Երևան
12 °C
Սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանի կալանավորումը վերահաստատվել է:
Հիշեցնենք, որ դեպքից հետո նրա, Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվել էր սեպտեմբերի 22-ին՝ Կոտայքի մարզում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետով՝ (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) մասով, ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը, կամ պահելը):
Այս մասին մեր զրույցում ասաց Ռաֆիկ Խաչատրյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Ի պատասխան մեր հարցին Ֆարմանյանն ասաց, որ իր պաշտպանյալն իրեն մասնակի է մեղավոր ճանաչում. բայց իրականում ոչ թե այդ մեղադրանքի շրջանակներում, այլ՝ միայն մասնակցության մասով, որ եղել է դեպքի վայրում:
Ռաֆիկ Խաչատրյանը մանրամասն ցուցմունք է տվել եւ հայտնել, որ հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի հետ մոտ հարաբերությունների մեջ է եղել: Մեկ տարի է, ինչ ծանոթացել են. Ռաֆիկ Խաչատրյանը նրանց պարբերաբար տաքսու ծառայություն է մատուցել: Ըստ Ռաֆիկ Խաչատրյանի ցուցմունքների՝ Արմեն Կարադավիդովը պարբերաբար նրան ներշնչել է, որ Վահագն Աբգարյանի (խոսքը դեպքի օրը հրազենային վիրավորում ստացած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագնի մասին է,-հեղ.) սպանությունով վերջ կդրվի շարունակական հանցագործություններին: «Այդ մարդկանց եւ Վահագնի միջեւ պարբերաբար վենդետաներ են տեղի ունեցել: Կարադավիդովը պատմել է, որ Վահագն իր ազգականներին եւ ընկերներին սպանել է. սպանության պատվեր է տվել, Ալավերդին պահում է լարված վիճակում: Նաեւ հայտնել է նրան, որ նման մտադրություն ունի (սպանության հեղ,-), սակայն նրանց ճանաչելով Ռաֆիկ Խաչատրյանի մոտ համոզմունք էր ձեւավորվել, որ նրանք վերջիվերջո չեն կրակելու»,- մանրամասնեց պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
Ինչ վերաբերում է ապօրինի զենքին, ապա Ֆարմանյանը նշեց, որ իր պաշտպանյալի մոտ զենք եղել է, բայց ոչ իրական: Ըստ իր պաշտպանյալի ցուցմունքի՝ դեպքից հետո նա այն նետել է Հրազդանի կիրճը: Տեղազննությամբ եւ որոնողական աշխատանքների արդյունքում, սակայն զենքը դեռ չի հայտնաբերվել: «Նրան ասել են զենք ունե՞ս, ասել է ունի, բայց իսկական չէ, ասել են ոչինչ դու հետդ բեր էնքան, որ քո ձեռքը մի բան լինի»,- հավելեց պաշտպանը:
Մեր հարցին ի պատասխան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ դեպքի օրը հայտնաբերված մեքենան վարձակալել է իր պաշտպանյալը՝ Արմեն Կարադավիդովի խնդրանքով: Կարադավիդովը անձնական մեքենա չի ունեցել, այդ իսկ պատճառով էլ հաճախ է մեքենայի խնդիր ունեցել, Ռաֆիկ Խաչատրյանն էլ վարձակալել է: Խաչատրյանն ըստ պաշտպանի՝ ընդունում է, որ երկու անձանց հետ դարանակալել է հյուրանոցի տարածքում, սակայն ինչպես կրկնեց Ֆարմանյանը, մինչեւ վերջին պահը չի իմացել, որ Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը կրակելու են: «Հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն շուտով մեղադրանքի փոփոխություն կանի: Իմ գնահատմամբ, գործ ունենք իմանալ, չհայտնելու հետ»,- ասաց Ֆարմանյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը չի արել արարք, որը միտված կլինի դիտավորությամբ ուրիշի կյանքը զրկելուն՝ առավելեւս Գագիկ Մոսինյանին, որին չի էլ ճանաչել: Մոսինյանը հիշեցնենք, սպանվել է այդ օրը:
Մեր հարցին, թե մինչ դեպքը ինչո՞վ է զբաղվել իր պաշտպանյալը, Մարինե Ֆարմանյանը պատասխանեց. «Շատ հետաքրքիր զուգադիպությամբ Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել, հետո տաքսի է վարել»: Նա ասաց, որ Ռաֆիկ Խաչատրյանը ամուսնացած է, ունի երկու երեխա, որոնցից մեկը՝ անչափահաս: Մեր հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել նրանց փախուստը, պաշտպանն ասաց, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ դեպքից հետո ամեն մեկը պետք է իր ճանապարհով գնար. այդպես էլ եղել է: Նրանք մեքենայով չեն դիմել փախուստի:
Պաշտպանի խոսքից պարզ դարձավ, որ դեպքի պահին Ալբերտ Բլբուլյանի ձեռքին եղել է դեպքի վարում հայտնաբերված AK-74 ինքնաձիգ, իսկ Արմեն Կարադավիդովի ձեռքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակը: Ինքնաձիգն ու ատրճանակը հայտնաբերվել է նույն օրը՝ դեպքի վայրում:
Ինչ վերաբերում է Ռաֆիկ Խաչատրյանի ցուցմունքներին, ապա ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ կատարվում է բազմակողմանի քննություն, Ռաֆիկ Խաչատրյանի ցուցմունքներում նշված հանգամանքները ստուգվում են:
Հիշեցնենք, որ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ՝ 13:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, եւս մեկը՝ 1978թ. ծնված ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։ Սպանության գործով այժմ հետախուզվում են Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան
Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ
Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում
ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները
ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան
Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT