Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին

18/09/2017 schedule16:23

2017 թվականի սեպտեմբերին 16-ին իսկական տոն էր ալպիական հարուստ բուսականություն եւ լեռնային առողջարար կլիմա ունեցող Ախալքալաքի Դադեշ գյուղում: Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, գյուղից մեկնած զավակներն իրենց ընտանիքներով, ընկեր-բարեկամներով ժամանել էին մասնակցելու իր առաջին օծումից տասնամյակներ անց հիմնովին վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը:

Եկեղեցու վերաօծման արարողությունները սկսվել էին դեռեւս նախորդ օրվանից, երբ գյուղի երիտասարդությունը ի նշան երախտագիտության ծնունդով դադեշցի, այժմ ռուսաստանաբնակ Թումասյան ընտանիքին եւ Ռուսաստանի Դաշնությունից նրանց զորակցող հարազատներին եւ ընկերներին՝ իրենց համագյուղացու պատվին կազմակերպեցին ընդունելություն, մատուցեցին մատաղ, ներդաշնակված գեղեցիկ հանդիսությամբ: Դա համայնքի երիտասարդության խոնարհումն էր կատարված Աստվածահաճո գործի, եկեղեցու բակում Ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար կանգնեցնելու եւ գյուղի բնակչությանը Աստծով ապրելու, աղոթքով գործելու, Ամենազորի օրհնությամբ ամուսնություն կնքելու, Սուրբ մյուռոնով մկրտվելու հնարավորություն ընձեռելու համար:

Եկեղեցու վերաօծումը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ եւ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ: Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը եւ 16 սյուները:

Եկեղեցական հանդիսավոր արարողությունը իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը եւ Դավիթ Ճիճինաձեն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ՀՀ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Մուշեղ Լալայանը: Ներկա էին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր Վրաստանից, Հայաստանի, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից:

Վերաօծման արարողությանը մասնակցում էին եկեղեցու վերակառուցման, շինարարական եւ տարածքի բարեկարգման աշխատանքների կազմակերպիչներ Ալբերտ Մարանջյանը, Ռաֆիկ Սրմիկյանը, Կարեն Գրիգորյանը եւ Էդգար Կուրղինյանը:

50 տարվա բացակայությունից եւ բարեշեն Աստծու տունը համագյուղացիներին նվիրելու մեծ սիրով ծննդավայր էին ժամանել բարերարները՝ Տեր եւ Տիկին՝ Լյուդվիգ եւ Վալենտինա Թումասյանները:

Եկեղեցական արարողության ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդը շնորհավորեց դադեշցիներին Աստվածամոր անունով վերակառուցված շքեղ եկեղեցի ունենալու համար, արժեւորեց գյուղի արժանավոր զավակներին, ովքեր թեեւ մեկնել են հայրենի եզերքից, բայց շարունակում են նվիրումով իրենց ներդրումը կատարել գյուղի զարգացման, ծնող ժողովրդի բարեկեցության եւ մայր Եկեղեցու բարօրության համար: Վազգեն Սրբազանը օրհնության եւ գնահատանքի խոսքեր ասաց բարերարներին եւ փոխանցեց սրբապատկերներ ու օրհնության գիր:

Սուրբ Աստվածածին եկեղեցում անդրանիկ Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցեց արժանապատիվ Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը: Ու վառվեցին առաջին մոմերը եկեղեցում: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ եւ հավատացյալները ստացան առաջին հաղորդությունը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց առաջին մկրտությունը: Սուրբ մյուռոնով դրոշմվեց փոքրիկ Մոնթեն:

Այնուհետեւ եկեղեցու բակում կատարվեց մատաղի օրհնություն եւ այն բաժանվեց ժողովրդին: Ներկաների ուրախությունը զուգակցվեց Ախալքալաքի մշակույթի տան երգի-պարի համույթների մասնակցությամբ ուրախ համերգով: Տոնական տրամադրությունը լրացվեց բարերարի կողմից գյուղի հանդիսությունների սրահում կազմակերպված հյուրասիրությամբ:

Դադեշ գյուղը գտնվում է Ախալքալաքից 13 կմ հարավ-արեւմուտք: Գյուղի բնակիչների նախնիները եկել են 1830 թվականի կեսերին Էրզրումի նահանգի Աշկալա գյուղից, Մուշից, Կարսից: Նախ բնակություն են հաստատել Չիֆիկ եւ Չամդուրա գյուղերում, ապա 1845-46 թվականներին տեղափոխվել են Դադեշ, որտեղ մինչ իրենց ներգաղթն ու վերաբնակվելը ապրում էր բնիկների 14 հայ ընտանիք, եղել են նաեւ քրդեր: Գյուղում պահպանված ուշագրավ կառույցներից է Սբ. Աստվածածին հին եկեղեցին։

1867թ. հին եկեղեցուն կից կառուցվել է նոր ու ավելի ընդարձակ համանուն եկեղեցի, որը խորհրդային տարիներից չի գործել: 2014 թ․ գյուղի բարերարների հովանավորությամբ սկսվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը, որն ավարտվեց 2017 թվականին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1669 դիտում

Ոստիկանությունը պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով շարունակելու է իրականացնել իր առաքելությունը. Ղազարյան

ՓԾ-ն 2026 թվական մուտք կգործի վերափոխված հայեցակարգով և համակարգային բարեփոխումներով․ Կամո Ցուցուլյան

Լիլիթ Երմալովյանի դիակի վրա բռնության հետքեր չկան

Իրանը փորձում է վերականգնել միջnւկային ծրագիրը. Նեթանյահու

Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ցիկլոնը ճանապարհին է. ջերմաստիճանը կտրուկ կնվազի մինչև 18 աստիճանով. Սուրենյան. տեսանյութ

Հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող 26-ամյա Լիլիթի մարմինը

Շնորհակալություն 2025. Սուրեն Պապիկյանը ընտանեկան տեսանյութ է հրապարակել

Ճանապարհներին առկա է մերկասառույց. Վերին Լարսը փակ է բեռնատարների համար

Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի մենամարտն ավարտվեց ոչ-ոքի

Սիրում եմ բոլորիդ. վարչապետը ամանորյա տրամադրությամբ նոր տեսանյութ է հրապարակել

Լինելու ենք հասանելի տոնական օրերին. Ավանեսյանը մանրամասնել է՝ ինչպես կապ հաստատել

Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել 2025-ի վերջին աշխատանքային քննարկումը

Իսպանիան Թուրքիայից 30 միավոր ռազմաուսումնական ինքնաթիռ է գնել

Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել

Ռուսաստանցի միլիարդատիրոջ մանկապարտեզի սաները այսօր կռիվ են տվել մեր նկարների դեմ. Չախոյան

Խաղաղությունն իրական է. գալիս ենք Կիրանց, որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով ինչ նկատի ունենք

Առաջիկա օրերին հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ. Ազիզյան

Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի հարաբերությունների առավել ընդլայնմանը

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ-ում ինտենսիվորեն աճել է էլեկտրաէներգիայի սպառման ծավալը, իսկ բաշխման ցանցն ու ենթակառուցվածքները հնամաշ են

Խաչիկ Գալստյանը կալանավորվեց

Վաշինգտոնյան համաձայնությունը տարվա լավագույն ձեռքբերումն է. հսկայական քայլ արվեց դեպի խաղաղություն. Վարդանյան

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազությունը կբողոքարկի որոշումը

Այսուհետ նորակառույց դպրոցները, բացի գրադարանի գույքից, կստանան նաև նոր գրքեր. Ժաննա Անդրեասյան

Սա Իրական Հայաստանն է, որի առաջին կոմպոնենտը լեգիտիմությունն է․ վարչապետը քաղաքացիների հետ այցելել է Կիրանց

Ուրախ եմ, որ վստահ քայլերով գնում ես երազանքիդ հետևից. սիրով՝ Աննա. դատախազի նամակը 13-ամյա աղջնակին

Հայտնի է «Վարդաշեն» ենթակայանի հրդեհի նախնական պատճառը. «Էրեբունի» վարչական շրջանում նոր անջատումներ են արվել

Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երևանի հ. 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների

ԱԺ նախագահի հրավերով 2025-ին Հայաստան են այցելել մի շարք պատվիրակներ

Շրջել եմ բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին. Պապիկյան

Քաղաքացիներին ներկայացվեց վերջին տարիներին գնված սպառազինությունը, եղանք պաշտպանական կառույցներում. վարչապետ

Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլ կլինի. Մերցը հայտնել է ինչ է պահանջվում կողմերից

Հերթական թերլիցքավորման դեպքը «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում. կասեցվել է հեղուկ գազի վաճառքը

Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված

36-ամյա հարսը դանակահարել է սկեսուրին ու ամուսնուն, վերջինիս կողմից նաև ինքն է դանակի հարվածներ ստացել

Առաջարկում եմ՝ «Մեր ձևով»-ի վարչապետի թեկնածուն լինի Կտրիճ Ներսիսյանը. Չախոյանն ասել է՝ ինչու. տեսանյութ

Որպես անհետ կորած որոնվում է 44-օրյա պատերազմի հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրը. որտեղ է եղել վերջին անգամ

Կայծակնային շախմատի ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին. տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 30-ին