Հայաստանում արեգակը պտտվում է երկրագնդի շուրջ. Լիլիթ Ավագյանի հոդվածը

16/09/2017 schedule11:18

Երբ Գալիլեո Գալիլեյը ստեղծեց խոշորացնող առաջին դիտակները եւ պնդեց, որ Լուսնի մակերեւույթը ծածկված է լեռներով եւ խառնարաններով, որ Երկրագունդը պտտվում է իր առանցքի եւ Արեգակի շուրջ, սուրբ ինկվիզիցիան դա համարեց «տեսողական խաբկանք» եւ ինը տարի  հալածում էր գիտնականին:

Իսկ Գալիլեյի առաջարկին, թե նայեք դիտակի մեջ եւ դուք էլ կտեսնեք ու կհամոզվեք, ինկվիզիցիայի ներկայացուցիչները, ինչպես պատմությունն է փոխանցում, պատասխանել են. «Իսկ մենք չե՜նք ուզում նայել»:

Այս պատասխանը դարերի ընթացքում իր թարմությունն, ինչպես տեսնում ենք, չի կորցրել: Հայաստանում գործող իշխանությունը իրականությունը տեսնել չի ցանկանում, իսկ, եթե ավելի պարզ խոսենք, բացարձակ ադեկվատ չէ:

2017թ. բուհական տեղերի 60 տոկոսը թափուր է մնացել: Ներքին հրահանգով՝ քննական հանձնաժողովների անդամներին հրահանգված էր դիմորդներին անցողիկ գնահատականներ նշանակել: Այս վիճակում, ահա, վարչապետ Կարեն Կարապետյանը հրահանգում է ՀՀ ԿԳ նախարարությանը՝ մշակել դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ՝ նպատակ ունենալով «հանրայնացնել ռուսաց լեզուն»: Ահա եւ հիմնավորումը. «Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս եւ մասնագիտական հմտություններ ձեւավորելիս»: Այսինքն՝ բուհերում դիմորդ չկա, բուհական տեղերի 60 տոկոսը թափուր է, ի՞նչ մրցակցություն: Բայց վրա է հասնում տեքստի հաջորդ հատվածը. «Արտադրության, գիտության, կրթության եւ մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաեւ համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը, աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավումն ու գործընթացների իրականացումը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի տիրապետումն ապահովելու խնդիր եւ անհրաժեշտություն»:

Բայց եթե ոչ ադեկվատ լիներ միայն գործադիրը… Օրենսդիր մարմնի փոխնախագահ Է. Շարմազանովը օրերս նկատեց. «Միակ ճիշտ ներդրումը Հայաստանում եկեղեցի կառուցելն է: Եկեղեցի կառուցելը չի կարելի հակադրել տնտեսության զարգացման հետ: Ձեռքներդ հեռու պահեք հայ եկեղեցուց»:

Եվ եթե միայն ոչ ադեկվատ լինեին գործադիրն ու օրենսդիրը...

Աստծո հանդեպ երկյուղածությունը հատուկ է առայժմ գործող նախագահ Սարգսյանին: Նրա շրջապատում էլ բացառապես աստվածավախ մարդիկ են: Հավատում են, որ «վերեւում Աստված կա»: Բայց  հարց է առաջանում. ինչու՞ երկրի նախագահը չի վստահում Աստծուն, չի հավատում, որ Բարձրյալի պահպանության, Նրա հովանու ներքո է: Ինչու՞ է անգամ եկեղեցի մտնում՝ զինված թիկնապահներով շրջապատված: Ինչու՞ է  վախենում քաղաքացիներից: Եվ կամ սարսափում մահափորձից: Ի վերջո, իր նման պարկեշտ ու աստվածահաճո կյանք վարած մարդկանց տեղը Դրախտում է: Աստծո աջ կողմում:

Ինչ վերաբերում է Է. Շարմազանովի կարծիքին՝ ներդրումներն ուղղել եկեղեցիների կառուցմանը,ապա դրա անհրաժեշտությունը չկա: Եթե Հայաստանում անկախությունից հետո ինչ-որ բան կառուցվել է, ապա եկեղեցիներն են: «Հետքի» տվյալներով՝ միայն Կոտայքի մարզում վերջին 15 տարիներին կառուցվել է 9  եկեղեցի: Հոգեւոր բարձրաստիճան դասը միշտ էլ գտնում է անհրաժեշտ բառերը՝ վստահեցնելու, որ յուրաքանչյուր նոր եկեղեցի օդի ու ջրի պես անհրաժեշտ է հավատացյալ հայ ժողովրդին: Ի դեպ, այդ եկեղեցիները, որպես կանոն, կառուցվում են ազնիվ ու բարեպաշտ գործարարների միջոցներով (դիցուք՝ Գագիկ Ծառուկյան, նախկին ֆիննախարար Գագիկ Խաչատրյան) : Հասկանալի է, բացառապես աստվածահաճո բիզնեսից առաջացած եկամուտներից՝ խաղատներ, առեւտրի մեգակենտրոններ, ռեստորաններ, հարկային, մաքսային ռեկետ եւ այլն:

Հիշում եմ, երբ Սուրբ Աննա եկեղեցու հովանավոր, գործարար Հրայր Հովնանյանից լրագրողը հետաքրքրվեց՝ գուցե ավելի ճիշտ է նոր աշխատատեղե՞ր ստեղծել, ոչ թե նոր եկեղեցիներ, ասել էր՝ Մայր Աթոռն առաջարկել է, ինքն էլ ֆինանսավորել է: Թեեւ ինքն էլ ավելի ճիշտ է համարում նոր աշխատատեղերի ստեղծումը http://armlur.am/346779/:

Ինչի՞ց են երկյուղում գործարարները՝ ֆինանսավորելով այլ եկեղեցաշինությունը: Աստծու՞ց: Թույլ տվեք չհավատալ: Վախի կոմպոնենտը կա: Բայց ո՜չ Աստծո հանդեպ (Աստված, ինչպես հայտնի է, բարեգութ է): Բավական է հաշվել միայն, թե քանի եկեղեցի կա մայրաքաղաքի կենտրոնում: Եվ քանի-քանի գործարաններ չկան ո՜չ մայրաքաղաքի կենտրոնում, ո՜չ էլ ծայրամասերում: Բանն այն է, որ Աստծո ցասումը միլիարդատերերի համար սարսափելի չէ: Եկեղեցու շինարարությունն էլ նրանց համար դեպի երկնային արքայություն գնալու ճանապարհ չէ:

Օլիգարխների կապն Աստծո հետ իրականացվում է կոնկրետ հասցեով, որն անցնում է Բաղրամյան 26-ով: Գործարարները ռեալ մարդիկ են, հասկանում են, որ երկրի վրա գործում են ոչ թե աստվածային օրենքները, այլ քրեական հասկացությունները: Եկեղեցի կամ հերթական խաղատուն ու մոլ կառուցելն այս մարդկանց համար բացառապես նույն բանն է: Երկու դեպքում էլ, ֆինանսավորելով քաղաքական ու հոգեւոր էլիտայի այս կամ այն քմահաճույքը, նրանք ինդուլգենցիա են ստանում՝ ի շահ ժողովրդի ու պետության, ծաղկեցնել իրենց բիզնեսը:

Եվ այս ամենին գումարվում է Գալուստ Սահակյանի միտքը, թե 2018-ի ապրիլի 9-ից հետո ՀՀ վարչապետը պետք է լինի Սերժ Սարգսյանը, քանի որ «ուրիշ երկրորդ մարդ չկա», եւ որ «արտագաղթի մեղավորը ժողովուրդն է, որը չի գնահատում անկախությունը»: Երկիրը դատարկելու, բնակչությանը հուսահատության հասցնելու պատճառները նկատելու հնարավորություն գործող իշխանությունը չունի: Եթե ունակ լիներ տեսնել ու գնահատել խնդրի լրջությունը, նշանակում է՝ պիտի համարժեք արձագանքեր: Իսկ Սերժ Սարգսյանին ավելի հարմար է դարձյալ մնալ, այս անգամ՝ իբրեւ վարչապետ, կկոցել աչքերը` իբր իրականությունն այնքան էլ պարզ չի երեւում: Իսկ այն, ինչ այնքան ակնհայտ է, որ չտեսնել հնարավոր չէ, ընդամենը «տեսողական խաբկանք» է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28579 դիտում

Դուրս եկա սուր վիճակից, պետք է սովորեմ ապրել այլևս այսպես. Զառա Արամյանն անդրադարձել է իր առողջական վիճակին

Մրցույթներում ամեն բան կարող է պատահել. Հռիփսիմե Հակոբյանը՝ որդու եվրատեսիլյան ելույթի մասին

Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ կրկնել է ՀՀ-ին առնչվող վաղուց ծեծված պահանջը

ՀՀ-ն՝ պարտադիր այցելության երկիր. մեկ զբոսաշրջիկը ծախսում է շուրջ 2000 դոլար. ինչու է ՌԴ-ից հոսքը նվազել

Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում

Աղվանի-Տաթև ավտոճանապարհի խցանումից դուրս է բերվել 103 տրանսպորտային միջոց

Կառուցիր կամ ձեռք բեր քո նոր տունը Սյունիքի մարզում. պետությունը ներկայացրել է աջակցության առաջարկը

Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ

Լեռնային շրջաններում՝ ձյուն, Երևանում ու մյուս հատվածներում՝ անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում

Յուրաքանչյուր օր թող նոր քայլ դառնա ձեր երազանքներին հասնելու ճանապարհին. ԵՊՀ ռեկտորի ուղերձը ուսանողներին

Շղթայական ավտովթար Արարատում. բախվել են 3 մարդատար մեքենա, «Սպրինտեր»-ն ու բեռնատարը. կան վիրավորներ

Մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը. նախարարի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Չինաստանը պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ չնայած նրա խոսքերի. Բայդենն ու Ծինփինը հանդիպել են վերջին անգամ

Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով ու պայթուցիկներով հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա

Հրդեհ Ստեփանավանում. կրակը մարվել է ավելի քան 2 ժամ անց

Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի հետ խաղում

Սա էլ Իջևանի մեր բակը. վարչապետ (տեսանյութ)

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում իրենց մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» մասին լուրը

Հայտնի են «Միսս Տիեզերք 2024» մրցույթի արդյունքները (տեսանյութ)

Ինչպես էինք մատաղ անում Իջեւանի Խաչում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից

Արագածոտնում կողաշրջվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ը

Իջևան-Ենոքավան-Իջևան. վարչապետը նոր հեծանվային արշավից տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի․ հնչել են կրակոցներ,կա վիրավոր

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանի պատվիրակը. Հայաստանը 8-րդ հորիզոնականում է

Ժաննա Անդրեասյանը ՀՊՏՀ ուսանողներին է ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. ինչ է քննարկվել

Դեսպան Քվինն ու աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը

Մինչ տարեվերջ պետք է այցելեմ և տեսնեմ՝ արդյոք Բայանդուրի ճանապարհը հիմնանորոգվել է. վարչապետ

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Փարիզի արվարձանում գտնվող ռեստորանի այցելուներին պատանդ են վերցրել

Նորքի այգիների վերականգնման մեկնարկը տրված է, Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու կենսունակ քաղաք. Ավինյան

Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ աշխատակիցը այրվածքներ է ստացել

Առավել հայրենասեր երևալու համար կարող եք Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանի ծովերն էլ մերը համարել. Չախոյան

Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը. մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպանության դեպքից