Երևան
12 °C
Հայաստանում ու աշխարհում մեծ ճանաչում գտած, Սուպեր Սաքոյի եւ Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը յութուբյան պաշտոնական էջում 100 միլիոնից ավելի դիտում ունի (հոլովակը յութուբում տեղադրվել է 2016 թվականի օգոստոսի 17-ին): Երգի հեղինակ Արտակ Արամյանի խոսքով՝ նման դիտելիություն նման ժամանակահատվածում Հայաստանի պատմության մեջ դեռեւս չի արձանագրվել: Armtimes.com-ը զրուցել է երգի հեղինակ, վանաձորցի Արտակ Արամյանի հետ
- Արտակ, ինչպե՞ս ծնվեց «Մի գնա» երգը:
- Երգը ծնվել է 6 տարի առաջ: Այն ժամանակ ես ինքս, փնտրեցի Սուպեր Սաքոյին, որ ինքը կյանքի կոչի, սակայն այնպես ստացվեց, որ կապ չհաստատվեց, հետո «բարի մարդիկ» խանգարեցին…Երգը ես երգեցի, բայց ոչ պրոֆեսիոնալ գործիքավորումով ու 2013թ-ին տեղադրեցի համացանցում: ՌԴ-ից ընկերս խնդրեց, որ երգի, թույլատրեցի, հետո իմ լավագույն երգերի կատարող, սիրված երգիչ Արսեն Հայրապետյանը ցանկացավ երգել, էլի թույլատրեցի: Ու մի օր Սուպեր Սաքոն ֆեյսբուքյան իմ էջին գրեց ու խնդրեց թույլատրել, որ ինքը երգի: Ես, բնականաբար, թույլատրեցի, քանի որ ի սկզբանե երգը գրել էի նրա համար: Չմերժեցի, պրեմիերան արվեց 2016թ-ի օգոստոսին՝ Սպիտակցի Հայկոյի ու Սուպեր Սաքոյի կատարմամբ:
- Նման արդյունքի սպասու՞մ էիք:
- Որ նման բուռն արձագանք կստանար ու անգամ այն պետությունների կողմից, որոնց հետ անգամ դիվանագիտական հարաբերություններ չունենք, չէի սպասի…անգամ նման մի պետությունում որոշել են այս երգը տարվա հիթ ճանաչել: Ես ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված էլ երգ ունեմ 4 լեզվով…Ես տխուր չեմ, որ Թուրքիայում լսում են այս երգը… Հպարտ եմ, որ նմանատիպ պետություններն են փաստում, որ այս երգը հայկական երգ է: Ես հպարտ եմ, որ այս երգը իմ ստեղծածն է:
- Ի՞նչ փոխեց «Մի գնա» երգը Ձեր կյանքում:
- Նախ լավ ու դրական էմոցիաներ տվեց ինձ, ստեղծագործելու եւս մեկ ուժ տվեց ինձ: Ցանկացած ստեղծագործողի համար ցանկացած արձանագրած հաջողություն նոր ուժ է…
- Ի՞նչ պլաններ կան ապագայում:
Ես պլանավորված չեմ ապրում, տեսնենք, թե ոնց կլինի: Խոսակցություններ են շրջանառվում, թե այս երգից հետո ինձ շքեղ առանձնատուն ու ամենագնաց են նվիրել, բայց դրանք հերյուրանքներ են: Ինչ գնով, որ երգը վաճառել եմ երգիչների վրա, «Մի գնա»-ից հետո որեւէ փոփոխություն չեմ արել, մինչեւ «Մի գնա»-ն ոնց ապրել եմ, այդպես էլ հիմա եմ ապրում:

- Հեղինակային իրավունքը պահպանվու՞մ է, խախտումներ չեն արձանագրվո՞ւմ:
- Ես երգը լիովին վստահել եմ Սուպեր Սաքոյին, հեղինակային որեւէ իրավունք չի խախտվել: Նման հարցերով ինքն է զբաղվում:
- Ունե՞ք գրած մի այնպիսի երգ, որ գոնե այս երգի 80 տոկոս հաջողությունը ունեցած լիներ այսքան կարճ ժամանակում:
- ՀՀ-ի ոչ մի երգահան, ոչ մի կոմպոզիտոր ու գուսան դեռ չեն գրանցել նույնիսկ այս երգի 20 տոկոսը: Ոչ մի այսպես կոչված աստղ նման հաջողություն չի գրանցել նման կարճ ժամանակահատվածում: Նման նախադեպ չի եղել ոչ դիտելիության, ոչ էլ ճանաչվածության մասով: Հայկական երգերը մեծ մասամբ լսում են միայն հայերը, բայց համընդհանուր, որ նման տարածում կունենար՝ Սինգապուր, Չինաստան, Թուրքիա ու ոչ միայն…Նման բան չէր եղել: Լրագրողները մի պահ գրեցին, որ մինչեւ թուրք երգիչը չերգեց, երգը հայտնի չդարձավ: Նախ՝ դա աբսուրդ է, եւ երկրորդ, երբ թուրք երգիչը երգեց, յութուբում մեր դիտումների քանակը 23 մլն-ից ավելի էր:
-Ըստ Ձեզ, որն էր երգի հաջողության գաղտնիքը:
- Թիմային աշխատանքը…երգը գրելուց մինչեւ գործիքավորում ու կատարում…սա մեր բոլորիս թիմային աշխատանքի արդյունքն էր, որը ստացվեց:

-Ունե՞ք ավելացնելու ինչ-որ բան
- Թող «Մի գնան» եւս մեկ շարժառիթ հանդիսանա, որ նախ իմ մասին իմանան, հետո էլ Հայաստանի, ես տարբեր երգեր ունեմ գրած: Ինձ համար հպարտություն է, որ թուրքը բարձրաձայն արտաբերում է Հայաստան անունը, ու թող մեծախոսություն չդիտվի, բայց մի շարք պետություններ էլ այս երգի միջոցով իմացան, որ գոյություն ունի Հայաստան պետություն: Սպիտակ քաղաքի հիմն է իմ գրած երգը, ու երբ մարդիկ ինձ ճանաչեն, այլեւս չեն ասի, թե ես թուրքական մոտիվներով գրող երգահան եմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT