Երևան
12 °C
Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ԵՏՄ անդամ Ղրղըզստանից ԵՏՄ անդամ Հայաստան է ներկրվել 3 հազար դոլարի չորացրած լոբի եւ 6 հազար 200 դոլարի ինչ-որ պարարտանյութ: Ընդհանուրը՝ 9.2 հազար դոլար:
Ղրղըզստանը այն «170 միլիոնանոց շուկայի» մի մասն է, որը կոչվում է Եվրասիական տնտեսական միություն, եւ որի անդամն ենք նաեւ մենք: Պետք է նշել, որ Հայաստանից Ղրղըզստան արտահանումը շատ ավելի մեծ է՝ մոտ 424 հազար դոլար: Ընդ որում, անցած տարվա համեմատ արտահանումը ՀՀ-ից Ղրղըզստան աճել է մոտ 3 անգամ: Բայց դա այնքան չնչին ծավալի առեւտուր է, որ ոչ մի կերպ չի կարող «քաղցրացնել» ԵՏՄ-ին մեր անդամակցության դառնահամ հետեւանքները: Իսկ այդպիսիք շատ ավելի շատ են:
2014-ից, երբ Հայաստանը պաշտոնապես անդամակցեց ԵՏՄ-ին, մեր պաշտոնյաները ազատ ամբիոն էին փնտրում, որ խոսեին այն մասին, թե հեսա տեսեք ինչ «գրիմիտներ» ենք անելու ԵՏՄ-ում, հեսա գրավելու ենք ԵՏՄ-ի «170 միլիոնանոց» շուկան...: Բայց թե ինչ եղավ երեք տարի անց, շատ հուզիչ է: Եվ դա արձանագրում է մեր պաշտոնական վիճակագրությունը: Հիմա նայենք, թե ինչպես ենք գրավում այդ «170 միլիոնանոց» շուկան:
2016 թվականի առաջին կիսամյակում ԵՏՄ անդամ Ռուսաստան արտահանել էինք 175 միլիոն դոլարի ապրանք, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ արդեն 221 միլիոն դոլար: Կարծես գրավել ենք ՌԴ շուկան՝ 46 միլիոն դոլարով ավելացրել ենք արտահանումը դեպի ՌԴ: Բայց այդ նույն ընթացքում ավելացել է նաեւ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ 457 միլիոն դոլարից հասնելով 570 միլիոն դոլարի: Աճը՝ 113 միլիոն դոլարով: Սա մոտ երկու անգամ ավելի արագ աճ է, քան ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման աճը: Այլ կերպ ասած, ոչ թե մենք ենք գրավել «170 միլիոնանոց» ԵՏՄ անդամ ՌԴ-ի շուկան, այլ հակառակը:
Դեպի ԵՏՄ անդամ մեկ այլ երկիր՝ Ղազախստան արտահանումը Հայաստանից էլի աճել է՝ 1.3 միլիոն դոլարից հասնելով 1.8 միլիոն դոլարի: Այսինքն արտահանումը աճել է կես միլիոն դոլարով: Բայց միեւնույն ժամանակ Ղազախստանից Հայաստան ներմուծումը աճել է երկու անգամ՝ 965 հազար դոլարից հասնելով 1 միլիոն 928 հազար դոլարի: Աճը՝ մոտ մեկ միլիոն դոլար: Այս դեպքում եւս ակնհայտ է, որ ԵՏՄ անդամ Ղազախստանն է գրավել մեր շուկան:
ԵՏՄ անդամ մեկ այլ երկրի՝ Բելառուսի դեպքում պատկերն ընդհանրապես խայտառակ է: Եթե 2016 թվականի առաջին կիսամյակում Բելառուս էինք արտահանել 4.3 միլիոն դոլարի ապրանք, ապա այս տարի արտահանումը կտրուկ նվազել է ե կազմել 3.2 միլիոն դոլար: Իսկ ահա ներմուծումը Բելառուսից Հայաստան կտրուկ աճել է՝ 10.1 միլիոն դոլարից հասնելով 15.3 միլիոն դոլարի:
Ընդհանուր առմամբ ԵՏՄ անդամ երկրներից դեպի Հայաստան ներմուծումը աճել է 119 միլիոն դոլարով, իսկ արտահանումը Հայաստանից դեպի ԵՏՄ այլ երկրներ աճել է 46 միլիոն դոլարով: ԵՏՄ մյուս անդամ երկրների հետ Հայաստանի փոխադարձ առեւտրի բացասական հաշվեկշիռը անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 72 միլիոն դոլարով:
Ներկայացված թվերը խոսում են այն մասին, որ ոչ թե Հայաստանն է գրավել «170 միլիոնանոց» շուկան, այլ տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ «170 միլիոնանոց» ԵՏՄ-ն գրավել է Հայաստանի 3 միլիոնանոց շուկան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՄԻՊ աշխատակազմում անցկացվել են տարեսկզբյան խորհրդակցություններ
ՆԳՆ ՓԾ-ն համալրվել է հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով․ նախարարին ներկայացվել են դրանց հնարավորությունները
Լոռու մարզում 6-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Եթե Կտրիճ Ներսիսյանը չապաշխարի, շարունակի զոռբայությունը, նրան պետք է բանադրել որպես դավաճան անառակ. Ռուբինյան
Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է հետվճարի տրամադրման կարգը
Տաշիր Սամոն նորոգում էր Սերժի կեցավայրը, նրա եղբայրը նշանակվում էր Սերժի աշխատակազմի ղեկավար. Չախոյան
Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, մի քանի օրից՝ ձյուն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Տուրիստական 7 ընկերության քայլերի հետևանքով պետությանը պատճառվել է 53 մլն դրամի վնաս. գործը դատարանում է
Արագածոտնի մարզի գազալցակայաններից մեկում լիցքավորվելիս ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
Վենեսուելայի գործող նախագահը ԱՄՆ-ին առաջարկել է համատեղ օրակարգ և համագործակցություն
Եկեղեցին պետք է հաշտվի Հայաստանի և նրա ժողովրդի անքննելի գերակայության հետ. Կարապետյան
Քարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխար
Անցած 6 օրում գրանցվել է 55 ավտովթար․ 1 մարդ զnhվել է, 98-ը՝ ստացել վնասվածքներ
Հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը մեկնարկել է
Մադուրոն կարող էր գնալ Թուրքիա, բայց նա ընտրեց առճակատումը, մարտահրավեր նետեց Թրամփին. սենատոր Գրեհեմ
Պետք է մեր մեջ զարգացնենք 2 հմտություն՝ չքննարկել ուրիշներին և աշխատել սեփական անձի մշակման վրա. Հակոբյան
Իրանում բողոքի ցույցերը վերածվում են զինված հակամարտության. այրել են ոստիկանական պահակակետը, կան վիրավորներ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար. տեսանյութ
Խնդրում ենք չմոտենալ և չվնասել եղջերուներին. ՇՄՆ-ն զգուշացնում է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, մերկասառույց
Հունվարի 6-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի. վարչապետը նշել է՝ որտեղ և ինչպես
Բոլորիս շնորհավորում եմ 2026-ի առաջին աշխատանքային օրվա առիթով. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը և 10 եպիսկոպոսները հայտարարություն են ստորագրել՝ նշելով եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը
Անհետ կորած Գայանե Ջումանովան հայտնաբերվել է
Վենեսուելայի ժողովրդի բարօրությունը պետք է գերակա լինի ցանկացած այլ նկատառումից. Հռոմի պապ
Գայանե Ջումանովան որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ ուժայինները սպանել են Մադուրոյի անվտանգության աշխատակիցների մեծ մասին. Վենեսուելայի ՊՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել են առևտրային հարաբերություններ. Ալիևը՝ ԱՄՆ պատվիրակությանը
Հուսով ենք՝ Վենեսուելայի իրադարձությունները կբերեն օկուպացված տարածքների «ճանաչման» չեղարկմանը. Վրաստանի ԱԳՆ
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սուրբ և անմահ պատարագ Հովհաննավանքում. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թրամփը ցանկանում է նավթ հորատել Վենեսուելայում. որքանով է սա իրատեսական, և ինչու էր նրան խանգարում Մադուրոն
Իրանը շահագրգռված է Ադրբեջանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ամրապնդմամբ. Արաղչի
Ինչ իրավիճակ է միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին
Ձմեռային սպասարկման աշխատանքներ Գյումրի-Բավրա ճանապարհահատվածում. տեսանյութ
Հունվարի 2-4-ը ձյան մեջ արգելափակումից դուրս է բերվել 145 տրանսպորտային միջոց
Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
Ինչպիսին է եղել եղանակը Ջերմուկում այս գիշեր. Արամ MP3-ն հումորային տեսանյութ է հրապարակել
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT