Երևան
12 °C
Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին մեկնարկած անկախության հանրաքվեն անցկացվում է տարածաշրջանային լրջագույն լարվածության պայմաններում, երբ գրեթե բոլոր հարեւան պետությունները դեմ են արտահայտվում Իրաքի քրդերի անկախացմանը:
Միեւնույն ժամանակ իրաքցի քրդերը քվեարկում են Իրաքյան Քուրդիստանի տարածքում բացված 12.000 ընտրատեղամասում: Հանրաքվեին մասնակցում է 5 մլն 200 հազ. ընտրող: Նրանցից միայն 1 մլն 200 հազ.-ը՝ մայրաքաղաք Էրբիլից, 1 մլն 280 հազ.-ը՝ Սուլեյմանիայից, 800.000-ը՝ Դահուքից, 750. 000-ը՝ Մոսուլից, իսկ ահա թուրքմենաբնակ Քիրկուկում քվեարկության կմասնակցի 750.000 քաղաքացի:
Հատկանշական է, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն տեղի է ունենում միջազգային ու տարածաշրջանային գերտերությունների բացահայտ մերժողական մթնոլորտում:
Եթե ԱՄՆ-ն ու Եվրամիությունն ուղղակի կոչ էին անում Իրաքի քրդերին հետաձգել անկախության հանրաքվեն՝ իրավիճակը տարածաշրջանում էլ ավելի չլարելու համար, ապա Իրանը, Թուրքիան ու Իրաքը բացարձակապես դեմ են արտահայտվում Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը: Այդ պետություններն արդեն իսկ գործի են անցել, եւ տարածաշրջանում անկախացման հայտ ներկայացրած պետական միավորի նկատմամբ ճնշման գործիքակազմ կիրառել: Թուրքիան զորքեր է կուտակել Իրաքի հետ սահմանին ու քննարկում է նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, Իրանը զորավարժություններ է սկսել ու պաշտոնական Բաղդադի պահանջով փակել Իրաքի Քուրդիստանի հետ օդային հաղորդակցությունը:
Շրջափակման քաղաքականությունը գործի է դրված: Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին հայտարարություն է տարածել Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված՝ նշելով, որ այն «իրավական ուժ չունի թե՛ միջազգային իրավունքների, թե՛ Իրաքի Սահմանադրության տեսանկյունից»։
«Թուրքիան չի ճանաչում որեւէ իրավական հիմքից զուրկ այդ հանրաքվեն։ Թուրքիան միջազգային իրավունքից եւ Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրինագծից բխող հնարավորությունների սահմաններում կպաշտպանի իր ազգային շահերը»,- նշված է հայտարարության մեջ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նաեւ կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքյան Քուրդիստանի տարածքը, որտեղ այսօր անցկացվում է անկախության վերաբերյալ հանրաքվե, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը: Միեւնույն ժամանակ, Թուրքիայում լայնամասշտաբ բողոքի ցույցեր են ընթանում քրդական հանրաքվեի դեմ: Ազգայնական թեւի ակտիվիստները փողոց են դուրս եկել մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Ադանայում, Բուրսայում եւ այլուր, գրում է «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Խնդրո առարկայի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը եւ Հասան Ռոհանին, որի ընթացքում մտահոգություն են հայտնել Իրաքյան Քուրդիստանի անկախության առաջիկա հանրաքվեի հետ կապված: «Երկու առաջնորդները նշել են, որ հանրաքվեն տարածաշրջանում քաոսի կհանգեցնի, նրանք ընդգծել են այն կարեւոր նշանակությունը, որ տալիս են Իրաքի տարածքային ամբողջականությանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, խոսելով հանրաքվեի մասին, դրա կայանալու դեպքում չի բացառել Թուրքիայի ռազմական միջամտությունը: Թուրքիայի վարչապետը շեշտել է, որ իրենց երկրի սահմաններին սպառնացող ցանկացած վտանգ իրենք պատրաստ են չեզոքացնել՝ առանց երկմտելու: Նա նաեւ հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանի դեմ կարող են կիրառվել տնտեսական եւ քաղաքական մի շարք պատժամիջոցներ:
Թուրքիայի ու Իրանի անհանգստությունն Իրաքյան Քուրդիստանի անկախացման հետ կապված առաջին հերթին, ըստ փորձագետների, պայմանավորված է ներքին վախերով: Երկու երկրներում էլ Իրաքյան Քուրդիստանին հետ սահմանակից մեծ քրդաբնակ տարածաշրջաններ կան, որտեղ որոշակի խմորումներ են տեղի ունենում: Այս առումով Իրաքյան Քուրդիստանի անկախացումը կարող է «վարակիչ» նախադեպ լինել այդ պետությունների քրդաբնակ ռեգիոնների համար: Հատկապես Թուրքիայում քրդական հարցը վերջին երկու տարում շատ է սրվել, իսկ Սիրիայում քրդերը կարելի է ասել դե-ֆակտո անկախ են եւ չեն ենթարկվում Դամասկոսին:
Տեւական ժամանակ է, ինչ Թուրքիայի արեւելյան քրդաբնակ նահանգներում Քրուդիստանի աշխատավորական կուսակցության զինված խմբավորումների դեմ ռազմական գործողություններ են իրականացվում:
Միեւնույն ժամանակ Իրաքյան Քուրդիստանը Բաղդադից անկախանալու հանրաքվեի անցկացումից հետո Իրաքի բանակի հետ ռազմական առճակատում չի սպասում: Այս մասին հայտարարել է ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին:
«Մենք բացարձակապես չենք մտածում ռազմական կոնֆլիկտի մասին, մենք պատրաստ ենք ագրեսիան հետ մղելուն, բայց ոչ իրաքյան բանակի: Մենք նրա հետ համակարգում ենք իրականացնում, փեշմերգայի եւ բանակի միջեւ, ուստի ես իմ կողմից հաստատում եմ, որ մենք այդ մասին չենք մտածում (Իրաքի բանակի հետ բախման)»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քուրդ առաջնորդը:
Նրա խոսքով՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացումից հետո Էրբիլը պատրաստ է Բաղդադի հետ երկարատեւ բանակցությունների.
«Ես ցանկանում եմ շեշտել, որ այս հանրաքվեն չի անցկացվում սահմանների վերագծման համար: Քվեարկության անցկացումից հետո մենք պատրաստ ենք Բաղդադի հետ երկխոսության երկարատեւ գործընթաց սկսել, նրան անհրաժեշտ ժամանակ տրամադրել՝ 1-2 տարի, որպեսզի գտնենք բարիդրացիության բանաձեւը»,- ասել է քուրդ առաջնորդը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT