Երևան
12 °C
Ազգային Ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի ընտանիքին պատկանող գործարանում այսօր տեղի ունեցած պայթյունը տեխնածին է: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Մելիք Մանուկյանը, որի ընտանիքի անդամների հետ է կապվում գործարանի ղեկավարումը:
-Պարոն Մանուկյան, «Սիփան» գործարանի պայթյունի հետեւանքով կան տուժածներ, օգնելո՞ւ եք նրանց:
-Դուք ո՞նց եք կարծում: Մենք ի՞նչ է, մարդ չե՞նք, ո՞նց կարող է պատահել նման բան... Ուզում եմ ասել՝ կօգնենք:
-Այցելե՞լ են տուժածներին:
-Մի հոգի է:
-ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ 2 հոգի է տուժել:
-Չգիտեմ, թե ինչպես են այդպես ասել, բայց մի հոգի է, որին մենք պարտադիր պատրաստ ենք օգնել:
-Գույքային վնասը մե՞ծ է:
-Հիմա փորձաքննություն է գնում, մենք էլ այդպես ուշադրություն չենք դարձրել: Կտեսնենք, հիմնականում մեծ բան չի եղել: Մի քիչ լուն սարքում ենք դավա:
-Դուք տեխնածի՞ն եք որակում պայթյունը:
-Անպայման, երկրորդ կարծիք չկա: Տեխնածին է, հիմնականում տեխնածին է:
-Պարոն Մանուկյան, տեւական ժամանակ է մամուլում գրվում է ձեր եւ քրեական հեղինակությունների մասնակցությամբ միջադեպի մասին: Պատճառահետեւանքային կապ տեսնո՞ւմ եք այդ միջադեպի եւ գործարանի պայթյունի հետ:
-(Ծիծաղում է):
Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» պահածոների և ոչ ոգելից ըմպելիքների գործարանի կաթսայատանը (մոտ 80 քմ) տեղի է ունեցել պայթյուն. փլուզվել է կաթսայատան արտաքին պատը (մոտ 24 քմ): Անցորդ՝ 1956 թ. ծնված Գ. Բ.-ը, և գործարանի աշխատակից՝ 1985 թ. ծնված Ա. Ղ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև Ա. Ղ.-ը տեղափոխվել է Աստղիկ ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարներն իրականացրել են պատի թուլացած հատվածի ապամոնտաժում (մոտ 15 քմ):
Դրանից առաջ էլ մամուլում գրվեց, որ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եւ քրեական հեղինակությունների միջեւ։ Միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ. մի խումբ անձինք այցելել են Մանուկյանի աշխատասենյակ եւ առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը։ Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, որը, ըստ հրապարակման, «օրենքով գող» է եղել, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է Մանուկյանի գլխին: Մանուկյանի աշխատակիցներն էլ նրանց են հարվածել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու
Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը
Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու
Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը
Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT