Երևան
12 °C
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը:
Ինչպես եւ նախատեսվում էր՝ այսօր դատարանում հարցաքննվել է դեպքի օրը՝ 2015 թվականի մարտի 4-ին Վազ 2107 մեքենայի խուզարկությանը որպես ընթերակա մասնակցած Հայկ Սարգսյանը: Ընթերակային տեսնելուն պես նախագահ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաքրքվել է. «Ինձ հիշեցի՞ր»: Նշենք, որ Հայկ Սարգսյանը աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որպես անվտանգության աշխատակից: Նա այժմ այլ քրեական գործի շրջանակներում կալանավոր է (մեր տեղեկություններով նա կալանավորվել է թմրանյութի գործով,-հեղ.). գործը քննում է հենց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Ընթերակա Հայկ Սարգսյանը դատարանում հայտարարել է, թե ոչինչ չի հիշում: Պաշտպան Լուսինե Սահակյանը նրան պարզաբանել է իր պարտականությունները, համաձայն որի՝ ընթերական պետք է հիշի, թե ինչ է կատարվել: «Ես ոչ մի բան չեմ հիշում, հարգելի դատարան, երկու տարվա մեջ էնքան բան ա իմ կյանքում տեղի ունեցել, որ ներկա պահին ոչ մի բան չեմ հիշում»,- դատարանում հայտարարել է ընթերական: Լուսինե Սահակյանի ճշտող հարցին, իսկ ընդհանրապես այդ գործողությանը ներկա գտնվե՞լ եք, ընթերական պատասխանել է՝ չեմ հիշում: Սա զայրացրել է նախագահող դատավորին. «Ի՞նչ կա է չհիշելու»: «Չեմ հիշում ոչ մի բան, հարգելի դատարան»,- պատասխանել է Հայկ Սարգսյանը: «Հիմա ինչ անենք. արձանագրենք, որ չի հիշում, հիշողությունը կորցրել է»,- դիմելով կողմերին՝ ասել է դատավորը:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը ընթերակային ներկայացրել է այն արձանագրությունները, որում դրված է իր ստորագրությունը եւ հարցրել է, թե արդյոք դա իր ստորագրությունը չէ՞։ Ընթերական հաստատել է, որ փաստաթղթում իր ստորագրությունն է։ Պաշտպան Լուսինե Սահակյանի հարցին, թե կարդացե՞լ է ստորագրելուց առաջ արձանագրությունը, Հայկ Սարգսյանը բացասական պատասխան է տվել:
Այսքանով ընթերակա Հայկ Սարգսյանի «հարցաքննությունն» ավարտվել է: Նշենք, որ նախորդ նիստում հարցաքննված ընթերակաները նույնպես չեն հիշել, թե ինչ քննչական գործողության են մասնակցել դեպքի օրը եւ ինչ արձանագրության տակ են ստորագրել:
Հաջորդ դատական նիստին նախատեսվում է հարցաքննել ընթերակա Յուրի Գալստյանին: Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին ժամը 15:00-ին:
Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` գործով ամբաստանյալներ Վահան Հակոբյանը (մականունը Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) եւ Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծըգլ) հենց Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայից են իջել եւ կրակոցներ արձակել Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների ուղղությամբ: Հիշեցնենք, որ նրանք սպանվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիիում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու
Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը
Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու
Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը
Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT