Արծվաբերդում տուլարեմիա է գրանցվել. հիվանդությունը չէր դրսեւորվել տասնամյակներ շարունակ

Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում գրանցվել են տուլարեմիա վարակիչ հիվանդության դեպքեր:

«Արծվաբերդի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Դալլաքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիվանդության բռնկում եղել է երկու-երեք շաբաթ առաջ, բայց այժմ իրավիճակը հանգիստ է, եւ նոր դեպքեր չկան:

Վարակվածները տարբեր տարիքային խմբեր են ներկայացնում՝ 10-11 տարեկանից մինչեւ 50 տարեկան: Նրանց մեծ մասն արդեն բուժվել են, բայց մեկ ամիս գտնվելու են բժշկի հսկողության տակ:

Վարակի տարածման աղբյուրը Գագիկ Դալլաքյանին հայտնի չէր:  

«Գյուղի ներսում ամեն ինչը ստուգվել է, վարակի աղբյուր չկա: Ջրերը մաքուր են, դաշտերում վարակ չկա: Ես մտածում եմ՝ ինչ-որ տեղից սնունդ է բերվել, եւ սննդի միջոցով է փոխանցվել, որովհետեւ միայն մեկ թաղամասում է հիվանդությունը»,- փոխանցեց Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրենը:

Բոլոր կասկածելի հիվանդությունները մանրակրկիտ ուսումնասիրվել են, բայց միայն 8-10 դեպքում է հաստատվել տուլարեմիա:

Անդրադառնալով տեղեկությանը, որ տարածքում տուլարեմիա չէր գրանցվել արդեն 40 տարի, Գագիկ Դալլաքյանը նշեց, որ համենայնդեպս, ինքն Արծվաբերդում աշխատում է 1989 թվականից եւ հիվանդությունը հանդիպել է առաջին անգամ:

Տուլարեմիան օջախային վարակիչ հիվանդություն է, որն ընթանում է ջերմությամբ, ավշային հանգույցների ախտահարմամբ, ընդհանուր ինտոքսիկացիայի երեւույթներով:

Հիվանդության գաղտնի շրջանը տեւում է 2-11 օր, հիվանդությունը սկսվում է հանկարծակի, ջերմության բարձրացումով 38-40 աստիճան: Հիվանդները գանգատվում են՝ գլխացավից, մկանացավից, թուլությունից, քրտնարտադրությունից, զարգանում է դեմքի հիպերեմիա (զարկերակային գերարյունություն), կոնյուկտիվիտ (ակնագնդերի եւ կոպերի լորձաթաղանթի բորբոքում), հիվանդության երկրորդ օրից նկատվում է լյարդի մեծացում, իսկ 6-9 օրերին մեծանում է նաեւ փայծաղը: Կախված փոխանցման մեխանիզմի գործոններից կարող են ի հայտ գալ աճուկային, թեւատակային, ըմպանի եւ պարանոցի ավշային գեղձերի բորբոքումներ՝ «բուբոններ»,որոնք կարող են հասնել հավկիթի չափերի:

Հիվանդանալուց հետո մարդը ձեռք է բերում բավականին կայուն անընկալութուն, ինչի շնորհիվ զերծ է մնում կրկնավարակումներից:

Վարակի աղբյուր հանդիսանում են կրծողները: Մարդը վարակվում է հիվանդ կենդանիների, դրանց արտաթորանքով աղտոտված հացահատկի, խոտի, ծղոտի հետ շփվելուց, ջուրն օգտագործելուց, ջրամբարներում լողանալուց, հիվանդ նապաստակների, ճագարների անբավարար ջերմային մշակման ենթարկված միսն օգտագործելուց, ինչպես նաեւ հիվանդ կենդանիներից տուլարեմիայի հարուցիչը մարդուն փոխանցող արյունածուծ միջատների (տզեր, մոծակներ եւ այլն) խայթոցներից: Հարուցիչը մարդու օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, աչքի լորձաթաղանթի, շնչուղիների, ստամոքսային համակարգի միջոցով: Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում:

Հայաստանում գոյություն ունեցող կրծողներից տուլարեմիայի վարակի աղբյուր կարող են հանդիսանալ սովորական դաշտամկները, ջրային առնետները, անտառային եւ տնային մկները, նապաստակները եւ այլն:

Տպել
14602 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)