան
Վիճաբանություն և սպանություն Սևանում. ձերբակալվել է 24-ամյա երիտասարդ
Լատվիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Եթե հաստատվեց, որ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, նրանց առաջին համարը կդառնա Քոչարյանի փաստաբան Վարդևանյա՞նը
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր. ՆԳՆ-ն քննարկել է ծրագիրը
ՀՀ վարչապետն ու ՔՊ անդամները քաղաքացիներին ողջույններ են հղել ավտոբուսից. տեսանյութ
Ինչ պայմանավորվածություններ են եղել Պուտինի այցի արդյունքներով, և ինչ են համաձայնել Ռուսաստանն ու Չինաստանը
Հրդեհ Մասիս քաղաքում․ հայտնաբերվել է 2 դի, կան տուժածներ
Ագարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվել
Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհի ի հայտ են եկել թերություններ, որոնք շինարարը վերացնում է ինքնուրույն
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Ռուսաստանի դեսպանատան քողի տակ գործող գործակալները պետք է անհապաղ լքեն Հայաստանը. Սարգսյան
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, տվել կեղծ դիմում. ՔԿ
Джексон оказался женщиной․ օլիգարխը նաև գործակալ է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ-ում ասում են Քոչ, ասոցացնում են արյան հետ, կալուգացի օլիգարխն էլ ընդեղ ջախջախվեց․ էս ինչ վատ է վիճակներդ
ԴՆԹ թեստը ցույց տվեց, որ միայն 18 տոկոս է հայկական ծագումս․ Մարգարիտա Սիմոնյան
Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում
Երևանում կատարված խուզարկություններով խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT