Երևան
12 °C
«Միսս Արմենիա 2017»-ի ղեկավար Գոհար Հարությունյանի համար մրցույթի վերաբերյալ հասարակության բացասական կարծիքներն անակնկալ չեն եղել: Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, տեղի ունեցած եզրափակչում հաղթող դարձավ 17-ամյա Լիլի Սարգսյանը: Մրցույթն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, դրան զուգահեռ եւ ավարտից հետո համացանցում ծաղրական մեկնաբանություններ էին հայտնվում ինչպես հաղթողի, այնպես էլ մյուս մասնակիցների մասին: Armtimes.com-ի հետ զրույցում Գոհար Հարությունյանն անդրադարձավ արձագանքներին:
«Ես շատ պատրաստ էի քննադատությունների, քանի որ մեր ժողովուրդն առհասարակ չի ընդունում այս միջոցառումը: Ով էլ լիներ հաղթողը, ով էլ լիներ կազմակերպողը, ինչ էլ արվեր, միեւնույն է նույն խոսակցությունները լինելու էին: Մենք չունեինք այնպիսի մասնակից, որը միանշանակ բոլորի համար չնաշխարհիկ գեղեցկություն ունենար: Նրանք շատ տարբեր էին, եւ ճաշակի խնդիր էր: Ես անձամբ չեմ հասկանում՝ ինչպես կարելի է հաղթողի մասին ասել՝ նա գեշ էր: Որքան պետք է չար լինես, որ չնկատես նրա գեղեցիկ աչքերը, վարսերը, բնական գեղեցկությունը: Գիտեմ՝ ինչպիսի աղջիկներ են մասնակցում գեղեցկության միջազգային մրցույթներին, տեսնում եմ, որ մեր աղջիկները շատ ավելի մեծ առավելություններ ունեն, բայց ժողովուրդը տրամադրված չէ տեսնելու, գեղեցիկը գնահատելու»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դրական կարծիքներ նույնպես եղել են:

Հաղթող Լիլի Սարգսյանը
Գոհար Հարությունյանը խոսեց նաեւ կազմակերպչական հարցերի մասին: Նա նշեց, որ իրենք փոքր թիմով մեծ միջոցառում են կազմակերպել, եւ նման պայմաններում չէին կարող խուսափել թերացումներից: Այդ ամենը վերլուծելու են, այն բանից հետո, երբ Լիլին վերադառնա «Միսս աշխարհ» մրցույթից: Ընդհանուր առմամբ գոհ է եւ նշում է, որ ուղիղ եթերի ժամանակ եղած կիքսերը մարդկային գործոնի հետեւանք էին:
«Սխալների մասին կարող եմ ասել, որ մարդկային գործոնն էր պատճառը: Շոու ծրագրից 1 համար բաց էին թողել եւ ծրարն էին պահանջում... եւ նման փոքր խնդիրներ: 2-րդ տեղի թագը վերցրին ուրիշի գլխին դրեցին, բայց նման բաներ լինում են նաեւ այն մրցույթներում, որոնք 50-60 տարվա պատմություն ունեն: Ես ընդհանուր առմամբ շատ գոհ եմ մեր կատարած աշխատանքից, շատ փոքր կազմով ենք աշխատել: Ունեցած հնարավորությունների սահմաններում բավականին լավ աշխատանք ենք կատարել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հաղթողին, ապա Գոհարն ընդգծում է, որ նա միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացնելու բոլոր արժանիքներն ունի: Առաջին հերթին շատ բարի է եւ պատրաստակամորեն ընդունում է խորհուրդներն ու կատարում առաջադրանքները: Հատկանիշներ, որոնք, Գոհարի պնդմամբ, ամենակարեւորն են այս ոլորտում:

«Շատ համեստ, բարի անձնավորություն է: Ես ժյուրիի անդամներին ընդամենը զգուշացրել էի, որ կան մի 2 մասնակիցներ, որոնց հետ աշխատելն ինձ համար դժվար կլինի, այս ընթացքում ծանոթացել եմ նրանց թերություններին, գիտեմ, որ կամակոր են, իսկ դա ավելի կարեւոր է, քան, որ ասում են՝ խելացի լինի, ինտելեկտուալ լինի, ո՛չ նա առաջին հերթին պետք է բարի լինի: Լիլին շատ կաշկանդված է, բայց ճանապարհորդելու, Հայաստանը ներկայացնելու մեծ ցանկության շնորհիվ կարողանում է հաղթահարել դա: Կարծում եմ՝ 1 տարվա ընթացքում կարող ենք բացել իրեն»,- ասաց նա:
Արդեն այսօրվանից Լիլի Սարգսյանը պատրաստվում «Միսս աշխարհ 2017»-ին: Այն կայանալու է հոկտեմբերի վերջին Չինաստանում: Լիլին լինելու է այդ հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացրած առաջին մասնակիցը: Հայաստանը երբեք մասնակցություն չի ունեցել գեղեցկության ոլորտի 2 կարեւորագույն մրցույթներին՝ «Միսս աշխարհին» ու «Միսս տիեզերքին»:
Լիլի Սարգսյանի լուսանկարները՝ wnews.am-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները
Սահմանների բացման հարցում կալուգացին վերջապես անկեղծացավ․ պլանների մեջ չի մտնում Հայաստանի զարգացումը
Անդրադարձ է արվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը
Վեդիում մանկապղծության համար մեղադրվող 2 տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր են քննարկվել
Բուսաբանական այգու մոտ ազգությամբ ռուս կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Վայնասուն են բարձրացնում, թե սա Փաշինյանի համար է արվում. իրականում դարակազմիկ իրադարձություն է. տեսանյութ
ՀՀ և Լեհաստանի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարություններով
Առաջ ԱԱԾ մի քանի աշխատող էր ՀՀ-ում հսկում ադրբեջանցի փորձագետներին, հիմա ազատ են, վախերը նվազում են. տեսանյութ
Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը համագործակցության հարցեր են քննարկել
Ովքեր ունեն Էլեկտրոնային եղանակով քվեարկության իրավունք․ երբ կմեկնարկի այն
ԱՄԷ ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացվել ԲՏԱ ոլորտում ՀՀ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը
Մարգարիտա Սիմոնյանի ողբը Ռուսաստանի ողբն է. ցավացրել ենք, դրա համար վայնասուն է. Արշակյան. տեսանյութ
Առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի տնօրենին
Պատգամավորի երկու թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցը
Երևանում շղթայական ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա տղային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Իվանա Ժիվկովիչը ողջունել է ԿԸՀ հանձնառությունը՝ կազմակերպել արդար, թափանցիկ և հաշվետվողական ընտրություններ
Փաշինյանը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8-ի և 9-ի քարոզարշավի ժամանակացույցը
Լեհաստանում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողություն․ տեսանյութ
Խոշոր ավտովթարի մեղավոր դարձած 19-ամյա տղան ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ տեսանյութ
Առաջարկվում է վերացնել պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն 65 տարեկանի սահմանափակումը
Կարևորվել են զարգացող հարաբերությունները․ Խանդանյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի պատվիրակության հետ
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Կոպիրկին
Ինչպես է Թրամփը սովորեցնում երիտասարդներին պարել իր ավանդական պարը․ տեսանյութ
Ոչնչացվել է «Nestle»-ի «NAN» ապրանքանիշի մանկական սննդի՝ Հայաստան ներմուծված որոշ խմբաքանակ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ սպասվում է անձրև, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն
Եղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար․ Պապոյան
24 ժամ ջուր չի լինի Լոռիում․ հասցեներ
Օրենսդրական հստակեցումներ․ քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունը
Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին
Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում․ ինչ է նախատեսվում
Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի
Հասարակության կողմից Վեդիում մանկապղծության համար մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել
Խոշոր ավտովթարի մեղավոր դարձած 19-ամյա «օյինբազ» վարորդին մեղադրանք է առաջադրվել
Երբ Հայաստանն ուներ մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ. Միրզոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT